Բաժիններ՝

Սյունիքում այս պահին կորոնավիրուսով հիվանդ չկա. մարզպետի տեղակալ

«Ապրիլի 3-ից նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք Սյունիքում չենք ունեցել, այս պահին դրությամբ էլ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Սյունիքում 25 հաստատված դեպք է եղել:

«Մենք Սյունիքի մարզի Մեղրու բժշկական կենտրոնում և Կապանի բժշկական կենտրոնում ունեինք կորոնավիրուսով հիվանդներ: Երեկվա դրությամբ բոլորը դուրս են գրվել ու արդեն իրենց տներում են»,- ասաց Բաբայանը:

Մեր հարցին, թե Սյունիքի մարզում այս պահին քանի՞ մեկուսացված ունեն, մարզպետի տեղակալը պատասխանեց.

«Պարտադիր մեկուսացված այս պահին ունենք 80-90 քաղաքացի: Առաջին թեստերն արդեն արվել են իրենց շրջանում: Երկրորդն էլ կարվի, ու դուրս կգրվեն: Ամեն օր պարտադիր թեստեր արվում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս