Բաժիններ՝

Պետբյուջեի կատարողականն առաջին եռամսյակում գերակատարվել է. ՊԵԿ նախագահ

«Առաջին եռամսյակում պետական բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 349 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 299,5 մլրդ-ի համեմատ»,- ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ 49.5 մլրդ-ով ավելի եկամուտ են հավաքագրել:

«Առաջին եռամսյակի համար ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 340 մլրդ, այսինքն՝ 9 մլրդ-ով ավելի ենք կատարել, գերակատարվել է: Բայց պետք չէ կենտրոնանալ այս ցուցանիշի վրա, պետք է մտածել, թե ապագայում ի՞նչ ենք անելու: Այսօր Կառավարության նիստում մենք «Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ քննարկեցինք, որով նախատեսում ենք պետական բյուջեի հարկային եկամուտների նվազում: Պետք է ուղղակի համարել, որ առաջին եռամսյակի կատարողականը շատ լավ ազդակ է, բայց ապագա հարկային եկամուտների հավաքագրման առումով դեռևս անորոշությունները բազմաթիվ են»,- ասաց Դավիթ Անանյանը:

Ինչ վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք չեն կարողանում կատարել իրենց հարկերի վճարումները, Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ն այդ առումով անելու է այն, ինչ իրավասու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս