Այսօր Երևանի ավագանին սահմանեց մայրաքաղաքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և իրականացման թույլատրելի վայրերը:
Երևանի ավագանին այսօր որոշեց փոփոխություն կատարել «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշման մեջ: Համաձայն որոշման առաջին կետի՝ քաղաքի բյուջեի եկամուտների գումարն ավելացվում է ավելի քան 60 մլն դրամով, ծախսերի գումարը նվազեցվում է ավելի քան 233 մլն դրամով, իսկ դեֆիցիտի գումարը նվազեցվում է ավելի քան 293 մլն դրամով: Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը ներկայացրեց որոշմամբ նախատեսվող մյուս փոփոխությունները ևս:
Այսօր Երևանի ավագանու նիստում որոշվեց թիվ 154 մանկապարտեզը հանձնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը: Քանաքեռ-Զեյթունում միայն 2 մանակապարտեզ կա, որոնք վարչական շրջանին չեն ենթարկվում, որոնցից մեկն էլ 154-ն էր: Հանրակրթության բաժնի պետի ժ/պ Ժաննա Ղարդաշյանը նշեց, որ մինչ այս էլ բոլոր խնդիրների դեպքում ծնողները դիմում էին վարչական շրջանի ղեկավարին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ավագանին նոր փոխքաղաքապետ նշանակեց Սերգեյ Ներսեսյանին, ով մինչև այս պաշտոնում առաջադրվելը՝ աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը նկատեց, որ այն պատգամավորը, որի օգնականն է եղել նորանշանակ փոխքաղաքապետը, բավականին պասիվ է եղել օրենսդիրում:
Այսօր Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը նորանշանակ փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են վերելակների համար փոխանցվելիք գումարները: Հիշեցնենք՝ օրեր առաջ վերելակների փոխարինմամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում և պահանջում էին իրենց աշխատանքի գումարը, որը չէին ստացել:
Այսօր Երևանի ավագանուն առաջարկվեց հուլիսին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն նոր փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին:
Երևանի ավագանուն այսօրվա նիստում առաջարկվել է փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցի ժամանակ, որի նախաբանում նա խոսում էր նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի գործունեության մասին, խոսափողի հետ խնդիրներ առաջացան:
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր նոր փոխքաղաքապետի նշանակման հարցը: Առաջարկվել է Սերգեյ Ներսեսյանի թեկնածությունը: Ավագանու անդամները մինչև քվեարկությունը հարցեր են ուղղել Ներսեսյանին: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիքի է փոխքաղաքապետի թեկնածուն, որ Ֆինանսական վարչության պետը չունի փոխարինող, ինչին ի պատասխան՝ Ներսեսյանն ասաց, որ հիմա փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում, բայց անհրաժեշտության դեպքում կգնան փոփոխությունների: Խաժակյանի հաջորդ հարցը հնարավոր գործարքների մասին էր:
Այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստն է: Այն վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Այսօր առավոտից ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում: Ցուցարար մի կին արցունքն աչքերին լրագրողներին պատմեց, որ առավոտյան Կառավարության առջև ակցիայի գալու ճանապարհին ընկել և կոտրել է թևը:
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն առավոտից բողոքի ակցիաներ են անում: Վերջնակետը կառավարական առանձնատունն էր: Ցուցարարները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ վերջինն այսօր Տավուշի մարզում էր:
Այսօր առավոտից բողոքի ակցիաներ իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները կառավարական առանձնատան մոտ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Եկել եմ անձնագիրս փոխելու, մնացել եմ այստեղ». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից՝ Ռոզա Մելքոնյանը: Այսօր առավոտից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ավտոերթ էին անում, ապա բողոքի ակցիա Կառավարության, Ռուսաստանի դեսպանատան դիմաց, հետո շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն: Պահանջում են Կառավարությունից, ՌԴ դեսպանատնից պայմաններ ստեղծել, որ վերադառնան Ռուսաստան:
Այսօր առավոտից Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ավտոերթ էին անում, ապա բողոքի ակցիա Կառավարության, Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն: Նրանք ցանկանում են վերադառնալ Ռուսաստան: Պահանջում են Կառավարությունից դիվանագիտական կապերն օգտագործել և վերադարձնել իրենց աշխատանքին ու ընտանիքներին: Ցուցարարներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հունվարին ամուսնու հետ եկել են Հայաստան՝ բուժման նպատակով, և չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքի մոտ:
«Դպրոցներ կան, որոնք խնայված միջոցներ ունեն, հնարավորություն ունեցել են, ձեռք են բերել, դպրոցներ կան, որ չունեն, կամ ավելի պակաս ունեն: Հատկացված միջոցները փոխանցվելու են մարզպետարաններին, իրենք էլ, կարիքները գնահատելով, տրամադրելու են դպրոցներին այն սահմանաչափով, որով նշված է: Երևանի պարագայում գումարը տրամադրվելու է՝ կախված դպրոցների ենթակայությունից»,- ասաց Կամավոսյանը:
Բուհերում դասերը նոր են սկսվել, բայց արդեն ծագել են խնդիրներ՝ կապված ուսման վարձերի վճարման հետ: «Կրթության մասին» օրենքում հստակ ամրագրված է՝ «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը»:
«Թալանի մասին խոսք լինել չի կարող». այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով օգոստոսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից կատարված գողությանը՝ ասաց տնօրեն Աշոտ Բլեյանը: Փոխտնօրեն Էդիկ Սարիբեկյանը Ոստիկանությանը հայտնել էր, որ գողացել են 2 նոութբուք, 1 ֆոտոխցիկ, 2 տեսախցիկ և 1 ձայնագրիչ։
Այսօր լրանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի 65-ամյակը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նա պետք է ազատվի կրթահամալիր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: 2 ամիս առաջ կրթահամալիրի անձնակազմը դիմել է Կառավարությանը՝ փոխելու համար դպրոցի իրավական կարգավիճակը՝ ՊՈԱԿ-ից ՀՈԱԿ-ի: Հիմնադրամի պարագայում տնօրենի տարիքային սահմանափակում օրենքը չի նախատեսում: Բլեյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ արել են օրենքի սահմաններում:
«Երևանի ներհամայնքային երթուղիներում սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա է 934 միկրոավտոբուս». 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նոր ցանցում այդ մեքենաները տեղ չունեն, եթե, իհարկե, ցանցը չվերաձևվի, չվերահաշվարկվի, ինչը ենթադրում է լրացուցիչ և նոր ծախս, իսկ ակնհայտ է, որ դրանք մեր շրջանում ավելի հայտնի միկրոավտոբուսներն են, և, բնականաբար, այն չեն, ինչ խոստացել էր քաղաքային իշխանությունը, երբ հայտարարում էր երկար ավտոբուսի մրցույթ, երբ բերում էր և գծերից մեկում երկու ֆիկտիվ ավտոբուս էր ցույց տալիս, իբրև կամք կա ավտոբուսներ բերելու, բայց գնում, ձեռք է բերում գազել, բնականաբար, լավ բան տեսնել հնարավոր չէ»,- ասաց Խաժակյանը:
Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրենք առաջինն աշխարհում գրանցել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Ռուսաստանի ԱՆ Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ իրենք ոչ թե պատվաստանյութը, այլ այն պատրաստելու տեխնոլոգիան են վաճառելու: 168.am-ը ՀՀ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե Հայաստանը հայտ ներկայացրե՞լ է պատվաստանյութի ձեռքբերման համար:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե որտե՞ղ է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի «հայտնի», «թանկարժեք» աթոռը, որից հրաժարվել էր Գևորգյանը:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե ի՞նչ զարգացումներ կան բուհի դեմ ներկայացված 22 դատական հայցերի առնչությամբ, որոնցից 16-ն աշխատանքային վեճեր են: ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն ասաց, որ այդ դատական հայցերի թիվն ավելացել է:
«Մարդիկ բարձր վարձով սովորելու պայմանագրերն արդեն ստորագրել են, բայց մի շարք ուժեր դեռ խոսում են վարձերից». Գեղամ Գևորգյան
«Անցյալ տարի մենք նախաձեռնեցինք ընդունելության թվերի իրատեսական պլանավորման գործընթաց և վարձերի որոշման գործընթաց». այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը: Նա նշեց, որ ընդունելության թվերի իրատեսական պլանավորման արդյունքում կրճատվել են ցածր միավորներով ընդունվողները:
«Մեր կողմից միանգամից տրվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան». այսօր Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում բռնկված հրդեհի մասին ասաց Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը: Նա հայտնեց, որ ահազանգ են ստացել, թե պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել գործարանում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կատարվել են հրդեհաշիջման և տարհանման աշխատանքներ:
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է մահացել, 4-ը՝ տուժել: Գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ 200 աշխատակից ունեն, ներսում էլ խաղողի մթերման գործընթաց էր: Իրենց արդեն հայտնի է, թե ովքե՞ր են մահացողները:
Հուլիսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համայնքի բյուջեի միջոցներով 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերեն։ Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասուլիսի ընթացքում վստահեցրեց, որ խոստացված ավտոբուսների փոխարեն՝ քաղաքը գնելու է գազելներ: Նրա խոսքով՝ մրցույթի տեխնիկական բնութագիրը հնարավորինս հարմարեցված է «ГАЗель City» ընկերության տրանսպորտային միջոցի չափորոշիչներին, նշված են նաև երկրաչափական պարամետրեր, որ հնարավորինս նեղացվի մասնակիցների շրջանակը: Այս ընկերության ավտոբուսները տեղափոխում են 17 նստած և մի քանի կանգնած ուղևոր, Խաժակյանի խոսքով՝ այժմ գործող գազելները հենց այդքան էլ տեղափոխում են, որովհետև մարդիկ ներսում ավելի շատ են կանգնած: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ այն պարամետրերը, որոնք ներկայացվել են, հեռու են միկրոավտոբուսի պարամետրեր լինելուց:
Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Երևանի ավագանու նիստ: Օրակարգն ավագանու անդամներին արդեն հայտնի է: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ օրակարգում է նաև փոխքաղաքապետի հարցը: Հիշեցնենք՝ հուլիսին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից և տեղափոխվել այլ աշխատանքի՝ մասնավոր հատվածում:
«Ապրիլի 28-ին հայտարարված 100 ավտոբուսների մրցույթը չի կայացել». պնդում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նրա խոսքով՝ մրցույթը հայտարարվել է, սակայն հաղթող չկա: