Բաժիններ՝

Ստեղծվում է գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հոկտեմբերի 17-19-ը Մինսկում մասնակցել է Հիմնարար գիտությունների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի նիստին՝ որպես խորհրդի անդամ:  Հիմնական քննարկվող թեմաներից է եղել ԱՊՀ  մասնակից պետությունների գիտական հետազոտությունների միջպետական հիմանդրամի  ստեղծումը, հիմնադրամի հիմնադիր կապիտալի չափսը, գործունեության գերակա ուղղությունները: Այս մասին 168.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեից:

Նիստի ընթացքում քննարկվել են հիմնարար գիտությունների ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորհրդի նախագահության, գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում միջպետական խորհուրդների փոխգործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև խորհրդի 2013թ. աշխատանքային ծրագրի նախագիծը, հաջորդ նիստի անցկացման վայրը և ժամկետները:

Նշենք, որ նիստի ընթացքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Ն.Պ. Լավյորովն ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորհրդի նախագահ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս