«Այս երեխաներն են հեղափոխություն արել, հեղափոխությունն ի՞նչ է տվել մեզ». չընդունված դիմորդի ծնող

«Չի կարելի այսպես մեր ապագա սերնդի ողնաշարը կոտրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց համալսարանի քննություններից հետո դուրս մնացած դիմորդի ծնող Նունե Շառոյանը:

Նույն կարգավիճակում հայտնված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ի դիմաց: Նրանք դժգոհում էին ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին:

«Թողեք՝ էդ երեխաները սովորեն, ուրիշ ոչ մի բան չեն ուզում, գեղեցկության մրցույթ չի սա:  Խնդրում եմ, երեխաներին հնարավորություն տվեք սովորելու, գոնե մեկ կիսամյակ, դրանից հետո թող գիտակիցը սովորի: Մեր հեղափոխությունն ի՞նչ է մեզ տվել, ինչի՞ համար ենք մենք դա արել: Այս երեխաներն են այդ հեղափոխությունն արել, երբ դպրոցի դասերից դուրս էին հանում, ասֆալտին կանգնած հեղափոխություն էին անում, էդ երեխաներին չի ուզում ղեկավարությունը արտոնություն տա, շանս տա, մեծ բան չեն ուզում»,- ասաց Շառոյանը:

Նունե Շառոյանը հարց ուներ ԿԳՄՍՆ-ին և ԳԹԿ-ին.

«Մեզանից հավաքեցին 3 քննության գումար, ամեն մեկի համար՝ 1500 դրամ: Եթե սա վաղուց էր նախատեսված, ապա ինչո՞ւ երեք քննության գումարը հավաքեցին, ու դուրս եկավ, որ մի քննություն պետք է հանձնեն»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս