Մի շարք հոգեբանական հետազոտություններ ցույց են տվել, որ ցանկացած մարդ ինքնահիպնոսի միջոցով կարող է ինքն իրենց վստահեցնել, որ ինքն ամենալավ, ամենահաջողակ և գրավիչ մարդն է աշխարհում: Այս փաստին թերահավատորեն է վերաբերվում հասարակության զգալի հատվածը: Սակայն ամերիկյան, գերմանական հոգեբանական կլինիկաներն ունեն հատուկ բաժիններ, որտեղ առաջարկում են սթրեսից դուրս գալու մի քանի եղանակներ, այդ թվում` նաև ինքնահիպնոս:
Ենթադրենք` Գագիկ Ծառուկյանն առաջադրում է իր թեկնածությունը, ՀԱԿ-ն էլ, ասենք, հղում անելով Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությանն ուժեղ թեկնածու է պետք, խոնարհաբար սատարում է Գագիկ Ծառուկյանին: Ի՞նչ է ասելու Լևոն Տեր-Պետրոսյանն այդ նպատակով կազմակերպված նախընտրական կամ հետընտրական հանրահավաքներին: Ըստ ամենայնի, նրա ասելիքը տեղավորվելու է Լևոն Զուրաբյանի` ԲՀԿ-ին հղած «մեսիջների» տրամաբանության շրջանակներում, այն է` Սերժ Սարգսյանը վերարտադրվելով՝ խլելու է Գագիկ Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, ինչը մենք թույլ չենք տա, քանի որ ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ կերտում ենք ժողովրդավարական պետություն, որտեղ բոլորի իրավունքներն ու սեփականությունը պաշտպանված կլինեն:
Գոմեշի մսի գործով մեղադրյալ, Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից այսօր փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ գործի վերաբերյալ, սակայն Լ. Սահակյանը նշեց, որ ինքն առայժմ չի ցանկանում որևէ տեղեկություն հաղորդել գործի մասին:
Նախկին վարչապետն ու գործով մյուս մեղադրյալները պետք է նաև փոխհատուցել պետությանը հասցված 10 միլիոն եվրոյի վնասը: Բեռլուսկինին առայժմ ազատության մեջ է` մինչև դատավճռի բողոքարկումը:
Մալթայում տեղի ունեցավ «Մոլորակի թագուհի» գեղեցկության միջազգային մրցույթը, որի ընթացքում հայտնի դարձավ մոլորակի լավագույն մայրիկի անունը: Մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ աշխարհի 40 երկրներից:
Ըստ տեղեկատվության՝ ներկայում ընկերությունն այդ ուղղությամբ բանակցություններ է վարում ձայնագրող ընկերությունների հետ: Հնարավոր համաձայնությունը հավանաբար ձեռք կբերվի արդեն նոյեմբեր ամսվա կեսերին:
«Ձեռագրերը նույնն են հետևյալով, որ 1999 թվականին Հայաստանում կար օրինական Ազգային ժողով, լեգիտիմ ԱԺ նախագահ, լեգիտիմ կառավարություն ու վարչապետ:Եվ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիրախը ոչ այնքան անձինք էին, որքան իշխանության այն ինստիտուտները, որոնք տվյալ պահին լեգիտիմ էին: Հոկտեմբերի 27-ից առաջ էլ, հետո էլ լեգիտիմ իշխանություն՝ որպես այդպիսին, չի եղել: 99 թվականից ձևավորվեց այդ իշխանությունն` ի դեմս ԱԺ-ի ու կառավարության, և Հոկտեմբերի 27-ը որպես թիրախ ընտրեց իշխանության լեգիտիմ հատվածը՝ ԱԺ- ն ու կառավարությունը»:
«Սոցիալական մեդիան աստիճանաբար ավելի ու ավելի արագ է զարգանում, տպավորություն է ստեղծվում, թե թերթը «մեռնում է»: Բայց դա այդպես չէ»,- նշում է նա:
Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորության երեք թեկնածուներից մեկը` ինքնաառաջադրված անկուսակցական Արման Խաչատրյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողներն ու երիտասարդ մասնագետները պրոֆեսիոնալ ժյուրիի և հեղինակավոր կազմակերպություններից հրավիրված մասնագետների ներկայությամբ ներկայացրին իրենց նորարարական առաջարկները և լսեցին պրոֆեսիոնալների կարծիքները։ Տեղի ունեցան նաև մասնագիտական քննարկումներ: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:
«Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի և Հարավային Սուդանի հանրապետությունների միջև «Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին» փասաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը…»:
Իսկ ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար պատասխանատվություն պետք է կրի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա, Ա. Զաքարյանի խոսքով` այդ ամենը որևէ աղերս չունի իրականության հետ: «Հանցագործներն, ըստ էության, բացահայտված են, ու բացահայտված են վաղուց, հիմա էլ կրում են իրենց պատիժը: Մնացած ամեն ինչը քաղաքական շահարկումների առարկա է, որը բոլորովին հարիր չէ Հոկտեմբերի 27-ի ողբերգությանը»: Այս հարցը որևէ կերպ չի կարելի տեղափոխել քաղաքական դաշտ, քաղաքական մեղադրանքներ ներկայացնել: Կարծում եմ, որ այս ամենը է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը»,- ասաց Ա. Զաքարյանը:
Լուսանկարները` Օֆելյա Հովհաննիսյանի
«Եթե քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն իրեն նման անպարկեշտ պահվածք է թույլ տալիս և փորձում է ահաբեկել մեկ այլ քաղաքական ուժի, ապա դա խոսում է այն մասին, որ, այո՛, մենք պիտի պայքարենք, որ այս ռեժիմը վերանա»:
Շատ դժվարանում եմ ասել, թե երբ կբացահայտվեն կազմակերպիչները, բայց, որ մենք բացահայտումը կտեսնենք` դրանում հավատացած եմ:
Արթուր Սաքունցին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Ս. Բոզոյանի կինն իր հարցազրույցում խոսել է նաև ամուսնու «վախերի» մասին` ասելով, թե ինքը վախենում է խոսել. «Իսկ հիմա, էդ մարդիկ ընդհանրապես վախից ընդհատակ են անցել, պատկերացնում եք անգամ մենք զանգահարում ենք, ուզում ենք պայմանավորվել, որ հանդիպենք, բայց իրանց ընտանիքը, իսկականից, վախից չգիտի` ինչ անի: Սա ավելի մեծ խնդիր է»,- ասել է իրավապաշտպան Ա.Սաքունցը:
Եթե ԲՀԿ-ն, ի վերջո, համաձայնի պաշտպանել Սերժ Սարգսյանին, ապա իշխանությունն «ատկատների» գործերը «զակատ» կանի: Նույնը կարող է տեղի ունենալ նաև Վարդան Օսկանյանի պարագայում: Ակնհայտ է, որ վերջինիս հարցն առանցքայիններից մեկը կարող է լինել Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի բանակցություններում: Կրկին` մտածել, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին` որպես պայման չառաջադրելով Օսկանյանի գործի «փակումը»` անմտություն կլինի:
«Ոչ մի քաղաքական ուժ այսօր մենակ սիստեմի դեմ պայքարելու հնարավորություն չունի, և եթե կան ուժեր, ովքեր պատրաստ են մեզ հետ պայքարելու, այդ թվում` Դաշնակցությունը և այլ քաղաքական ուժեր, ապա, այո՛, պետք է համախմբել»:
«Առաջիկայում մենք վերջապես հստակեցնելու ենք մեր դիրքորոշումը նաև Ալեքսանդր Արզումանյանի հետ կապված»:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա ձեռքբերումներին ու հետագա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ և նիստի օրակարգում ներառված այլ հարցեր:
Վերջին շրջանում առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ ահազանգում են մայրական մահացության դեպքերի աճի մասին:
Հնուց հարգի է կռատուկի արմատից պատրաստված առողջարար սուրճը` բովեք և աղացեք սրճաղացով։
Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի և Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը ևս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը:
«Նայեք, տեսեք՝ ի՞նչ ա եղել. ոտքը չի շարժում, ընդհանրապես անզգա վիճակում ա: Ծանրություն են կապել, որ սալջարդը կպնի, հետո նոր կարողանան կամ գիպս դնել, կամ էլ վիրահատել: Դե, բժիշկը տենց ա ասել: Կարող ա չվիրահատեն էլ, սակայն այդ ամենը երկուշաբթի պարզ կլինի: Մի հատ էլ ռենտգեն պիտի անեն, որ հետագա քայլերը որոշեն,- ասաց տիկին Գոհարը և ավելացրեց,- Ամբողջ գիշեր մեկ րոպե աչք չի փակել: Վատ է իրեն զգում: Մենք էլ հեռավոր գյուղից ենք: Դժվար է մեզ համար այսքան ճանապարհ գալ ու գնալը»:
«Ակնհայտ էր, որ հենց Հոկտեմբերի 27-ին հաջորդած ժամերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ ահաբեկիչների հետ, և չէր կարող այդ հանդիպումը փակ դռների ետևում չձայնագրվել` հենց նույն գործող նախագահի անվտանգության ապահովման տեսանկյունից: Բայց պարզվում է` նման ձայնագրություն չի արվել, ինչին ես, իհարկե, չեմ հավատում: Բազմաթիվ նման անպատասխան հարցեր կան»,- 168.am-ին ասաց Արամ Սարգսյանը:
Լոս Անջելեսի Հոլիվուդյան բլրի վրա սկսվել են հայտնի HOLLYWOOD խորհրդանիշի վերանորոգման աշխատանքները: Վերանորոգումը կատարվում է խորհրդանիշի 90-ամյա հոբելյանի առթիվ, որը տեղի է ունենալու 2013 թվականին: Վերանորոգման աշխատանքները կտևեն 10 շաբաթ: Այժմ մաքրում են 15 մետրանոց տառերը, որից հետո կսկսեն դրանք ներկել սպիտակ գույնով:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հոկտեմբերի 17-19-ը Մինսկում մասնակցել է Հիմնարար գիտությունների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի նիստին՝ որպես խորհրդի անդամ: Հիմնական քննարկվող թեմաներից է եղել ԱՊՀ մասնակից պետությունների գիտական հետազոտությունների միջպետական հիմանդրամի ստեղծումը, հիմնադրամի հիմնադիր կապիտալի չափսը, գործունեության գերակա ուղղությունները:
90-ականներից համաշխարհային նորաձևություն մուտք գործեց տաբատներով կիսաշրջազգեստներ կրելը: Սա սկզբնական շրջանում անսովոր և տգեղ թվաց շատերին, սակայն երբ համաշխարհային նորաձևության տներն իրեն հավաքածուներում սկսեցին օգտագործել տաբատներն ու կիսաշրջազգեսները միասին, որպես մեկ ամբողջություն, շատերն ընդունեցին հագնվելու այս եղանակը:
Հոկտեմբերի 29-ին ժամը 11.00-ին Ազգային ժողովի 334 սենյակում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Հանրապետության ղեկավարը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը: