Երեքշաբթի օրը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ երկօրյա պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, ասել է. «Դիպուկահարները պետք է սահմանամերձ տարածքներից ետ քաշվեն: Այսպիսի խնդրի պարագայում, որտեղ խոսք է գնում բազմահազար մարդկանց ճակատագրերի մասին, հարցը չի կարող լուծվել բռնության ուժի տեսանկյունից»: Նա նաև ընդգծեց, թե ծանոթ է […]
«Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն եւ պաշտպանեն Վարդան Օսկանյանին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարարի նկատմամբ հարուցված քրեական գործին: Մ.Մալխասյանը թեեւ ասում է, որ Վ.Օսկանյանը Մարտի 1-ի իրադարձությունների սրբագրողներից էր, սակայն միաժամանակ նշում է, […]
«2013 թ.-ի նախագահական ընտրություններում կոալիցիան կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` ընդգծելով, որ կոալիցիա ասելով` նկատի ունի նաեւ ԲՀԿ-ին: Զոհրաբյանն ասել է, թե ԲՀԿ-ն ստորագրել էր հուշագիրը եւ չի հայտարարել դրանից դուրս գալու մասին, այլ նշել է, որ այլընտրանքային ուժ է: «Հակված եմ կարծելու, որ նրանք […]
«18 տարի խմբագիր լինելով` յուրաքանչյուր տեքստ կարդալուց զգում եմ, թե որքան քրտինք է թափվել դրա վրա: Կառավարության ծրագիրն ուսումնասիրելով` կարող եմ եզրակացնել, որ հեղինակները դրա վրա շատ ջանք չեն թափել, հակառակ դեպքում ծրագիրն ավելի մանրամասն կլիներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` գնահատելով անցած շաբաթ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ կառավարության […]
Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստան. քաղաքական կամքի հնարավորություն» խորագրով զեկույցն ամբողջությամբ:
Այդ որոշումից հետո վարորդները ստիպված եղան էժան գներով վաճառել իրենց մեքենաները, վարկեր վերցնել` նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Այդ ընթացքում շատերն են տուժել վարկերի բարձր տոկոսադրույքներից:
Այս օրերին Երեւանի Գնունու փողոցում գտնվող շինանյութի շուկայի վաճառողներն անզուսպ զայրույթով են խոսում շինանյութի գների բարձրացման մասին: Նրանց ասելով` վերջին մեկ ամսվա ընթացքում շինանյութի գները սկսել են աստիճանաբար բարձրանալ:
Չար մոլախոտի բուժիչ հատկությունները
Ասում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը
«Մի ամիս պադյեզդում ենք ապրել, թե ո՞նց, չգիտեմ: Չեմ կարող բացատրել, փողոցում ապրող շան նման»,- ասում է երեխաների մայրը` Մարինան, ով դժվարությամբ է ընկալում հարցերս, քանի որ «շան նման» ապրելու հետեւանքով արդեն գլխի հետ ինչ-որ բան այն չէ:
Գ. Մինասյանի ասածը բոլորովին այլ բան է։ Դա, որքան էլ զարմանալի հնչի, կարելի է հասկանալ այսպես՝ եթե կառավարությունը ծրագիրը ձախողի, ուրեմն՝ ծրագիրը կձախողվի։ Շատ օրիգինալ մոտեցում է։
Կարծում է ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը
Նախկին արտգործնախարար ու ներկա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին նախորդ հանրահավաքում ուղղված գովասանքից, մայիսի 6-ին նրա հետ համատեղ ասուլիսից հետո ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր, թերեւս, ստիպված է լինելու նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու մասին գնահատականներ հնչեցնել:
Նա սկզբում դանակով հարվածել է հարսի որովայնին, ապա կտրել է իր կոկորդը:
Ժամանակ առ ժամանակ որոշ հասարակական կազմակերպություններ որոշում են հանդես գալ հեռուստաեթերի որակի մասին ահազանգող հայտարարություններով, որտեղ, բնականաբար, քննադատում են հեռուստաընկերություններին` նրանց մատուցած հաղորդումներն ու սերիալները: Սակայն կարճ ժամանակ հետո նրանք մոռանում են դրա մասին, ու որոշ ժամանակ հետո` դարձյալ հիշում հեռուստաեթերի անորակ լինելու մասին ու նորից հայտարարություն են տարածում: Երեկ նրանք հերթական հայտարարությունն են […]
Դեղագործության ոլորտը, թերեւս, ամենահակասական ոլորտներից մեկն է: Որքան շատ են խոսում այս ոլորտի զարգացման մասին, այն կարծես ավելի ետ է գնում։ Այսպես, 2011թ. փետրվարի սկզբին Աղվերանում տեղի էր ունենում դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը: Դրա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշել էր, որ 2010-ի առաջին 11 ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ […]
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը երեկ Կառավարության շենքի մոտ` պատասխանելով լրագրողների հարցին` անդրադարձել է «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործին: «Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»,- […]
Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, 2007թ. Քաղաքաշինության նախարարի պաշտոնից Բնապահպանության նախարարի պաշտոնին տեղափոխվելու համար Ա. Հարությունյանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին 1 մլն դոլար է տվել:
ԱԺ մշտական հանձնաժողովները երեկ ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալներին: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում կան անսահմանափակ խնդիրներ: Արդյոք Մ.Եսայանը պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործունեություն է սպասվում իրեն, եւ ինչ խնդիրներ կարող է լուծել, հատկապես որ, գրեթե բոլոր ոլորտներում ամեն քայլափոխի ոտնահարվում են […]
Կինոկենտրոնի տնօրենը, թեեւ բանավոր հերքում է Վ. Մարտիրոսյանի` սցենարի նկատմամբ հեղինակային իրավունքները` վստահեցնելով, որ այդ իրավունքը պատկանում է մեկ այլ սցենարիստի, բայց պաշտոնական կայքէջում, որպես «Սողանք» ֆիլմի սցենարի հեղինակներ, ներկայացնում է Վ. Մարտիրոսյանին եւ Մ. Դովլաթյանին (վերջինը նաեւ ֆիլմի ռեժիսորն է):
Երեկ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ նա ներկայացավ որպես «բանսարկու» հրապարակումների «զոհ», ինչի պատճառով ինքը զրկվել է իր «սիրած» աշխատանքից: Այս պատմությունից անտեղյակ մեկը` ծանոթանալով երեկ ԶԼՄ-ներում ներկայացված Ս. Նազարյանի ասուլիսի մանրամասներին, որեւէ պատկերացում չի կարող ունենալ, թե իրականում ինչո՞ւ են աշխատանքից հեռացրել նրան: Ս. […]
Երեկ ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունել է Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Ընդ որում` օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի է ունեցել բավական արագ: Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ՀՀ կառավարության նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հանդես էր եկել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի […]
Ո՞վ է կասկածում, որ մեր վարչապետը կամ նախագահը նորմալ հայ մարդիկ են: Բայց այն պահին, երբ նրանք որոշեցին իշխանության գալ, կորցրեցին ռեալ բարեփոխում իրականացնելու հնարավորությունը:
Ես չհոգնելու համար ահռելի ջանքեր եմ գործադրում, ինչն իր հերթին` ինձ եւս հոգնեցնում է: Իսկ տունը, իհարկե, հանգստացնում է, սակայն մինչեւ քուն այնքան քիչ ժամանակ է մնում: Հանգստի լավագույն տարբերակն ինձ համար միշտ թերթերի ընթերցումն է եղել, ինչը, իհարկե, չի կարող դուր գալ տնեցիքին: Սակայն, հիմա ես զուրկ եմ նաեւ այդ հնարավորությունից, քանի որ միշտ սիրել եմ մոսկովյան թերթեր կարդալ, իսկ հիմա մենք դրանք չենք ստանում…
Ասում է աստղագետ, Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» հետազոտող եւ տարբեր նախագծերի ղեկավար Գարիկ Իսրաելյանը Գ. Իսրաելյանի հետ զրույցը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ բավական ուսուցողական: Նրա հետ զրույցի թեման այնքան անսահման է, ինչպես տիեզերական օրենքների մասին խոսելը: Գ. Իսրաելյանի հետ մեր զրույցը սկսեցինք այս տարվա ապրիլի 23-ին Կանարյան կղզիների իտալական […]
Հունիսի 22-ին, առավոտյան ժամը 03:00-ին, հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, ով հիվանդանոցում մահացել է: Ըստ հարազատների` նրան հայտնաբերել են իրենց տան մոտ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02£30-ին անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի […]
«Հայաստանում, ինչպես գիտեք, ծնողները հաճախ մեծ ազդեցություն են ունենում երեխաների մասնագիտության ընտրության հարցում: Ինձ մոտ պատկերը մի փոքր այլ էր: Ծնողներս միշտ ասում էին, որ ես կարող եմ ընտրել ցանկացած մասնագիտություն, միայն թե այդ բնագավառում պիտի լինեմ առաջինը:
Անհատական աշխատանքների պատվիրման ծաղկող բիզնես
Մոտ մեկ շաբաթ առաջ մեծ աղմուկ բարձրացավ ապակյա տարաների հետ կապված։ Ապակյա տարաներ արտադրող հայաստանյան երկու ընկերությունները՝ «Սարանիստը» եւ «Գլաս Ուորլդ Քամփնին», տարբեր պատճառներով հրաժարվում էին ապակյա տարաներ վաճառել տեղական շուկայում։
Հայաստանում ժամանակակից արվեստը ոչ միայն չի ադապտացվում ժամանակի մեջ (այդպիսով կորցնելով բազմաշերտ` դաստիարակչական, քարոզչական եւ ստեղծարար կենսունակությունը), այլեւ` հայտնվել է փակուղում: