Այսօր իվանդանոցում մահացել է Երևանի Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչ, 26-ամյա Աղաս Մկրտչյանը:
Այս տարի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ամենաշատը դիմել են՝ Հանրային կառավարում, կառավարման հոգեբանություն և քաղաքագիտության բաժիններ, նվազել են Իրավագիտության ֆակուլտետի դիմորդները:
Հանցավորության մակարդակը բարձր է Երևանում, իսկ ամենացածրը գրանցվել է Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Ինչո՞ւ ՀՀՇ-ն որևէ տեսակետ չի հայտնում ՀՀՇ անդամ Վանո Սիրադեղյանի հարցի վերաբերյալ:
Քննությունը վարում է Քննչական գլխավոր վարչությունը: Նախաքննության շահերից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հրաժարվում է մանրամասներ հաղորդել:
Շրջագայությունը նվիրված է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20- ամյակին և հայ գրատպության 500-ամյակին:
Ըստ Դանիել Հ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է ավտոմեքենայի ուղևոր, 1970թ. ծնված Համբարձում Մ.-ին:
«Այս հաղթանակս նվիրում եմ իմ բոլոր հարազատներին և Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի տուժածներին։ Հուսով եմ, որ իմ հաղթանակը գոնե ինչ-որ չափով կգունավորի նրանց կյանքը»
Ռուսաստանի օլիմպիական հավաքականը ներկայացնող հայազգի ձյուդոիստ 23-ամյա Արսեն Գալստյանը 60 կգ քաշային կարգում ՌԴ-ի համար նվաճել է առաջին ոսկե մեդալը: Հիշեցնենք, որ Արսենը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել ուզբեկստանի ներկայացուցիչ Ռիշոդ Սոբիրովին:
«Եվրոպական կառույցները անընդհատ դրական գնահատական են տալիս, որ 2011 թվականի ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը ասել է՝ նոր թափ հաղորդեք սպանությունների բացահայտմանը: Ուղղակի ոնց որ մեզ ծաղրեն»:
Այսօր՝ հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 37 TT 077 համարանիշի և «ԳԱԶ 31» մակնիշի 32 ՏՕ 270 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին […]
Տղամարդը խոստովանել է, որ 2011թ. հունիսին մուտք է գործել Դ. Անհաղթի փողոցում գտնվող սրճարանի տարածք և գողացել 20 մ Էլեկտրական հաղորդալար:
Հուլիսի 27-ին, ժամը 03:20-ին, «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին` Ջրաշեն գյուղի ոլորանում, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորակը: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Պատահարի հետևանքով ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Գազելի» վարորդն ու ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 29–ամյա Մագդա Ափյանը, 19–ամյա Արաքսյա Սայադյանը, 31–ամյա Պատվական Անանյանը և 49–ամյա Գայանե Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Վրաերթը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1991թ. ծնված Սերգեյ Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
ՀԱԿ-ը «ռեժիմի» դեմ պայքարում որպես գործընկեր ընտրել է մի ուժի, որն առանձին վերցրած գործընթացներում ոչ միայն չի թուլացնում, այլև ծառայում է նույն այդ «ռեժիմին»:
«Գիրք»-ը երգում են Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը և մի քանի այլ կատարողներ, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Նա անցյալ տարի է նշանադրվել, սակայն դեռ չի ամուսնացել: Նրա խոսքով՝ ինքն այս տարի հարսանիք չի պլանավորել, փոխարենը նախատեսում է մինչ տարեվերջ ներկայանալ մենահամերգներով, նոր ձայնասկավառակով ու տեսահոլովակով.
«Չեմ կարծում, թե դա միայն Մաքսիմ Հակոբյանի հաղթանակն էր: Առհասարակ կցանկանամ, որ Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետի հաղթանակը լինի բոլորի հաղթանակը, և այն դառնա ոչ թե հաղթող թիմի, այլ բոլորի քաղաքապետը»,- 168.am-ին տված հարցազրույցում ասում է Կապատնի քաղաքապետի թեկնածու Աշոտ Հայրապետյանը:
Նույն տարում Հրաչյա Ռոստոմյանը ձեռք է բերել նաև երկու ավտոմեքենա՝ «Մերսեդես S220» և «Հունդայի սոնատա» մակնիշի: Նա, կառավարության որոշման համաձայն, պարտավոր էր իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել նաև ձեռք բերված ավտոմեքենաների արժեքը, սակայն թաքցրել է:
Երևանում հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։
Վերականգնելով քաղբանտակյալների ազատության համար ամենշաբաթյա բողոքի ակցիաները` Կոնգրեսը, փաստորեն, հնարավորություն է ստանում վերականգնել նաև սեփական` քաղբանտարկյալների ազատության համար պայքարող ուժի կերպարը:
Դատավոր Գագիկ Ավետիսյանի օգնականից տեղեկացանք, որ մահացել է դատավոր Արղամանյանի մայրը, որի պատճառով հետաձգվել են բոլոր դատական նիստերը:
«Քամին էլ տանիքը տարավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է եղվարդցի Արմեն Մկրտչյանը, ով արդեն հարմարվել է իր ընտանիքին բաժին հասած դժբախտություններին։ Մկրտչյանների ընտանիքն ապրում է կիսաշեն, կիսախավար տան մեջ՝ զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից։ Բայց դժբախտւթյունների հիմնական շղթայում ամենածանրն ու անտանելին նրանց որդու՝ Հովհաննեսի հիվանդությունն է՝ ներուղեղային հեմատոմա: Ըստ «Ա1+»-ի՝ ծնողները տանջվում են, քանի որ չեն […]
«Հայաստանի իշխանությունները պետք է զգուշացնեն քաղաքացիական բախման բոլոր կողմերին, որ հայության շահերի պաշտպանը Սիրիայի ներսում Հայաստանի Հանրապետությունն է, և եթե որևիցե կողմ վտանգի հայության շահերը, ապա ՀՀ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկի»:
Հարց է առաջանում, ինչո՞ւ էր դիմել և մուծել պետական տուրք, եթե պետք է հրաժարվեր հայցից:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչև հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն երթևեկության համար կլինի փակ: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա անցկացրեց՝ ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի: Ըստ կազմակերպիչների՝ իրենք հեռուստասերիալն «ուսումնասիրել» են 73 օր, որտեղ կանանց մասնակցությամբ տեսարաններ են եղել 55 օր, իսկ կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածությամբ տեսարանների ծավալը կազմել է 60 տոկոս: Նրանք տեղեկացրին, որ իրենք նամակ են փոխանցելու […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ռոք ասոցիացիայի հետ ակումբի պայմանավորվածության համաձայն՝ «InRock»-ում նշվելու են հայտնի երաժիշտների ծննդյան օրերը, ռոքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած ձայնասկավառակների թողարկման տարեդարձները: