«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիհյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. • Փաշինյան ընտանիքը ստեղծում է վիրտուալ՝ ոչ իրական Հայաստանի պատկեր։ Սա ամենահակապետական մոտեցումն է։ Ամենացածրաճաշակ բլոգերներ Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի մատուցածը վուլգար մատերիալիզմ է։ Իրենք լափում են այն փոքր միջավայրը, որը թույլ կտար իրենց քաղաքակիրթ ձևով հեռանալ իշխանությունից։ […]
Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ առավել ուշագրավ հանգամանք կար, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյան-փոխնախարար Արփի Սարգսյան խորը առճակատման ֆոնին բավականին հետաքրքիր հանգուցալուծում է խոստանում:
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի տներից մեկում կեսգիշերին պարեկների մասնակցությամբ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել:
«Ախմախություն-մարսողություն» մեխանիզմը Նիկոլ Փաշինյանը կիրառել է նաև արտաքին քաղաքական հարաբերություններում՝ Պուտինին չդիմավորելը որպես «ինքնիշխանության մարմնավորում» ներկայացնելուց ու Եվրամիությանն ուղղված ծաղրից (ձեր առաջարկած օգնության չափ գումար կստանանք մեր մի քանի օլիգարխներին «թափ տալով»)՝ մինչև հակաչինական կրոնաքաղաքական շարժումներին անդամակցություն…
Որտե՞ղ են Նիկոլ Փաշինյանի իրական պրոբլեմները՝ մակերեսի՞ն, ինչ-որ տեղ մեջտեղո՞ւմ, թե՞ գուցե ամենախորքում՝ ԴՆԹ մակարդակում։ Այս հարցի ստույգ պատասխանը կարող են տալ հոգեբանները, գուցե մարդաբանները, հնարավոր է՝ Աննա Հակոբյանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ունենալով սեփական պրոբլեմների գենեզիսի բացահայտման խնդիր ու չունենալով այդ գենեզիսը բացահայտող, ինքն է զբաղված Հայաստանի խնդիրների խորքի որոշմամբ, իր կարծիքով՝ երևի իմաստուն ախտորոշմամբ, այն հաշվով, որ նրան գուցե թվում է, թե օրիգինալ բառերի արտասանումը միտքը կարող է ինքնին իմաստուն դարձնել։
«Իմ խորհրդական Մերի Մարգարյանն այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնը: Իսկ Արմեն Առաքելյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ, և Սաշա Կատվալյանը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նոյեմբերի 26-ին, ըստ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանի ահազանգի, պարեկները Վանաձորում դաժան ծեծի էին ենթարկել Վանաձորի բնակիչներ, նույն ընտանիքի անդամներ 3 քաղաքացու:
Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից առ այն, որ նոյեմբերի 25-ին մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից:
Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ: Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել։ Վերապատրաստումները կանցկացվեն միջազգային գործընկերների օժանդակությամբ։
Պատերազմի շեմին կանգնած Հայաստանում Կառավարությունը միլիարդներ է հատկացնում մե՛կ փողոցների ասֆալտապատմանն ու լուսավորության ցանցի անցկացմանը, մե՛կ Ոստիկանությանը, որին այս անգամ հատկացվել է 3 միլիարդ 609 միլիոն դրամ։
իգուցե իմ մեղքն է, չեմ հասցրել հետևել: Բայց եթե դեպքը տեղի է ունեցել ձեր նշած վայրերում, ուրեմն խնդիրը պարեկային ծառայությանը չէ, այլ Ճանապարհային ոստիկանությանը: Եթե պարեկայինով լիներ, ես կասեի, որ պրոբլեմ է, որ չեն կարողացել կանգնեցնել, որ Դիլիջանից եկել-հասել է Կոտայք: Վատ է արել մարզպետը: