Բաժիններ՝

«Աշխարհում կա 7.5 միլիարդ մարդ, 7.5 միլիարդն էլ լրագրող են». Գի Մեթան

«Նախկինում տպագիր մամուլի խմբագիրն ավելի մեծ ազդեցություն ուներ, քան պետության որևէ նախարար: Սակայն հիմա այդ ազդեցությունը նվազել է»,- Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Շվեյցարիայի Մամուլի ակումբի նախագահ Գի Մեթանը:

Ըստ նրա՝ համացանցը նվազեցնում է մյուս մեդիաների կարևորությունը, բայց չի սպանում նրանց: «Սոցիալական մեդիան աստիճանաբար ավելի ու ավելի արագ է զարգանում, տպավորություն է ստեղծվում, թե թերթը «մեռնում է»: Բայց դա այդպես չէ»,- նշում է նա:

Շվեյցարիայի Մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ «Թուղթն ընդդեմ տեղեկատվական տեխնոլոգիաների» պատերազմում ՏՏ-ն վաղուց է հաղթել, բայց ամբողջ պատերազմը դեռ չի հաղթել: «Ճիշտ է, տպագիր մամուլն իր լսարանը կկորցնի, բայց չի անհետանա»,- նշեց նա: Գի Մեթանի խոսքով՝ լիարժեք է, երբ թերթն ու համացանցը միասին են աշխատում:

Անդրադառնալով բլոգերների՝ լրագրության վրա ազդեցությանը, շվեյցարացի լրագրողը նշել է, որ իրականում բլոգերները տեղեկատվություն չեն տալիս: Նրանք պարզապես «զարդարում են» լրագրողի տված տեղեկատվությունը: Դա էլ իր հերթին ապահովում է ինտերնետային կայքերի բարձր այցելությունը: Գի Մեթանի կարծիքով` թերթը չի կարող գոյատևել, եթե իր սոցիալական կայքում չունի լավ բլոգերներ:

Կարդացեք նաև

Արդյոք ՏՏ դարաշրջանում, երբ յուրաքանչյուրը կարող է լինել տեղեկատվության կրողն ու տարածողը, տուժում է լրագրությունը: Այս հարցին ի պատասխան՝ Գի Մեթանը նշել է.

«Աշխարհում կա 7.5 միլիարդ մարդ, այդ 7.5 միլիարդն էլ լրագրող են: Այս պարագայում, երբ 7 միլիարդ մարդ տարածում է տեղեկատվություն, ստացվում է տեղեկատվության սուպ: «Այդ սուպում պրոֆեսիոնալ լրագրողները կլինեն մսի փոքրիկ գնդիկներ, որոնք էլ լուրը կբացատրեն ու կմատուցեն այլ տեսանկյունից»:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս