Երեկ «Շենգավիթ» ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել: 168.am-ի հետ զրույցում ծննդկանի՝ Սեդայի ընկերուհին՝ Արփինե Մարգարյանը, պատմեց, որ սա նրա առաջին հղիությունն է եղել: Երեկ առավոտյան տարել են հիվանդանոց, որ ծննդաբերի, ամեն բան կարգին է եղել:
«Եթե Նիկոլ Փաշինյանը սատարում է մի նախարարի, որն իր ամբողջ ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, Հայոց եկեղեցին արժեզրկել է, հովանավորում է սատանայական խմբերի, որ մետրոներում անհասկանալի, Աստծուն դեմ կոչերով հանդես գան, եթե նա իր ներուժով փորձում է այնպես անել, որ դպրոցներում երեխաները 2-3-րդ դասարանից անցնեն սեռական կրթության դասընթացներ, Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարտադիր առարկաների ցանկից հանվի և միացվի Հայոց պատմությանը, եթե նախարարը կարողանում է մի մարզի ժողովրդի անտեղի վիրավորել, մեղադրել մի բանում, որը չի արել, և այդ ամենին Փաշինյանն աջակցում է ու ասում է, որ նախարարը հրաժարական չի տալու, ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է երկրում այլասերմանը, եկեղեցու արժեզրկմանը: Մեզ համար պարզ է, որ այս այլասերումը վարչապետի կողմից է հովանավորվում»:
ԲՀԿ երիտասարդներն այսօր ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության սեփականություն հանդիսացող ԳԱԶ 13 մակնիշի մեքենան անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կհանձնվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին: Այն նախկինում սպասարկել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին: Մեքենայի սկզբնական արժեքը 651.973 դրամ է:
Այսօր Ազգային ժողովը քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ ԱԺ դարպասների մոտ իրենց կուսակիցները ակցիա էին անում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդում է ներկայացնում: Նույն ընթացքում նույն պահանջով ԱԺ-ի առջև տեղի է ունենում ակցիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին միացան «Կամք» նախաձեռնության անդամները: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանցից 2-ին բերման ենթարկեցին:
«Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»: Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նման միջոցառումներն արգելվում էին, այս հրապարակումից հետո ԿԳՄՍ նախարարը խիստ նկատողություն էր տվել տնօրենին: Սա արդեն երկրորդն էր, հունիսի 23-ին Կոստանյանն ազատման հրաման էր ստացել:
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ նախքան ուսումնական գործընթացի սկսվելն ուսուցիչները Covid-19-ի թեստեր կհանձնեն: Հայտարարությունն արվել էր օգոստոսի վերջին, և շատերի մոտ հարց էր առաջացել՝ կհասցնե՞ն թեստավորել 38.000 ուսուցչի, թե՞ ոչ: ԿԳՄՍ և Առողջապահության նախարարություններից մեր հարցին ի պատասխան հայտնել էին, որ աշխատելու են հասցնել: Չեն հասցրել:
Այսօր ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով դպրոցներում դիմակ կրելու մասին որոշմանը՝ ասաց, որ իրենք առաջնորդվում են Առողջապահության նախարարության ցուցումներով, ինչպես նաև համագործակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Նա նշեց, որ այս շաբաթվա ընթացքում իրավիճակին հետևելու են, և ուղեցույցը հընթացս կարող է փոփոխվել:
2019-ին ՀՅԴ ՀԵՄ անդամները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերից մեկի ժամանակ արկղեր էին բերել նախարարություն, որոնց մեջ, ըստ իրենց ներկայացման, նախարարը պետք է դներ իր իրերն ու հեռանար: Հարությունյանն էլ այն ժամանակ խոստացել էր այդ արկղերը լցնել ոլորտի հետ կապված տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել իրենց: Նշենք, որ կրթության ոլորտը երկար տարիներ ղեկավարել է ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը: Ինչո՞ւ այդ արկղերը մինչև հիմա չեն լցվել: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ քրեական գործեր կան, դրանք կարելի է գտնել Դատախազության հայտարարություններում:
ԿԳՄՍՆ ստացել է 5300 ուսանողի ստորագրությամբ դիմումը, որով նրանք պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, քանի որ՝ հեռավար կրթությամբ պայմանավորված, մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: Ստորագրահավաքի նախաձեռնությունը ԵՊՀ ուսանողական խորհրդինն է, սակայն դրան միացել են նաև այլ բուհերի ուսանողներ:
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկելու է խորհրդարանին որոշում ընդունել, որ վարչապետը քննարկի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը: Նախարարի հրաժարականն են պահանջում ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները, այլև նոր ընդունված կարգի պատճառով բուհ չընդունված դիմորդները, մի շարք ՀԿ-ներ ու անհատներ, այսօրվանից նույն պահանջով իր ակցիաները վերսկսելու է նաև ՀՅԴ ՀԵՄ-ը: Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե կա՞ն հիմքեր, որ Հարությունյանի հրաժարականի հարցը դրվի վարչապետի քննարկմանը, նախարարը բացասական պատասխան տվեց:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքից դժգոհ են ոչ միայն քաղաքական հակառակորդներն ու անհատները, այլև իր թիմակիցները: Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու համար: Ըստ Ջուլֆալակյանի, նման ծայրահեղ քայլի գնալու համար հիմք են հանդիսացել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
Վաղը ժամը 19:00-ին ՀՅԴ Հայաստան երիտասարդական միությունը երթ է անցկացնելու Մատենադարանից դեպի ԿԳՄՍ նախարարություն՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս երթը տրամաբանական շարունակությունն է 11 ամիս առաջ մեկնարկած իրենց պայքարի:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր երթ էր կազմակերպվել Մայր բուհից դեպի Կառավարություն: Երթին մասնակցում էին ԵՊՀ ՈւԽ անդամները: Նրանք 5300 ուսանողի ստորագրությամբ դիմում հանձնեցին Կառավարությանը: Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, քանի որ, իրենց պնդմամբ, հեռավար կրթությամբ պայմանավորված, մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: Սա՝ այն պարագայում, երբ շատ ուսանողներ և նրանց ծնողներ կորոնավիրուսի համավարակի պատճառով կորցրել են իրենց եկամտի աղբյուրը:
Այսօր «Խոսքի ազատության դեմ ճնշումները թեմայով» կլոր սեղան քննարկման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամ Էդգար Խաչատրյանն անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագծին, որով առաջարկվում է վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամի փոխարեն սահմանել 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ նախկին 2 մլն դրամի փոխարեն՝ 10 մլն դրամ տուգանք՝ ասաց, որ այս խստացումների տակ հաշվարկներ չկան:
Բուհ չընդունված կամ բարձր բալեր հավաքած, բայց իրենց նախընտրած բուհը, բաժինը չընդունված դիմորդների փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 29-ին Վարչական դատարան ներկայացրած երկու հայցերից միայն մեկն է վարույթ ընդունվել:
Արդեն 9 ամիս է, ինչ գործում է շատ վարորդների դժգոհության առիթ դարձած ճանապարհային երթևեկության խախտումների «բալային համակարգը»: Մինչև այժմ վարորդներին տրված 9 բալից միավոր հանվում էր այն պարագայում, եթե խախտումն արձանագրվել էր տեսանկարահանման և լուսանկարահանման համակարգով, իսկ սեպտեմբերի 1-ից վարորդը միավոր կկորցնի նաև ճանապարհային ոստիկանների արձանագրած իրավախախտումների դեպքում:
Գրեթե մեկ տարի է անցել Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, որի արդյունքում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այսօր 168.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայր Կարեն Մխիթարյանն ասաց, որ սպային տուն են տարել, մինչ այս էլ մոտ մեկ ամիս սպան հիվանդասենյակում է եղել:
«Բուհը ֆինանսապես այնքան մեծ ռեսուրս չունի, որ կարողանա բոլոր ուսանողներին մասնակի փոխհատուցում տալ, բացի այդ, դա պետական խնդիր է, պետության խնդիրն է, բուհի վրա թողնելը կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ թե՛ բուհի կրթության կազմակերպման, դասախոսներին վարձատրելու տեսանկյունից, թե՛ տեխնիկական շատ հարցերի տեսանկյունից: Մենք կարծում ենք, որ խնդրի հասցեատերը պետությունն է, քանի որ խնդիրն իր երիտասարդության կրթության վրա է տարածվում»,- ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահը:
Երևանի քաղաքապետարանի՝ հուլիսին հայտարարած 100 փոքր չափի ավտոբուսների մրցույթում հաղթել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ն: Հայտ ներկայացրել էր երկու ընկերություն, մյուսը՝ «Ռեգնում» ՍՊԸ-ն էր: Գնահատող հանձնաժողովը նախորդ նիստում կասեցրել էր ավտոբուսների գնման ընթացակարգը՝ գների նվազեցման միաժամանակյա բանակցություններ վարելու համար: Ի սկզբանե երկու ընկերություններն էլ Քաղաքապետարանի նախահաշվային գնից՝ 1 մլրդ 950 մլն դրամից, ցածր գին էին առաջարկել: «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ն սկզբում առաջարկել էր 1 մլրդ 935 մլն դրամ, բանակցությունների արդյունքում գինը նվազեցվել է ևս 110 մլն-ով՝ դառնալով 1 մլրդ 825 մլն դրամ:
Այսօր Երևանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, թե ի՞նչ փուլում են մետրոպոլիտենի և ճոպանուղու աշխատանքները:
Այսօր Երևանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, հիշեցնելով, որ Կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե մարդիկ կան, որոնք ամեն բան անում են, որ չեղարկեն գույքահարկի մասին օրենքը, և, որ կան մարդիկ, որոնք գույքահարկ չեն վճարում, հարց ուղղեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանին.
Ավագանու որոշմամբ կկիրառվեն արտոնություններ՝ 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Լիբանանի Հանրապետությունից մշտական բնակության նպատակով Երևան ժամանած լիբանանահայերի և բացառապես նրանց հիմնադրմամբ և մասնակցությամբ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի նկատմամբ: Զրոյական դրույքաչափ՝ բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կայանելու և հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար սահմանված տեղական վճարների:
Երևանի ավագանին ընդունեց «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի՝ Երևանի ավագանու անդամները քաղաքապետին, քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին և Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին բանավոր հարցեր ուղղելու հնարավորություն կունենան երկու ամիսը մեկ անգամ՝ այժմյան ամիսը մեկ անգամի փոխարեն: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանին, թե ինչո՞ւ է որոշել սահմանափակել ավագանու իրավունքները:
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեմ է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու նախագծին, որն այսօր ներկայացվել է ավագանու քննարկմանը: Նրա խոսքով, չնայած կառույցն իր վերահսկողության տակ է գտնվում, սակայն ոչ ոք իրենցից չի հարցրել՝ կանոնադրության մեջ փոփոխություն կատարել պե՞տք է, թե՞ ոչ:
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել Կառավարման խորհուրդ, որի անդամները պետք է հավաքվեն ամիսը մեկ անգամ և իրականացնեն այգու տնօրենի աշխատանքի ընթացիկ վերահսկողություն:
Առաջարկը շենքի բնակիչներինն է: Նրանք նամակով դիմել են Քաղաքապետարանին, առաջարկել իրենց շենքում բնակված ականավոր գործիչների հիշատակը վառ պահելու համար Ռաֆայել Իսրայելյանի փողոցում հուշակոթող տեղադրել, որի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները:
Այսօր Երևանի ավագանու նիստի օրակարգում էր «2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին» նախագիծը: Երևանի ավագանին կողմ քվեարկեց հուշարձանի տեղադրմանը: Այն կտեղադրվի Զաքյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում: Հուշարձանի […]
Այսօր Երևանի ավագանին նոր կանոններ սահմանեց մայրաքաղաքում շրջիկ առևտրով զբաղվողների համար: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հարկ համարեց ևս մեկ անգամ մանրամասնել, որ այս կարգավորումը վերաբերում է այգիներում, հրապարակներում, փողոցում փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողներին: