Բաժիններ՝

Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ և Մահաթմա Գանդիի արձան Երևանում. ավագանու որոշումները

Երևանի կրկեսին կից պուրակը կանվանակոչվի ծաղրածու, մնջախաղի վարպետ, հայազգի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Որոշումն այսօր կայացրեց Երևանի ավագանին՝ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Զեկուցողը, որպես որոշման նախագծի հիմնավորում՝ ընթերցեց Ենգիբարյանի կենսագրությունը:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Հալաբյան-Մարգարյան փողոցների միջանկյալ այգում կտեղադրվի Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից մեկի՝ Մահաթմա Գանդիի արձանը:

Ըստ զեկուցողի՝ 150-ամյա Գանդիի արձանը Երևան է տեղափոխվելու Հնդկաստանից: Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, հանձնաժողովի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը նշեց.

«Այսպիսի առաջարկներով փորձում ենք դավանել և հանրահռչակել խաղաղասիրություն, հեղափոխական գաղափարներ»:

Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելը եղել է Արտաքին գործերի նախարարության առաջարկը, որը համաձայնեցվել է Հնդկաստանի կառավարության հետ: Արձանի տեղափոխման ծախսերը պատրաստ է կրել հնդկական կողմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս