Ալբերտ Օհանջանյանի վիճակը չի փոխվել

Գոմեշի մսի գործով մեղադրյալ, Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից այսօր փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ գործի վերաբերյալ, սակայն Լ. Սահակյանը նշեց, որ ինքն առայժմ չի ցանկանում որևէ տեղեկություն հաղորդել գործի մասին:

168.am-ի հարցին` արդյո՞ք Ա. Օհանջանյանը դուրս է գրվել դատապարտյալների հիվանդանոցից և ինչպե՞ս է այժմ նրա առողջական վիճակը, Լ. Սահակյանը պատասխանեց. «Որևէ բան չի փոխվել, Ա. Օհանջանյանի առողջական վիճակը նույնն է»:

Հիշեցնենք, որ բանակի պարենային պահեստում անցկացված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով  քրեական գործ է հարուցվել Ա. Օհանջանյանի դեմ` ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս