Պետական «օբշագը» մոդերացիա է անում Աննա Հակոբյանը. ով փողը չի տալիս, ընկնում է ռեպրեսիվ մեքենայի մամլիչի տակ. ՔՊ-ական լինելը գաղութում «թռածների խցում» հայտնվելուն հավասար բան է. Սուրեն Սուրենյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիհյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Փաշինյան ընտանիքը ստեղծում է վիրտուալ՝ ոչ իրական Հայաստանի պատկեր։ Սա ամենահակապետական մոտեցումն է։ Ամենացածրաճաշակ բլոգերներ Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի մատուցածը վուլգար մատերիալիզմ է։ Իրենք լափում են այն փոքր միջավայրը, որը թույլ կտար իրենց քաղաքակիրթ ձևով հեռանալ իշխանությունից։ Առանց այդ էլ Արցախը վաճառելուց հետո այդ միջավայրը փոքր է։

• Փաշինյան ընտանիքն աշխատում է լյումպեն զանգվածի վրա, որը մնացել է իրենց միակ հենարանը։ Սա հասունացնում է մի վիճակ, որը մոտեցնում է հաջորդ հեղափոխությունը։ Փաշինյանը լրիվ իրականությունից կտրվել է։ Հիմա նա կառավարում է իր կուսակցության շուրջ եղած ռիսկերը, բայց չի տիրապետում իրավիճակին։

Կարդացեք նաև

• 2020թ․պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը 2 ելք ուներ՝ կա՛մ հեռանալ, կա՛մ անել այն, ինչ արեց վերջին 4 տարում։ Նա ընտրեց 2-րդ տարբերակը։ Հատուցման պահը գալու է։ Ենթագիտակցորեն նա դա հասկանում է, այլապես չէր խոսի գնդակահարության պատի մասին։

• Ինձ շատ կհետաքրքրի, որ Փաշինյանը հատիկ առ հատիկ պարզաբանի, թե ի՞նչ միջոցներով են հեղափոխությունից հետո իր աներձագն ու Ալեն Սիմոնյանն առանձնատներ գնել Ջրվեժում, կամ Սուրեն Պապիկյանը ո՞նց է համատեղում ՊՆ նախարարի պարտականությունը տներ գնելու պրոցեսի հետ… Ես վստահ պնդում եմ, որ սա ամենակոռումպացված իշխանությունն է, որը, ի տարբերություն նախորդ իշխանությունների, դուրս էր եկել լյումպեն միջավայրից։

• Երիտքպականների մի թև կա, որոնց ելույթները լսելով՝ ես պարտադիր եմ համարում գալիք ընտրություններից առաջ նրանց նարկոթեստի պարտադիր անցկացումը։ Ադեկվատ մարդը չի կարող այնպիսի ելույթներ ունենալ, ինչպես նրանք։ Վանո Սիրադեղյանի ասած՝ գյադաների ժամանակն է։ Նրանք բարոյականության հետ բոլոր կամուրջներն այրել են։ Երիտթուրքերի հետ նմանություններ ունեն ՔՊ-ականները, այդ իսկ պատճառով նրանց անվանում եմ երիտքպականներ:

• Պետական «օբշագը» մոդերացիա է անում Աննա Հակոբյանը։ Եթե պետության ղեկավարի ընտանիքի անդամն իր հետ ճաշելու համար փող է ուզում, դա պետական ռեկետ է։ Պարզ է, որ այդ հրավերը չընդունողը հայտնվելու է ռեպրեսիվ մեքենայի մամլիչի տակ։

• ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը համակարգի մարդ էր ու որոշակի խաղի կանոնների կրող էր։ Արփի Սարգսյանի նորամուտը հիշարժան դարձավ ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառների ծեծ ու ջարդով, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բիրտ ուժի կիռառմամբ։ Նա արդեն սկսել է ահաբեկել ոչ թե միտինգ անող ընդդիմադիրներին, այլ Հայաստանի բոլոր քաղաքացիներին։ Արփի Սարգսյանին բերել են, որ պետական ապարատը ոստիկանությունից ավելի շատ կախման մեջ լինի։

• Գյումրիում այնքան անելանելի վիճակում էր ՔՊ-ն, որ գտան անկուսակցական թեկնածուի, ով Արման Սահակյանի շրջապատի մարդ էր, որը կապահովեր ՔՊ-ի հաղթանակը։ Խոսքս Սարիկ Մինասյանի մասին է։ Փաշինյանն այլևս Գյումրիում որևէ աջակցություն չունի։ Մարդիկ փրայմերիզի ժամանակ անգամ դռները չեն բացել նրանց առաջ։

• Երբ կալանավորին ուզում են գաղութում փչացնել, նա հայտնվում է «թռածների խցում»։ Հիմա Սարիկ Մինասյանը փորձում է դիմադրել, որպեսզի Փաշինյանի ՔՊ կուսակցության անդամ չդառնա, բայց մոտ օրերս կկոտրեն նրա դիմադրությունը։ ՔՊ-ական լինելը հիմա «թռածների խցում» հայտնվելուն հավասար բան է, ով ՔՊ մտնի՝ կփչանա:

• Պարեկային ծառայության ստեղծումով ոստիկանության ողնաշարը ջարդեցին։ Հիմա էլ ստեղծում են ենիչերիների համակարգ, որոնց նպատակը ոչ թե հասարակական կարգի պաշտպանությունն է, այլ մարդկանց դիմադրությունը կոտրելը։ Մենք հիմա ոստիկանություն չունենք։ Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակիցների դեմ ոստիկանության բռնություններից հետո Վահե Ղազարյանին դիֆերամբներ էին ձոնում ՔՊ-ականները, հետո անհասկանալի պատճառով հանում են ու նրա տեղը բերում մի կնոջ, ով իր նորամուտը նշում է մսավաճառների անմարդկային ծեծով։ Սննդի անվտանգությանը ոչ ոք դեմ չէ, բայց դրա հետ ի՞նչ կապ ունեն ոստիկանները։

• Երբ երկրի ղեկավարն ասում է՝ «ում ուզեմ, ոնց ուզեմ՝ կշինեմ», հասարակությունն ինչի՞ պիտի այլ բարքերով ապրի… Հայաստանում բեսպրեդելների իշխանություն է ձևավորվել, մարդիկ էլ իրենց հարցերը ոնց կարողանում են, լուծում են։ Մենք այսօր ունենք մի պետության ղեկավար, որի ելույթի ձայնը չի կարելի բարձրացնել, եթե հետներս կին, երեխա կամ հյուր կա, կամ հաց ենք ուտում… Հասարակության խուժանը եկել է իշխանության։

• Էս երկրում պետական գաղտնիքի տիրապետում են 2 մարդ՝ միևնույն ընտանիքից, այր ու կին Փաշինյանները։Մնացածների իմացածը պետական գաղտնիք չէ։

• Հայրենիքը հանձնած մարդու ձեռքից 44-օրյա պատերազմից հետո պաշտոն ստացածները ոչ մի արդարացում չունեն։

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ոչ մի արդարացում չունեն, բայց Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն թքել է Սահմանադրության վրա։ Որևէ նորմալ երկրում դրանից հետո իմփիչմենթի գործընթաց կսկսվեր։

• Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է վերցրել, ժամերով փորփրել Հովիկ Աղազարյանի հեռախոսը, ոչ թե կարդացելէսքրինշոթերով։ Սա լրիվ իր արժեհամակարգի մասին է, ես նրան լավ եմ ճանաչում։ Իրենց ասած նախկին թալանչի, կոռումպացված իշխանությունների ժամանակ երբ քաղկալանավոր էր լինում, ձերբակալությունից առաջ, երբ հեռախոս էին վերցնում, ասում էին՝ միջի անձնական ինֆորմացիան մաքրե՛ք ու հետո նոր հանձնեք հեռախոսը։ Օրինակ՝ իմ դեպքում այդպես են արել։ Մինչև 2018թ․անձնական կյանքի տվյալներ հրապարակելը տաբու էր, երբևէ նման բան չի եղել։ Իրենք խնդիր ունեն Հովիկ Աղազարյանին ոչնչացնելու։ Ու դա կանեն բոլոր եղանակներով։ Այս անբարոյական սեռաշեղվածների, դուրսպրծուկների խումբն իրեն դրել է բարոյականության ոստիկանի տեղ։

• Գետինը մտնելու բան է, որ արդարադատության նախարարին ներքին կառավարման համար պարգև է հանձնում ԱՄՆ դեսպանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վայնասուն կբարձրանար, եթե պարգև տվողը Ռուսաստանը լիներ։ Արտաքին կառավարման հանձնված երկրներում ամեն բան շատ արագ կարող է որոշվել։ Ասադի օրինակը վերցնենք։ 12 օրում կործանվեց նրա իշխանությունը։

• Հենց իշխանությանը վտանգ է սպառնում, պսևդոարևմտամետ քարոզիչների խումբը կոնսոլիդացվումէ նրա շուրջ, ավելի հանդարտ ժամանակ՝ իբր ընդդիմադիր են, հանդես են գալիս արմատական ընդդիմության խոսույթով:

• Երևանի քաղաքապետարանում կոալիցիոն կառավարման անվան տակ ՔՊ-ն զբաղվածէ կոլեկտիվ թալանով։

• Հակառուսական հիստերիան միտումնավոր կազմակերպվեց։ Բոլոր այն ուժերը, անկախ իրենց խոսույթից, ովքեր Հայաստանը պատկերացնում են ռուսական ազդեցությունից դուրս, իրականում Հայաստանը պատկերացնում են՝ որպես թուրքական ենթապետություն։ Այս ուժերը Թուրքիայի ձեռքին գործիք են դառնալու իրենց տարածաշրջանային քաղաքականությունը սպասարկելու համար։ Հայաստանում դասական արևմտամետներ չկան։ Կան ադրբեջանաթուրքական օրակարգերը սպասարկողներ։ Դուք տեսե՞լ եք, որ նրանք երբևէ դեմ արտահայտվեն Զանգեզուրի միջանցքին։ Երբե՛ք։ Նրանք միայն խոսում են Միջանցքի ռուսական վերահսկողության դեմ։

• Մեր իրավիճակում Հայաստանը ձեռնամուխ պիտի լինի հայ-ռուսական հարաբերությունների տոքսիկ բաղադրիչը վերացնելու ու նրանց միջորդությամբ Թուրքիայի հետ երկխոսելու խնդրի լուծմանը։ Եթե սա շատ արագ չարվի, մենք կհայտնվենք շատ վտանգավոր իրավիճակում։

• Ասադի խղճուկ կերպարի տակ թաքնված է Փաշինյանը։ Ռուսաստանն այս ամբողջ տարվա ընթացքում Սիրիային հակում էր իր միջնորդությամբ Թուրքիայի հետ երկխոսելուն։ Ասադը տարբեր պատճառներով հետևողականորեն մերժեց ռուսական առաջարկը՝ նետվելով Թուրքիայի՝ Էրդողանի գիրկը՝ դրանով իսկ դեմոտիվացնելով այն երկրներին, ովքեր կարող էին որևէ օգնություն ցուցաբերել։ Հիմա գանք Փաշինյանին։ Տարվա ընթացքում 2 անգամ հանդիպեց Պուտինին։ Առաջին անգամ խնդրեց, որ Տավուշից ռուս սահմանապահները դուրս գան, երկրորդ անգամ՝ որ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատիհատվածներից դուրս գան։ Ռուսները գիտեն, որ զարգացումները կարող են սրվել, և չեն ուզում պատասխանատվություն ստանձնել այն պայմաններում, երբ զգում են՝ իրենց միջնորդության կարիքը չկա։ Փաշինյանն ինքը պահանջեց, որ դուրս գան ռուս սահմանապահները, Ռուսաստանն էլ ասում է՝ հարց չկա, դուրս կգանք: Ինչքան Փաշինյանը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները, այնքան դա հավասարազոր է Հայաստանի բանալիները Թուրքիային և Ադրբեջանին հանձնելուն։ Մեր բոլոր կորուստները վրա են հասել այն պահին, երբ հայ-ռուսական հարաբերությունները վատ են եղել։

Հիշեցնենք, որ 2024թ. մայիսի 8-ին Կրեմլում Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցից հետո հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ կետերը դուրս են գալու։ Ավելի ուշ Կրեմլից հաստատել էին այս տեղեկությունը և նշել, որ հարցի շուրջ ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարները համաձայնության են եկել՝ հաշվի առնելով, որ իրավիճակ և պայմաններ են փոխվել: Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին»։

• ԵՄ-ի ներսում 6-7 երկիր Ադրբեջանից գազ է ստանում։ Իտալիան Ադրբեջանի թիվ 1 գործընկերն է։ Էլ չեմ խոսում Հունգարիայի մասին։ ԵՄ անդամակցության ցանկացած փորձի դեպքում Հայաստանի նախաձեռնությանը վետո են դնելու։ Եթե եվրաինտեգրման հեռանկարը ռեալ լիներ, Վրաստանի շատ սթափ կառավարություննայսօր ԵՄ-ի դեմ նման դեմարշ չէր անի։ Մենք ո՞ր օրն ենք հասկանալու, որ մենք Արևմուտքի համար ստրատեգիական բեռ ենք։ Ռուսաստանի համար դեռ որոշակի կարևորություն ունենք։

• CEPA-ով, քանի որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթ կար, որը ստորագրել էր ԵՄ 27 երկիր, ԵՄ-ն այն առաջ չի մղում, փոխարենը՝ Հայաստանին այսօր առաջարկում են շատ ավելի թույլ փաստաթուղթ ստորագրել և իրենց դուրս դնել պատասխանատվության դաշտից Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում։

• Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենաճանաչված հայն է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հիմա ղեկավարում են 2 մինի փաշինյաններ՝ երկու արմենները՝ Նիկոլի 2 վեցնոցները։ Նրանք ամեն ինչ արեցին, որ Հենոն Հայաստանի հավաքականում չխաղա՝ 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո հետապնդումներ սկսելով նրա և նրա մոր դեմ։ Հիմա, երբ օրերս Հանրապետական մարզադաշտը որակազրկեցին, Հենոյին փորձում են օգտագործել իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Կարծում եմ՝ Հենոն չի տրվի դրան։ Հազարավոր ֆուտբոլասերներ պահանջում են Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի հրաժարականը։ Այնպես որ, Հենրիխ Մխիթարյանի անունը շահարկելով՝ սրանք չեն փրկվելու։ Այս ճղճիմ մարդկանց ստվերն անգամ ես չէի ուզի, որ ընկնի Հենոյի վրա։ Հենոյին փորձում էին ուրացման մղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի դեմ, բայց չստացվեց։ Հիմա փորձում են Հենոյի ստվերով փրկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս