Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներում և մանկատներում կորոնավիրուսի թեստավորում է իրականացվել: ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսով վարակակիրներ կան իրենց ենթակայության ներքո գործող միայն 2 հաստատությունում:
Արցախցի կանայք այսօր կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև էին: Նախորդ անգամ նրանք այստեղ էին հոկտեմբերի 22-ին, նրանց ընդունել էր դեսպանատան աշխատակիցներից մեկը, ում և կանայք նամակ էին հանձնել: Այսօր արցախցի կանայք եկել էին իրենց նամակին պատասխան ստանալու պահանջով, ավելի քան 10 օր է՝ ոչ մի արձագանք դեսպանատնից: Կանայք պահանջում էին հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, բերել էին նոր նամակ: Ցույցի մասնակիցներից Սիրանույշ Սարգսյանն ասաց, որ ԱՄՆ ղեկավարությունն էլ մեղքի իր բաժինն ունի Հայաստանի դեմ ագրեսիայի սանձազերծման գործում:
«Անկեղծ, մենք շատ զարմացած ենք, որովհետև մինչ այդ իրենցից որևէ դժգոհություն մենք չենք ստացել, հատկապես վերջին շրջանում չի եղել որևէ հարց, որով իրենք դիմել են, և այդ հարցն անարձագանք է մնացել, թե ինչի՞ մասին է խոսքը, մենք մինչ օրս չգիտենք»,- ասաց Մարտիրոսյանը:
Կորոնավիրուսի վարակման տեմպերը նվազման միտում ցույց չեն տալիս: Այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2398 նոր դեպք: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին սպասարկող հիվանդանոցների թիվն աճել է: «Այս պահին մոտ 26 բժշկական կենտրոն սպասարկում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների: Սա աննախադեպ է, քանի որ անցած ամիսներին հիվանդանոցների […]
«Ինչպես 1992թ.-ին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ առավելագույնը 5կմ, և թշնամու գերնպատակն է՝ գրավել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, և ոչ միայն՝ լոկ խոսքերով, այլև անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»,- ասաց Հարությունյանը:
«Արտաքինից կարող է թվալ, որ այնտեղ ազատ շուկայական հարաբերություններ են, մրցակցություն, լավ ներկայացված համաշխարհային տարբեր ընկերություններ, եզակի երկրներից է, որ բոլոր խոշոր ընկերությունները ներկայություն ունեն, որտեղ բոլոր խոշոր ընկերությունները ձգտում են ներկայություն ունենալ: Կար ձևավորված տեսակետ, որ Թուրքիան գյուղատնտեսական մթերքների արտահանման համար միշտ դոտացիաներ է տալիս, սուբսիդավորում է, նույն տուրիզմի ոլորտում ինքը սուբսիդավորում է, բայց պարզվում է, որ տնտեսության բոլոր ճյուղերում, որոնք միտված են արտահանման, սուբսիդավորում է իրականացվում: Այսինքն՝ առանց պետության օգնության այդ ընկերությունները չեն կարող աշխատել»,- ասաց տնտեսագետը:
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից 6 ամսով կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը սա քաղաքական որոշում է համարում, քանի որ տնտեսական հիմնավորում առայժմ չկա: Տնտեսագետի պնդմամբ՝ թուրքական ապրանքների ներմուծման թեման պարբերաբար ակտուալ է դարձել, սակայն պետական մակարդակով առաջին անգամ է նման արգելք դրվում:
Այսօր արցախցի կանայք հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ: Երեկ նրանք ակցիա էին անցկացրել գրասենյակի առջև, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շենքում մարդ չէր եղել, որ նրանց ընդուներ: Անվտանգության աշխատակիցներն արցախցի կանանց փոխանցել էին, որ կարող են ձևավորել 3 հոգուց բաղկացած պատվիրակություն և արդեն այսօր գալ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ: Հանդիպումն ավելի քան մեկ ժամ է տևել, արցախցի կանայք ներկայացրել են իրենց նամակ-պահանջը, որում, մասնավորապես, նշված էր, որ Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցչությունները պետք է չլռեն և իրենց կենտրոնական գրասենյակներին ներկայացնեն, թե ինչ է կատարվում Արցախում:
Օրեր առաջ հայտնել էինք, որ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, վիրավոր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին հոգեբանական աջակցություն ցույց տալու համար հոգեբանների խումբ է ձևավորվել: «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ դիմել են Պաշտպանության և Առողջապահության նախարարություններին՝ պատրաստակամություն հայտնելով կանոնակարգված, ըստ անհրաժեշտության՝ հոգեբանական օգնություն ցույց տալ: Խումբն արդեն անցել է աշխատանքի:
Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թիկունքային գործով զբաղված տղամարդկանց զինվորագրվելու կոչ արեց: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կոչն արդեն իսկ լայն արձագանք է գտել:
Այսօր Երևանի ավագանու նիստում մտքերի փոխանակման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը, որը հաշմանդամություն ունի, արձանագրեց, որ պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ավելանալու է, և պետք է պատրաստվել դրան:
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոխվեց Հրաչյա Ներսիսյան փողոց 10ա հասցեում «Էլաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը: Քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը զեկուցեց.
Այսօր Երևանի ավագանու նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմում զոհվածների հիշատակը: Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Օրակարգում 8 հարց էր, որոնցից մեկը տեխնիկական պատճառներով հանվեց քննարկումից:
Այսօր քայլերթ տեղի ունեցավ Մատենադարանից դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: «Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ինչո՞ւ է լռում» խորագրով ցույցի կազմակերպիչները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Հայաստանում գործող միջազգային կառույցները ստեղծված իրավիճակում ակտիվություն չեն դրսևորում, մինչդեռ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն այցելել էր Գյանջա և թվիթերի իր էջում գրառում արել քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 28-ից հայկական կողմը փաստեր է ներկայացնում աշխարհին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հասցրած վնասների մասին, սակայն արձագանքը բավարար չէ:
«Ես մեր պատի տակ էի կանգնած, երեխեքը ներսում էին, մյուս տղայիս երեխաները ներսում էին, տղայիս տղան պոստում էր, Իգորն էլ շտապում էր, որ ավտոբուսը խոդի գցի, երեխեքին տանի պադվալ: Մեկ էլ տեսանք՝ եկավ ուղիղ մեջները խփեց, էն մի երեխես մնաց տեղում, մեր հարևանի հետ, անմիջապես մահացան: Հարսս՝ վիրավոր, մի կերպ էր կանգնում, մյուսներին օգնում էր, որ հավաքվեն ավտոբուսում»:
Փոքրիկ Արցախ՝ Երևանի կենտրոնում: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրերին նկարիչ Հարությունն ու երաժիշտ Հովսեփն իրենց տուն-արվեստանոցում հյուրընկալել են Մոնիկային, Էրիկային, տիկին Ռոզային, նրանց հետ ու նրանց պես Արցախից Հայաստան եկած կանանց ու երեխաների:
Երեկ Բավարիայի մայրաքաղաք Մյունխենի հայերը երթ էին կազմակերպել Բավարիայի Հանրային հեռուստաընկերությունից՝ Bayerische Rundfunk-ից՝ դեպի գերմանական ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ Süddeutsche Zeitung-ի խմբագրություն:
«Պատերազմից հետոյի մասին խոսելն անհնար է, քանի որ չգիտենք, թե պատերազմն ինչքա՞ն կտևի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է վերաճել այլ բանի, այո, այդպիսի սաղմեր կան, բայց խոսել, թե ո՞ր կողմ կգնա, դժվար է, քանի որ այս պահին դրա համար անհրաժեշտ մեծ քանակով տեղեկություն չկա, և իրավիճակի մանրամասն գնահատում չեմ կարող անել՝ ելնելով օբյեկտիվ պատճառներից»,- ասաց Վարուժան Գեղամյանը:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահ է՝ թշնամին հարվածում է քաղաքներին ու գյուղերին, որովհետև ռազմաճակատում հանդիպում է համառ դիմադրության: Երեկ ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ թիրախավորել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Երկրորդ հարվածի պահին այնտեղ եղել են լրագրողներ:
Պատերազմի հենց առաջին օրերից ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի մայրաքաղաքը: Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այսօր ճեպազրույցի ընթացքում վստահեցրեց, որ այս օրերին արդեն ուսումնասիրվում են մայրաքաղաքի ավերածություններն ու որոշվում է վնասների աստիճանը:
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում փոփոխություն կատարվեց ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 186-Ն որոշման մեջ: Համաձայն փոփոխության՝ 100 ավտոբուսների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Մուլտի Մոթորս» ՍՊԸ նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքն ապահովելու նպատակով՝ Երևան համայնքի 2020 թվականի բյուջեում՝ «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում, նախատեսվեց 1 մլրդ 825 մլն դրամ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց:
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախում զոհված զինծառայողների և խաղաղ բնակչության հիշատակը: Նիստի օրակարգում երկու հարց էր:
Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը կծառայի որպես տեղեկատվության փոխանցման հարթակ: 168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ այն հավանաբար կսկսի գործել այսօրվանից:
168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է Արցախի և Ադրբեջանի միջև ստեղծված և վատթարացող իրավիճակով ու պատրաստակամություն է հայտնել ստանձնել միջնորդի դեր մարդկանց և դիերի փոխանակման հարցում:
ԱՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանն այսօր Արցախում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ Արցախում սպասում էին պատերազմի, բայց ինչ-որ ներքին ձայն միշտ հուշել է, որ թշնամին դասեր քաղած կլինի նախորդ պատերազմներից:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը: ԱՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանն այսօր ասուլիսում ասաց, որ բոլորն էլ սպասում էին Հայաստանի իշխանության՝ տեղի ունեցող պատերազմի գնահատականներին:
«Էյֆորիան և պաթոսը որոշ դեպքերում հասկանալի է, բայց պետք է ամեն օր ավելի շատ կշռադատված և սառը դատողությամբ շարժվել, որովհետև ամեն դեպքում վիրտուալ պատերազմ չէ, իրական պատերազմ է, առաջնագծում զոհեր են լինում, վիրավորներ են լինում, «ռեմբոյությունը» սոցցանցերում լավ կլինի ժամանակավորապես սահմանափակվի, և սոցցանցերը սկսեն աշխատել տեղեկատվական ճակատում օգնություն ցուցաբերել պետական մարմիններին, կամ այլ մարմիններին, որոնք դրամահավաք, կարևոր պարագաների հավաք են կազմակերպում, բայց էլի կենտրոնացված պետական մարմինների հետ: Պետք է ոտքը գազից հանել և մտնել ռացիոնալ դաշտ»,- ասաց Քոչարյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն Արցախում է: Նա այս օրերին մի շարք բժիշկների հետ լծվել է Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով վիավորվածներին ոտքի կանգնեցնելու գործին: Այսօր մամուլի ասուլիսում Մուրադյանն ասաց, որ աշխարհի բժիշկները չպետք է լռեն, քանի որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը միասնական ուժերով պայքարում է այլ արհավիրքի դեմ:
«Մեր թշնամին հերթական անգամ ցույց տվեց, որ իր համար չկան կարմիր գծեր, չկան արժեքներ, չկան սրբություններ, գրված ու չգրված օրենքներ». այսօր Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը և օտարազգի, ինչպես նաև հայ լրագրողներին հրետակոծելու դեպքերին:
«Սա կյանքի և մահու խնդիր է: Ցավոք սրտի, Արցախյան խնդիրը չունի ընդամենը 30 տարվա պատմություն, այլ 102 տարվա, իսկ հայկական հողում ապրելու մեր իրավունքի համար պայքարը սկսվել է 1915-ից՝ ցեղասպանության օրերից, երբ արևմտյան մասում Թուրքիան կարողացավ հայերին քշել իրենց հայրենի հողերից, կոտորել, ջարդել, ցեղասպանություն կազմակերպել: 18թ.-ից սկսած էլ իր, այսպես ասած, «մեկ ազգ, երկու պետություն», իր կողմից նախաձեռնած, Ադրբեջանի Հանրապետությունը փորձեց Արցախում նույն քաղաքականությունը վարել, և չստացվեց»,- ասաց Պողոսյանը: