«Բացատրում ենք, որ «ԹելՍելլի» աշխատանքը խնդրահարույց է, որ այդ համակարգը նորմալ չի աշխատում։ Ինչո՞ւ չեք լսում։ Թերակատարումների մասին ասեմ, որ ես կասկածներ ունեմ, որ «ԹելՍելլ» համակարգն ուղղակի գողանում է Երևանի քաղաքապետարանից. կարող է 100.000 մարդու տվյալ ուղղակի ջնջել, և, որ ամենավատն է՝ Երևանի քաղաքապետարանը չունի դա վերահսկելու մեխանիզմը»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, թե կասկածներ ունի, որ 2026 թվականին ընդառաջ՝ Երևանի քաղաքային խնդիրների կուտակմամբ պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը կորոշի մատաղ անել Տիգրան Ավինյանին։
Կոռուպցիան մերժող ՔՊ-ականներն իրենք են հայտնվել կոռուպցիայի կիզակետում։ Ու որպեսզի իրենց կոռուպցիան թաքցնեն՝ սկսել են ավելի բարձր գոռալ՝ «բռնեք գողին»։
Երևանի քաղաքապետարանն օրերս մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի հետ։ Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների պայմանագրով ՊՈԱԿ-ը ստանձնել է «Երևանի բալետային միջազգային փառատոն»-ի՝ «YEREVANBALLETFEST»-ի իրականացման պարտավորությունը։
Հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանի կարծիքով՝ գրեթե բոլորն անլուրջ են վերաբերվել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Հայաստանի սուվերենությունը պահելու համար էր:
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այնքան է անլրջացել, որ արդեն վերածվել է զավեշտի, և տրագիկոմիկ երանգներ է ստանում հատկապես ընտրություններից առաջ: Երևի այդ պատճառով է «մեծարգո վարչապետը» ընտրություններին ընդառաջ արխիվից հանել նախորդ ընտրություններում կիրառված տեխնոլոգիական հնարքների սխեմաներն ու մեխանիզմները, որոնց մեջ ահագին տեղ էին զբաղեցրել նախորդ իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն դրսևորումների բացահայտումների, թալանի վերադարձի խոստումներն ու առասպելները և լիքը նման նախընտրական հետաքրքիր ու գրավիչ բաներ: Այդ ժամանակ «մեծարգոն», «բանտիկով չագուչը» ձեռքին, իրեն դիրքավորել էր՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի մեծ ու անփոխարինելի մասնագետ:
Փետրվարի 7-ին ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։ Նախօրեին Երևանի քաղաքապետարանի էջն ավետեց. «Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի հոկեյի մրցաշարում Երևանի «Առյուծներ» ակումբը երկրորդ հորիզոնականում էր: Սառցե մարտերում լավագույն արդյունք գրանցելու համար երևանյան թիմը մեծ ջանքեր է գործադրում»։
Վեց ու կես տարում 20 տոկոսով ավելացրել են պետական կառավարման ապարատի աշխատողների քանակը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիհյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման եղանակով հերթական պայմանագիրն է կնքել օրերս։ Պայմանագիրի առարկան հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված լուսանկարչական փառատոնի կազմակերպումն է։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար․ այս հայտարարությունն առավոտյան տարածել է Երևանի քաղաքապետարանը։
2025 թվականից հունվարի 1-ից Երևանում հանրային տրանսպորտը կգործի սահմանված նոր սակագներով, որի վերաբերյալ արդեն կա Երևանի քաղաքապետարանի որոշումը։
Նոյեմբերի 26-ին Հայաստանի Փաստաբանների պալատում ձևավորված համակարգող խումբը մամուլի ասուլիս հրավիրեց՝ հանրությանը ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի շարք գործողություններ։
Տոնասեր քաղաքային իշխանություններն արդեն սկսել են Ամանորի նախապատրաստությունը։ Երևանի քաղաքապետարանը սկսել է վարչական շրջաններում ամանորյա մշակութային միջոցառումների կազմակերպման համար պայմանագրեր կնքել․ հերթականն Աջափնյակ վարչական շրջանում միջոցառման շրջանակում ծառայությունների մատուցման պայմանագիրն է։ Գնման ընթացակարգը ոչ մրցակցային՝ մեկ անձից եղանակով է։
Երևանի քաղաքապետարանը «Թել-Սել» ընկերության հետ 2023 թվականի հունվարի 4-ին կնքել է պայմանագիր, ըստ որի՝ այս ընկերությունը պարտավորվել է Երևանում ներդնել տրանսպորտի միասնական տոմսային համակարգ։ Այս ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել երկրորդ անգամ հայտարարված մրցույթից հետո, և, ինչպես հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցութան անդամ Մեսրոպ Մանուկյանը, երկրորդ անգամ պայմանագիրն ուղղակի «կարվել է» «Թել-Սել» ընկերության հագով։
168.am-ն օրերս «Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. քաղաքապետարանի ճոխ-ճոխ գնումները» և «Քեֆ անողին քեֆ չի պակսի․ Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. ՄԱՍ 2» հրապարակումներով անդրադարձել էր «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի՝ առավել խոշոր գնումներին։
Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություններ տրամադրելու հարցում չի համագործակցում բրոկերական ընկերությունների հետ, և այն, ինչ վերջին շրջանում կատարվում է, նոր կոռուպցիոն սխեմա է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Իշխանության գալուց հետո նորօրյա պաշտոնյաների կյանքն ու կենցաղը մի այլ կարգի է փոխվել։ Ոչ միայն հարստացել են, փողի ու թանկարժեք բնակարանների, բիզնեսների տեր են դարձել, այլև արդեն չեն բավարարվում «հասարակ պադավատներով» աշխատանքի գնալ։ Պիտի նորը լինի, թանկարժեք լինի, բարձր դասի լինի։ Հարկատուների հաշվին միլիոններ ու միլիարդներ են ծախսում՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։
Հանրային գերակա շահ ճանաչված Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի տարածքը նոր ձեռքբերող ունի:
Այսօր, ի պատասխան մեր հարցադրումների, ՄԻՊ գրասենյակից փոխանցել են, որ այդ տարածքի ենթավարձակալներից որևէ մեկից դիմում չի ստացվել, սակայն պաշտպանի հանձնարարությամբ խնդիրն ուսումնասիրել են՝ հիմք ընդունելով ԶԼՄ-ների հրապարակումները։
Շուրջ 8 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանն ավետեց` այսուհետ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի՝ համայնքային պարկի տարածքում կգործի գազալցակայան, որը հնարավորություն կտա առավել արագ և ավտոբուսների չափորոշիչներին համապատասխան լիցքավորում իրականացնել։ Միաժամանակ կարող են 12 ավտոբուս լիցքավորել, և ըստ վարորդների՝ նախկին կես ժամի փոխարեն՝ հիմա գազը լցնում են 10 րոպեում։ Քաղաքապետարանից չէին մոռացել նաև նշել, որ ծրագիրն իրականացվել է մասնավորի հետ` չմասնավորեցնելով սակայն` ով է խորհրդավոր մասնավորը։
Ազատության հրապարակում օրերս տեղի ունեցած «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրի համար Երևանի քաղաքապետարանը բյուջեից ծախսել է 58 միլիոն 840 000 դրամ։ Ծրագրի շրջանակում հանդես էր եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Ամեն երկուշաբթի ուղիղ եթերով հեռարձակվում է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության շոուն: Այն պարբերաբար նայելու դեպքում վստահորեն կարելի է նաև անվանել «հաղորդում հանցագործության մասին» սերիալ՝ «դուխով» քաղաքապետ Տիգրան Ավինյանի կատարմամբ, սակայն Դատախազությունը դրանց արձագանքելու փոխարեն՝ ինչ-որ քարոզչական նյութեր է տարածում:
Այսօր կառավարությունը 2.5 միլիարդ դրամ գումար հատկացրեց Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքում ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքներ կատարելու համար:
Երևանի քաղաքապետարանում որոշել են «կարմիր գծերի» վրա փող աշխատել։ Մոռացան, որ «կարմիր գծերը» թանկացնում էին, որպեսզի բեռնաթափեն մայրաքաղաքի կենտրոնն ավտոմեքենաների ծանրաբեռնվածությունից։
«Ակնկալվում էր, որ օրական 55 միլիոն դրամ մուտք պետք է լինի, հիմա դա բացակայում է։ Դրա պատասխանը չեն կարողանում տալ՝ ո՛չ թանկացումների փիառն անող Սուրեն Գրիգորյանը, ո՛չ քաղաքապետը։ Իմ գնահատմամբ, եթե իրենք մասնաբաժին չունենային, հստակ կարող էին այդ ստվերի չափն ասել։ Պնդում եմ՝ քաղաքային իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ։ Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի թանկացման հետաձգմանը, ապա, դրան գնացին՝ նաև վախենալով Սրբազան պայքարից։ Նրանք վախենում են փողոցից»,- ասաց Մանուկյանը։
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, ուր գտնվում է Քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարության վարչությունը:
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, երբ իրավապահները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին ու թաղապետարանի մի քանի պաշտոնյաների, խոսակցություններ պտտվեցին, որ կասկածյալների ցանկում է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Ինքը՝ Կատվալյանը, ասել էր՝ կապ չունի վարչական շրջանի ղեկավարի ու այլ պաշտոնյաների կողմից գնումների գործընթացը ոչ պատշաճ կազմակերպելու թեմայի հետ:
Շուտով հավանաբար մի վարկ էլ կվերցնեն՝ էլեկտրական ավտոբուսներ ու տրոլեյբուսներ բերելու, մեկ ուրիշ վարկ էլ՝ մետրոյի կայարանը կառուցելու համար։ Չնայած մետրոյի կայարանի համար, ամենայն հավանականությամբ, 60 միլիոնով չեն բավարարվի, շատ ավելի մեծ գումարի պարտքեր ներգրավելու անհրաժեշտություն կլինի։ Թեպետ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչքան կլինի. Հաստատ գիտեն, որ հետո իրենք չեն լինելու այդ պարտքերը վերադարձնողները։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հանրությանը հետաքրքրող՝ թենիսի կորտերը քանդելու և այլ վայր տեղափոխելու և դրան առնչվող այլ հարցերին: Նա նախ ասել է, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը և առհասարակ զբոսայգին ամբողջությամբ, ինչպես նաև մյուս բոլոր հանրային այգիները քաղաքապետարանի առաջնահերթություններում են այն տեսանկյունից, որ այն, ինչ հանրային տարածք է, պետք է ծառայի՝ որպես հանրային տարածք։
Ամանորի տոները ողջ շուքով նշելու քաղաքապետարանի հանձնառությունը, պարզվում է, չի ավարտվում 202 միլիոն 406.000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սինեմարտ» ՍՊԸ-ից քաղաքի տոնական ձևավորման ծառայություններ գնելով։