«Կարծում եմ՝ ամենահետաքրքիրն Ադուևի ժպիտն է և աչքերի փայլը։ Երբ մտնում եմ առաջին անգամ բեմ և հանդիպում կերպարիս քեռուն, պետք է փոխանցեմ աչքերիս փայլը, որ ինքն իրոք կարողանա վերջում ասել, որ իմ աչքերի փայլը կորել է: Ու դա կապված չէ ակնոցի հետ, այլ այն ուղիղ կապ ունի իմ հոգու փայլի հետ»։
Այսօր խորհրդարանում լրագրողների «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանից հետաքրքրվեցին՝ ի՞նչն է խանգարում շարժմանը հասնել հաջողությունների, կարո՞ղ է նախկիններն են խանգարում։
Հայաստանի հանրային-քաղաքական, ընդհուպ՝ կենցաղային համակեցության ճգմաժամով մտահոգ բոլոր շերտերը միանգամայն արդարացիորեն արձանագրում են, որ այս իրավիճակի հիմնարար պատճառը հասարակության պառակտումն ու տարանջատումն է, որը համարվում է գործող իշխանության ինքնապահպանության հիմնական գործիքը։
Այսօր կառավարությունը 2.5 միլիարդ դրամ գումար հատկացրեց Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքում ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքներ կատարելու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար (1992-1993թթ. ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարար) Վազգեն Մանուկյանն է։
Դա այս պահին ձեռնտու է գրեթե բոլոր արտաքին խաղացողներին։ Իսկ կանխել այդ գործընթացը կարող է միայն հայ հասարակությունը, որը, սակայն, դեռևս վայելում է հավատարմագրային կառավարման մասին առասպելների վիրտուալ հաճույքը։
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այսօր Եռաբլուրում վրդովվել է լրագրողների այն հարցից, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում է Ադրբեջան, արդյո՞ք ինքը հաշտ է այս իրողության հետ, ինչին Արամ Սարգսյանը, ափերից դուրս գալով՝ լրագրողին պատասխանել է՝ «սուտ եք ասում»: Այնուհետև հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե հարմար պահ չէ, Եռաբլուրում, այն էլ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, քաղաքական հարցազրույցներ չի տալիս, սակայն չի խորշել լրագրողներին մեղադրել իրեն «փողով» հարցեր տալու մեջ:
Փետրվարի 21-ին 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը մնաց նույնը, դատարանը չփոխեց այն։
Միջին մակարդակի ցանկացած մարքետոլոգ մանրամասն կհիմնավորի, թե ինչպես են հանրային հոգեբանության վրա ազդում նման գովազդային արշավները, դրանց մասին կան տասնյակ տեսություններ, հարյուրավոր գործնական մոդելներ։
Հայաստանը հավակնում է դառնալ աշխարհում առաջին պետությունը, որը գործնականում չունի պետական շահ։ Առաջին հայացքից դա անտրամաբանական է թվում, բայց մի՞թե կարող էր, ասենք, 5 կամ 10 տարի առաջ տրամաբանական թվալ այն ամենը, ինչ արդեն կատարվել է Արցախի հետ ու տեղի է ունենում Հայաստանում։ Խոսքը հռչակագրային պետական շահի մասին չէ, որի մասին լեզվից թույլ իշխանությունը բարձրաձայնում է աջ ու ձախ։
Օրեր առաջ մամուլը գրելԼ էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է էապես փոխել կառավարության կազմը, և իրենց պաշտոններին հրաժեշտ կտան առանցքային մի քանի նախարարներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։
ինչպե՞ս կարող է հասարակությունը վստահ լինել, որ գույքերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են բանակին և ոչ թե, օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ հերթական մեծ գնումը կամ վերանորոգումը անելու համար, կամ որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն այդ գումարները ծախսելու է նպատակային, ոչ թե ունենալու ենք գոմից չտարբերվող զորամասեր, որոնց բարեկարգման համար մի լումա անգամ չի ծախսվել, կամ չեն գնվի իշխանական PR-ի համար անհրաժեշտ մեկ այլ բան, ինչպես եղավ ՍՈՒ-30 ինքնաթիռների ձեռքբերման դեպքում, որոնք այդպես էլ մնացին առանց մարտագլխիկ՝ հատկապես, որ վերջին որոշման պարագայում «ժողովրդի կողմից ընտրված» կառավարությունն ավելորդ է համարել իր «սիրելի քաղաքացիների» համար նշել ՊՆ-ին պատկանող գույքերի օտարման նպատակը։
«Ակադեմիական քաղաքն» իրականում դառնալու է ոչ թե՝ իրապես որակյալ կրթություն ստանալու կենտրոն, այլ սպառողական հասարակության ակտիվ երիտասարդների համար ժամանցի հարմարավետ վայր։
Երբ մահամերձ հիվանդի միմիկան կամ մատները թեկուզ աննշան շարժվում են, չնայած բժիշկների դատավճռին, հարազատները հույս են ապրում, որ նա կարող է փրկվել։ Հայաստանը, ահա, նման է այդ մահամերձ հիվանդին, որը, սակայն, անշարժացել է՝ անգամ թվացյալ որևէ նշան ցույց չտալով։ Հայաստանը գտնվում է մահամերձ երկրից մահացող երկիր փոխադրվելու ճանապարհին, որի ասֆալտապատմամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը։
Եթե նախկինում հաջողություն էր համարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Ստեփանակերտ, ապա այսօր հաղթանակ է որակվում Արցախի նախագահի մուտքն իր իսկ ղեկավարած երկիր, այն էլ՝ մի քանի օր սպասելուց հետո։ Եթե նախկինում Արցախ էին այցելում ամենատարբեր երկրների պատգամավորներ, ապա այսօր Արցախ չեն կարողանում մուտք գործել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։