Մոտկորի ձորը կարող է չորանալ Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում, ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհէկ): Այս փոքր հէկ-ի կառուցմանը թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ, այն կառուցվեց: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» կոչվող փոքր հիդրոէլեկտրակայանը գործարկում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստացի պատկանում […]
«Ավտովազ» ընկերությունը օրերս պաշտոնապես հայտարարել է «Lada» մեքենաների առաջարկված գների բարձրացման մասին: Մեքենաարտադրող ընկերությունը մտադիր է կրճատել առաջարկվող եւ դիլերների մոտ վաճառվող գների միջեւ տարբերությունը: Ըստ «ԱվտոՎազ» ընկերության մամլո ծառայության տեղեկատվության` «Lada» մակնիշի մեծ պահանջարկը շուկայում բերեց «Lada»-ի դեֆիցիտին: Արդյունքում` անբարեխիղճ մի շարք դիլերներ սկսեցին բարձրացնել «ԱվտոՎազի» արտադրանքի գինը եւ առաջարկել գնորդներին թանկ եւ շատ […]
Վերջին երկու ամիսների ընթացքում մենք արդեն հասցրել ենք երկու անգամ անդրադառնալ Հայաստան ներմուծվող բնական գազի գնին եւ «ՀայՌուսգազարդի» շուրջ կատարվող գործընթացներին։ Առաջին անգամ՝ ընտրություններից առաջ, երկրորդ անգամ՝ ընտրություններից հետո։ Ընկերության կայքում վերջապես հրապարակվել են 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները։ Այդտեղ կան բավականին «սպասված» ցուցանիշներ։ Օրինակ այն, որ «ՀայՌուսգազարդը» տարին փակել է 15.4 միլիարդ դրամ […]
Բնական մեղրի բուժիչ հատկությունների մասին շատ ենք խոսել` գրեթե անսահման է այն դեղատոմսերի քանակը, որոնց մեջ կարելի է կիրառել այդ հրաշալի մթերքը։ Դեռեւս 17 տարի առաջ Կանադայի «Համաշխարհային նորությունների շաբաթ» ամսագրում հրապարակվել է տեղեկատվություն դարչինի եւ մեղրի խառնուրդի բուժիչ հատկությունների մասին` դեղատոմսերի ցանկ, որն իրականում ավելի ընդարձակ է, քան նշված է հոդվածում։ Դարչինը բացում է […]
Հունիսի 26-ին «Թատերական արվեստի ստուդիա» մոսկովյան թատրոնում տեղի է ունեցել «ԴՎԻՆ 50» Երախտագիտության արարողությունը: Լեգենդար «Դվին» կոնյակի վերաթողարկմանը նվիրված արարողության ընթացքում միջոցառման կազմակերպիչները երախտագիտություն են հայտնել ողջ աշխարհում հայկական ինքնության եւ մշակույթի առաջխաղացման գործում մեծ ավանդ ներդրած 50 նշանավոր անձանց: Աշխարհի 20 երկրներում բնակվող մշակույթի, բիզնեսի, գիտության, ճարտարապետության, բժշկության եւ քաղաքականության ոլորտների 50 լավագույն հայերն […]
ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1917 որոշման համաձայն` սահմանվել էր սոցիալական փաթեթի հատկացման կարգ, ըստ որի` 120.000 պետական աշխատողի 2012թ. բյուջեից պետք է հատկացվի 132.000-ական դրամ, որից 80.000-ը պետական աշխատողը կարող է տրամադրել ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում իր հանգստի կազմակերպման համար: Այս մասին երեկվա ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության […]
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի խնդիրն ԱԺ-ում ՀՀԿ-ից իրենց թեւ մարդիկ տանելն է: Օրինակ ՀՀՇ-ն հզոր թիմ էր, բայց 1995թ. մեր թիմի կեսին մի գիշերվա ընթացքում մոտ 40 պատգամավոր տարան,- որպես օրինակ` հիշեցրել է Մանուկյանը: Նաեւ հիշեցրել է 2008թ., երբ, ըստ նրա` իրենց միացան գեներալները: Հիշեցնենք, որ 2008թ. ՀԱԿ-ը […]
Ոսկե ծիրան 9-րդ միջազգային կինոփառատոնն այսուհետ կհանձնի հատուկ մրցանակ, որ կոչվում է Եղիցի լույս: Այն սահմանել է Հայ Առաքելական եկեղեցին, որը կհանձնվի հոգեւոր, մշակութային, մարդասիրական արժեքների եւ համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Արձանիկը պատրաստել է դիզայներ Նուռը: Նա երեկ ներկայացնելով իր աշխատանքը` ասաց, որ մրցանակը պատրաստված է բրոնզից, արծաթից, յաշմայից, օնիքսից եւ ապակուց: Նուռի […]
ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի երեւանյան այցը, ըստ ծրագրվածի, պետք է մեկնարկեր հուլիսի 3-ի երեկոյան, սակայն վերջին պահին ծրագիրը փոխվեց եւ առավել խտացավ ու սահմանափակվեց միայն մի քանի ժամվա հանդիպումներով: Երեկ Եվրոպական խորհրդի նախագահը Երեւանում մի քանի տարբեր ելույթներ է ունեցել, նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է համատեղ մամլո ասուլիսի: «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության համաժողովում […]
«Տաշիրն» ու «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը համատեղ մրցույթներ են հայտարարում Գիտական լրագրության 2-րդ մրցույթը «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում են գիտական լրագրության 2-րդ մրցույթը: Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր 2012թ. մայիսի 10-ից մինչեւ նոյեմբերի 30-ը (ներառյալ) տպագիր […]
«ԱՐՄԱԿԱԴ»-ը 5 տարեկան էՄեր օրերում գիտությունը շատ արագ է զարգանում, ուստի հատկապես արտասահմանյան մի շարք երկրներում գիտական ինտերնետային ցանցերը լայնորեն կիրառվում են գիտության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության արագ տարածման համար: Օրինակ, ՌԴ-ում գործում են տասնյակ գիտական ցանցեր: Դրանցից են` RBnet (միջգերատեսչական հենքային ցանցը), RUNnet (դաշնային համալսարանական ցանցը), RASnet (Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի կորպորատիվ ցանցը), FREEnet (գիտության եւ […]
Բույսի բուժիչ հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Հռոմեական բանակի բժիշկ Պեդանիոս Դիոսկորիդիսը նկարագրել է բույսն իր «De Materia Medica» տեղեկատուի մեջ, որում ամփոփվել են Ք.Հ. 1-ին դարում հայտնի մոտ 500 դեղաբույսեր։Հայտնի բժիշկ եւ դեղագործ Հալենը (131-210թթ.) իշառվույտի պատրաստուկներով բուժել է գլադիատորների վերքերը։ Ավիցենան այն աստիճան բարձր է գնահատել բույսի բուժիչ հատկությունները, որ անվանել է այն […]
– Սովորաբար Ձեզ գլխարկով ենք տեսնում: Այսօր առանց գլխարկի եք: Ինչո՞ւ: – Ինձ մոտ գլխարկի հանդեպ ազատ մոտեցում կա, եւ այնպես չէ, որ միշտ գլխարկով եմ լինում: Մարդիկ կան, չէ՞, ովքեր նույն գլխարկով քնում, արթնանում են: Մեկ-մեկ պետք է գլխարկն ազատ թողնել, գլուխն էլ պետք է ազատ թողնել: – Կաշկանդո՞ւմ է գլխարկը: – Ոչ, պարզապես […]
Հարցազրույց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ – Դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել 2012թ. տրանսպորտի ոլորտում, եւ ի՞նչ փոփոխությունների պետք է սպասի Երեւանի բնակչությունը մինչեւ տարեվերջ:– 2012թ. տրանսպորտի ոլորտում արդեն իսկ բավական փոփոխություններ են եղել: 2005-ից հետո մրցույթ չի անցկացվել, եւ այդ ընթացքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերգետնյա երթուղային ցանցում: Երեւանի համար […]
Ասում է երգահան, Հայաստանի ազգային գրադարանի նախկին աշխատակից Լուսինե Գրիգորյանը Վերջերս Հայաստանի ազգային գրադարանից գրքերի գողության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 7 անձանց: Նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, համաձայնության գալով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի […]
Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին, Շուշի քաղաքում: 1979թ. ընդունվել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարան: 1983թ. ուղարկվել է ծառայելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: 1988թ. նշանակվել է Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1990թ. սեպտեմբերին նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում: 1992թ. ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը […]
Ավելի քան երեք տարի անլույս ապրող Մհերն ասում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Տասը տարեկան Մհերը շատ խելացի մարդ է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին, որտեղ անգամ ամեն օր մոմի լույսով խավարը հաղթահարելու հնարավորություն չկա: Բոլորին սիրում […]
ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է մեր նախորդ հրապարակմանը, որի համաձայն պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Տեղեկացրել էինք, որ այդ փաթեթների` հատկապես ամառային հանգստի հետ կապված արտոնությունները տրամադրելու դիմաց, որոշ հիմնարկներում, այդ թվում` դպրոցներում, ղեկավարները «վերաբերմունք» են պահանջում: Տ. Սարգսյանը երեկ […]
««Բիզնեսի համար ավելի բարենպաստ եւ թափանցիկ միջավայր ստեղծել, միաժամանակ` չթուլացնել հսկողությունը», առաջնորդվելով այս սկզբունքով` Պետական եկամուտների կոմիտեն վերջին տարիների հետեւողական բարեփոխումներով զգալի առաջընթաց է արձանագրել մաքսային համակարգի` ընթացակարգերի պարզեցումից մինչեւ ձեւակերպումների ժամանակի կրճատման գործընթացներում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող` եվրոպական եւ ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքների մաքսային ձեւակերպումներն իրականացվում են Միջազգային ճանապարհային […]
Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մասին շատ են խոսում։ Սակայն խոսում են հիմնականում երկու դեպքում. երբ խոսքը վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կամ՝ երբ ղարաբաղա-ադրբեջանագծի սահմանին միջադեպեր են արձանագրվում։Անգամ այս օրերին, երբ ԼՂՀ-ում ընթանում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, շատ քիչ տեղեկատվություն է հասնում Հայաստան, ավելի ճիշտ` ուշադրության արժանանում Հայաստանում։ Հայաստանում շատ քչերը գիտեն, թե ինչ է […]
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայկական բանակի սպա Վահե Ավետյանի նկատմամբ կատարված դաժանությունը, երիտասարդ բժշկի մահը, ապա Ռուբեն Հայրապետյանի` ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը, դրան հետեւած արձագանքներն ու գնահատականները վկայում են Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտի անառողջության, վտանգավոր աստիճանի անառողջ լինելու մասին: Ընդ որում, եթե նույնիսկ ողբերգական դեպքերի առիթով հասարակությունը, հանրային միավորները առնվազն մեկ քայլ առաջ […]
ՀՀ Հանրային խորհրդի երեկվա նիստում քննարկվեցին փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացմանը վերաբերող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով` վերջին 2-3 տարիների ընթացքում բիզնես միջավայրում նկատելի է «իրական առաջխաղացում»: Վերջին ժամանակներում ՀՀ Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը հռչակել է գերակա ուղղություն եւ ըստ իշխանության ներկայացուցիչների` արվում է ամեն ինչ այդ ճյուղը զարգացնելու եւ […]
– ՀՅԴ գերագույն ժողովին նախորդած կուսակցական միջոցառումների ժամանակ դժգոհություններ ու քննադատություններ են հնչել ձեր կուսակցության ղեկավարների նկատմամբ: Ո՞րն է այդ դժգոհոության պատճառը, եւ ի՞նչ քննարկումներ են ընթանում: – Նման քննարկումներ միշտ էլ եղել են մեծ ժողովներից առաջ, պարզապես մեր հասարակությունը սովոր չի տեսնել ներքին ժողովրդավարական չափանիշներով գործող կազմակերպություն: Որքան էլ մեր մասին խոսում են, թե […]
Երեկ առավոտյան ԱԺ-ի առջեւ մեկնարկեց ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնած բողոքի ակցիան, որի հիմնական պահանջն էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` որպես մեղադրյալ, ներգրավել հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, եւ նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր, […]
Այսօր հուլիսի 5-ն է, օր, որը պաշտոնապես ներառված է Հայաստանի Հանրապետության տոնացույցում` որպես Սահմանադրության օր: Այս տարի կառավարության որոշմամբ «Սահմանադրության տոնը» նշելու համար քաղաքացիներին ամբողջ չորս հանգստյան օր է նվիրվել: Սահմանադրության օրը կամ տոնը մեր տոնացույցի, թերեւս, ամենահակասական, նույնիսկ` ամենավիրավորական տոնն է: Որքան էլ տարօրինակ ու ցավալի հնչի, իրականում հուլիսի 5-ը պետք է նշել ոչ […]
Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` Սպայկա բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին Սպայկային, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր կնքելու, մթերել էին համապատասխան […]
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, թե իրենց կուսակցությունում դժգոհություն կա ղեկավար մարմինների նկատմամբ: Սակայն միաժամանակ ավելացրել է, որ դա ոչ թե դժգոհություն է, այլ բնական քննարկում: “Գերագույն ժողովում հիմնական հաշվետվությունը ներկայացնում է Գերագույն մարմինը, եւ բնական է, որ քննադատությունների թիրախն այդ մարմինն է: Ժողովը կավարտվի նրանով, […]
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Համաձայն ԱԺ ընթացակարգի, ԱԺ առաջիկա նիստի ընթացքում Հ. Աբրահամյանը պետք է հրապարակի Ռ. Հայրապետյանի դիմումը, եւ եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը ետ չվերցնի իր դիմումը, ապա կընդունվի որպես […]
“Ես կարծում եմ, որ սա մեր անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրողություն էր: Որեւէ մի դեպքի հետ համեմատել չի լինի, որովհետեւ մարդը գնացել է իր ժամանակն անցկացնելու, եւ սպասարկողը, ում նաեւ մարդը վճարում է, սպասարկելու փոխարեն` նրան ծեծում է մահվան աստիճան”,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով “Հարսնաքար” […]
Այս տարվա ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի կազմում ձեւավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով կառավարությունն այսօր խորհրդարանի աշխատակազմին հատկացրել է մոտ 22.5 միլիոն դրամ: Այդ մասին երեկ տեղեկացրել է կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշենք, որ Ազգային ժողովում ձեւավորված նոր խմբակցությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքի (ՀԱԿ) խմբակցությունն է: