ԿԳՄՍՆ-ն լուծում չի առաջարկել. Աննա Կոստանյանը՝ բուհ չընդունվածների խնդրի կարգավորման մասին

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԳԹԿ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր հրավիրել: Օրակարգում էր ԿԳՄՍՆ որդեգրած քաղաքականությունը, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկման արդյունքում որևէ որոշում չի կայացվել:

«Որևէ որոշում չէր կարող կայացվել, քանի որ որոշում կայացնող մարմնի ներկայացուցիչն առնվազն փոխնախարարի, նախարարի մակարդակով ներկա չէր, ներկա էր վարչության պետը, որն այս պահին կարող էր տալ միայն այնպիսի մեկնաբանություններ, որը մենք տեսնում ենք ԶԼՄ-ներով, որի մասին բոլորս էլ տեղյակ էին: Այսինքն՝ այնպես չէ, որ պատգամավորները թերինֆորմացված էին, պետք էր գալ ինֆորմացիա տալ: Վերջնական լուծում չեն առաջարկել»,- ասաց Կոստանյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք ակնկալում էին, որ նախարարության ներկայացուցիչը կգա փաթեթով լուծման, ինչը չի եղել: Իրենք ներկայացրել են խնդրի լուծման իրենց տարբերակները, որոնք գեներացվել են ծնողների առաջարկներից: Հիշեցնենք՝ ծնողներն առաջարկում էին ֆակուլտետներում նոր տեղեր բացել, կամ երեխաներին տեղավորել գոնե հեռակայում: Կոստանյանը նաև նշեց, որ ԱԺ երեք խմբակցության պատգամավորների մտահոգությունն այն է, որ ցածր միավորներով դիմորդն առավելություն ունի բարձր միավորներ հավաքած դիմորդի նկատմամբ:

«Ակնհայտորեն գիտելիքը ստորադասվում է շատ թույլ հիմնավորմամբ, թե առաջին հայտով դիմողներն իրենց մասնագիտության ընտրության հարցում շատ հստակ որոշում են կայացրած եղել»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ծնողներն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց հետո գնացել են ՄԻՊ գրասենյակ, որտեղ հանդիպել են Արման Թաթոյանի հետ։

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։