Բաժիններ՝

HOLLYWOOD-ը մաքրում են (լուսանկարներ)

Լոս Անջելեսի Հոլիվուդյան բլրի վրա սկսվել են հայտնի HOLLYWOOD խորհրդանիշի վերանորոգման աշխատանքները: Վերանորոգումը կատարվում է խորհրդանիշի 90-ամյա հոբելյանի առթիվ, որը տեղի է ունենալու 2013 թվականին: Վերանորոգման աշխատանքները կտևեն 10 շաբաթ: Այժմ մաքրում են 15 մետրանոց տառերը, որից հետո կսկսեն դրանք ներկել սպիտակ գույնով:

HOLLYWOOD խորհրդանիշը տեղադրվել է 1923 թվականին: Սկզբում այն եղել է HOLLYWOODLAND և նպատակ է ունեցել գովազդել այդ շրջանի բնակելի թաղամասերը: Այնուհետև վերջին 4 տառը հանվել է, և այժմ այդ նշանն ընկալվում է՝ որպես ամերիկյան կինոարտադրության խորհրդանիշ:

HOLLYWOOD խորհրդանիշը հագեցած է անվտանգության հզոր սարքերով, որոնք ֆիքսում են դրա շուրջը գտնվող մարդկանց շարժը: Հայտնի են դժբախտ պատահարներ, ինչպես նաև ինքնասպանության դեպքեր, որոնք կատարվել են Հոլիվուդյան բլրի վրա: Օրինակ, 1932 թվականին դերասանուհի Պեգ Էնտուիսլը իրեն ցած է նետել H տառի վրայից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս