Բաժիններ՝

Նախագահը Դիլիջանում ծանոթացել է միջպետական ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Հանրապետության ղեկավարը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:

Նախագահին զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներկայում կատարվում են ճանապարհի հարդարման աշխատանքները: Միջպետական վերոհիշյալ ճանապարհահատվածի շինարարությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուների հավաստմամբ, ամբողջությամբ կավարտվի և շահագործման կհանձնվի պայմանագրով նախատեսված ժամկետից ավելի քան մեկ ամիս շուտ՝ ս.թ. նոյեմբերի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս