Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց Արարատի և Արմավիրի մարզերում իրականացված աշխատանքների մասին լուրով: Նրա խոսքով՝ նշված մարզերում 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման շնորհիվ՝ խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ, ինչն ավելին է, քան Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում սպառվող խմելու ջրի ծավալը: Նախարարն անդրադառնալով Սևանին՝ պնդեց, որ այս տարի լճից կատարվել է վերջին 5 տարիների նվազագույն ջրառը: Լրագրողի հարցին, թե 2020-ին մենք նորի՞ց կբախվենք Սևանի «կանաչելու» խնդրին, նախարարը դրական պատասխան տվեց:
Այսօր ժամը 14:20-ին Մաշտոցի պողոտայից ՀՔԾ բերման է ենթարկվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ նա ձերբակալվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Նարեկ Գրիգորյանի բողոքը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճելու դեմ: Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը մանդատը վայր չի դնի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Դեկտեմբերի 17-ին հայտարարել էին, որ, հիմք ընդունելով քաղաքացիների արձագանքները և մի շարք այլ հանգամանքներ՝ ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: 168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ ինքն ի սկզբանե վստահ էր, որ Խաժակյանին հետ կանչելը կեղծ օրակարգ է, և, որ նա մնալու է ավագանիում:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը չի հիշում մեր երկրում որևէ ղեկավար, ում երեխաներն օգտված լինեն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից:
«Կան միֆեր, օրինակ, որ հաջողակ բիզնեսմեն լինելու համար պետք է լինես պետական պաշտոնյա, սափրագլուխ հաստավիզ: Այդ ստերեոտիպերն օդից չեն ձևավորվել, կան հիմքեր դրանց համար, բայց կան շատ-շատ ազնիվ, արդար գործարարներ, որոնք զրոյից արժեք են ստեղծել, որոնց մասին, սակայն, մարդիկ չգիտեն»:
Դեկտեմբերի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանին հրավիրել են Ոստիկանության կենտրոնական բաժին. 168.am-ի հետ զրույցում Քնար Մանուկյանն ասաց, որ ինքը թերթի խմբագրություն մտնելու և այն տակնուվրա անելու դեպքի մասին Ոստիկանությանն արդեն բացատրություն տվել է:
Հայաստանում ամեն 4-րդ զույգը ամուսնալուծվում է: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018-ին Հայաստանում գրանցվել է 14 822 ամուսնություն, զույգերից 3820-ը բաժանվել են: Ամուսնությունները 2017-ի համեմատությամբ պակասել են ավելի քան 400-ով, ավելի դանդաղ տեմպերով նվազել են ամուսնալուծությունները՝ 120-ով: Ըստ հոգեբան Էլոննա Ավետյանի՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառը կենցաղային խնդիրներն են:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից արժեքավոր իրեր չեն գողացել, սակայն դա դեռ փաստ չէ, որ օրաթերթը կորուստ չունի. լրագրողների հետ զրույցում պնդում է թերթի նախկին գլխավոր խմբագիր, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ այսօր գիշերն ինչ-որ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա արել այն: Թերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը դիմել էր ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Այս տարվա ընթացքում իրենց վերջին ակցիան էր ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման: Երիտասարդների ակցիան խորհրդանշական էր՝ վստահեցնելու, որ իշխանության դեմ որևէ «պարտիզանական գործողություն» չեն նախապատրաստում, և հենց այդ նպատակով կառավարության շենքի մոտ վայր էին դրել իրենց «պարտիզանական զենքերը»:
Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր՝ հասարակական, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ, կոչ են անում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին կոչ են անում վայր չդնել մանդատը: Ի պաշտպանություն նրա՝ Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել՝ «մանդատը չդնես» հեշթեգով:
Նախատոնական օրերին կիբերանվտանգության տեսանկյունից ամենամեծ խնդիրը առցանց առևտուրն է. տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ օգտվեք միայն վստահելի և փորձված խանութներից:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ամփոփելով 2019 թվականը, պնդում է՝ տարին արդարադատության տեսանկյունից շոկային էր: 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո տեղի ունեցող դատաիրավական զարգացումները խոստացածի պես չեն ընթացել:
«Այլընտրանք» հ/կ համանախագահները մամուլի ասուլիսում ամփոփելով գործող իշխանության մեկ ու կես տարվա աշխատանքները՝ նշել են բացթողումները, իսկ Նարեկ Մանթաշյանը պնդել է, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը խառնիճաղանջ է, հանրությանը տված խոստումներն էլ չեն կատարվել:
Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիք է եղել. պնդում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ավագանու արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ավագանու անդամը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դավիթ Խաժակյանը, հղում անելով Քաղաքապետարանի պաշտոնական էջին, պնդում է, որ Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու և քաղաքապետի լիազորությունները կատարելու իրավունք ունեցող Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կատարել է քաղաքապետի լիազորությունները, նրա անունից ստորագրել է փաստաթղթեր, ինչի իրավունքն օրենսդրորեն չունի:
Ամեն դեպքում, որոշումն ընդունվեց: Որպես նոր ՀՈԱԿ-ի տնօրեն՝ շրջանառվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի անունը: Այս պնդումը փոխքաղաքապետն ու քաղաքապետը չժխտեցին: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց, թե ի՞նչ վիճակի են իրենք ականատես եղել, երբ այցելել են Արմեն Բեգոյանի կառավարած ՀՈԱԿ-ի տարածք, և մտավախություն հայտնեց, որ նա կձախողի նոր ՀՈԱԿ-ի կառավարումը ևս:
«Պաշտոնական թուղթ է կեղծվել». Դավիթ Խաժակյան
Վահան Թումասյանը վստահ է՝ աղետի գոտին վերացնելու համար շատ մեծ գումար է պետք, սակայն միայն ֆինանսով հարցը չի կարող լուծվել, անհրաժեշտ էքաղաքական կամք՝ համայն հայության ուժերն ու ջանքերը կոորդինացնելու համար: «Դա հսկայական պրոբլեմ է, հիվանդության պես բարդություններ է տվել: Պետք չէ ընկնել թվերի ու հաշվարկների հետևից, պետք է սկսելգործողությունը, աշխատանքը»,- եզրափակեց Վահան Թումասյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է վարկային համաձայնագրերին, քանի որ հստակեցված չէ, թե դրանք ի՞նչ նպատակներով են օգտագործվելու: ԱԺ-ն դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկել է ընդհանուր առմամբ 152 միլիոն դոլարի 4 վարկային համաձայնագրեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2019-ը նախապատրաստական էր. այսօր նախարար Զարուհի Բաթոյանն ամփոփում էր տարին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ Կառավարության նիստում արած հայտարարությունը, թե՝ «պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը», Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է՞լ է վերաբերում, Զարուհի Բաթոյանը պատասխանեց՝ այո:
«Փորձում են շեղել կարևոր թեմաներից կամ էֆեկտը թուլացնել». այսպես է արձագանքում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ դեկտեմբերի 31-ին գալ Հանրապետության հրապարակ, բրդուճ, հոթ-դոգ, համբուրգեր ուտել, գինի խմել և շրջել երեխաների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ամանորյա միջոցառումներին՝ նշելով, որ Կառավարությունն այդ միջոցառումների համար տրամադրել է շուրջ 270 մլն դրամ: Վարչապետը կոչ է արել բոլորին դեկտեմբերի 31-ին գնալ Հանրապետության հրապարակ:
Երևանի քաղաքապետարանն իր բյուջեով նախատեսված ամանորյա ծախսերը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հավաստմամբ՝ գումարի մեծության չափը պայմանավորված է Կառավարության՝ իրենց պատվիրակած լիազորություններով:
2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ անցյալի տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299-ով ավելի ՀԴՄ կտրոն. Ֆեյսբուքյան լայվով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ողջունելի տեղեկություն է, քանի որ ավելի շատ ՀԴՄ տպելով՝ կրճատվում է ստվերը, բայց դա որևէ կերպ մարդկանց կենսամակարդակի վրա ազդել չի կարող:
Լրագրողական երեք կազմակերպությունների մշակած և հուլիսից շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծն ԱԺ չի մտնի, փոխարենը՝ կգրվի նորը: Այս մասին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի սկզբունքների մասին քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը: Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա առաջացավ օրենքը փոխելու անհրաժեշտությունը, երբ առջևում է հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթը:
Երևանի քաղաքապետարանը 2020թ.-ի հունվարից նախատեսում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների՝ շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը: Երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը նախատեսվում է ավելացնել՝ մինչև 25 %, մարզադպրոցների աշխատակիցներինը՝ շուրջ 56 %: Ավագանու որոշում դեռ չկա, սակայն հարցն արդեն լայն արձագանք է ստացել: Ծովինար Հովհաննիսյանը, որ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդում է արդեն […]
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում պնդում է՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների նամակում միակ բանը, որն իրականությանը համապատասախանում է, այն է, որ տեղի է ունեցել ՀՅԴ կուսակցության ժողով:
«3-ից ամենաընդունելին Թովմաս Գրիգորյանն է». երեկ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների մասին կարծիք հայտնեց «Ինտրիգ» երիտասարդական միության նախագահ, ֆուտբոլասեր Կարեն Ավագյանը:
Վիճակագրական կոմիտեի «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2018թթ.» զեկույցի համաձայն՝ աղքատ է մեր բնակչության 23.5 %-ը: Սա 2.2 %-ով քիչ է, քան անցյալ տարի (25.7%): Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, այսինքն՝ ամսական 42,621 դրամից: Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Մարինե Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դրական տեղաշարժ կա Երևանում և որոշ գյուղական բնակավայրերում: Մարզային քաղաքներում աղքատների թիվն աճել է:
Այսօր ՀՖՖ-ում ներկայացնում էին նախագահի և գործկոմի անդամների թեկնածուներին: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվեցին երեքը, որոնց մեջ էր նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին սա այնքան էլ դուր չեկավ, նա մեղադրեց ՀՖՖ գլխավոր քարտուղարին և փոխնախագահին ֆեդերացիան կործանելու մեջ: