Բաժիններ՝

ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների պաշտպանությունները չեն հետաձգվի. Էլինա Ասրիյան

Երևանի պետական համալսարանում դիպլոմայինների և թեզերի պաշտպանության հետաձգման հարց չի քննարկվում. 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:

Երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 17-ին քննարկում է անցկացրել ռեկտորների հետ և առաջարկել պաշտպանությունները հետաձգել հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը:

«Հետաձգման հարց չի քննարկվում: Մեզ մոտ բոլոր պաշտպանությունները կավարտվեն մինչև հունիսի 10-ը»,- ասաց Ասրիյանը:

Մայր բուհում ավարտական կուրսերի ուսանողներն առաջին անգամ իրենց ավարտական աշխատանքները կպաշտպանեն հեռավար եղանակով: Ոլորտի մասնագետները պնդում էին, որ այդ դեպքում ավելի նպատակահարմար կլինի գնահատել ոչ թե 20 բալային համակարգով, այլ ուղղակի «հանձնել է», «չի հանձնել» եղանակով: Այս մասին Ասրիյանն ասաց.

«Գնահատման համակարգը նույնն է լինելու»:

Հիշեցնենք, որ հարցապնդմանը, թե ուսանողները դժգոհում էին, որ դիպլոմայինների և թեզերի պաշտպանության համար անհրաժեշտ գրականության դեֆիցիտ կա, քանի որ գրադարանները փակ են, ԿԳՄՍՆ-ից պատասխանել էին, որ ամփոփիչ ատեստավորման աշխատանքները ներկայացնելու ժամանակացույցերով հիմնական գրականության ուսումնասիրման ժամկետներն ավարտվել են մինչև մարտ ամիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս