«Դեռևս մինչև պատերազմը Լևոն Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ է բնութագրել՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանն աշխարհում մեր միակ պարծանքն է մնացել, և անշուշտ, նա ոչ միայն երկրի լավագույն մարզիկն է, այլ այս պահին ամենաճանաչված հայն է աշխարհում, ով մեզ պատիվ է բերում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այս պահին ղեկավարում են Նիկոլ Փաշինյանի 2 «վեցնոցները»»:
Այս համատեքստում անդրադարձանք նաև լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին առնչվող դրվագին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք նաև ՀՖՖ ղեկավար կազմի գործոնով էր պայմանավորված Ազգային հավաքականում չխաղալու ֆուտբոլիստի որոշումը ու արդյո՞ք նրա դեմ արշավի պատճառն այն էր, որ նա չուրացավ իր կարիերայում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ներդրումը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիհյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
«Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում, 168.am-ի եթերում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ խոսել ենք «Փյունիկ»-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ՀՖՖ) կոնֆլիկտի, ֆուտբոլային աշխարհում ներդրումների, հայկական ֆուտբոլի ապագայի ու զարգացման հեռանկարների վերաբերյալ իր մոտեցման, մանկապատանեկան ֆուտբոլում եղած խնդիրների, ԲԿՄԱ նախագծի, դրա իրականացման ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, երիտասարդ ֆուտբոլիստների՝ բանակից ազատվելու եղանակների մասին:
«Ֆուտբոլասերները բոլորը գիտեն՝ Հենրիխ Մխիթարյանն այն կիրթ անձնավորությունն է, որ ես չեմ կարող ասել՝ այս բախտախնդիրների պատճառով է հեռացել կամ մեկ այլ բան: Բայց մորը վիրավորել են այն իմաստով, որ երբ մեր հավաքականը պետք է գնար Իտալիայի հավաքականի հետ խաղալու, կանգնել, հայտարարել էին, որ եթե Հենրիխ Մխիթարյանի մայրը գա Իտալիա, մենք չենք գնա»։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) այսօր` սկսած 13:00-ից, գաղտագողի նախագահ կընտրեն, ավելի ճիշտ` կնշանակեն։
«Սա այն թիմն է, ում առաջ կարող ես խնդիր դնել ու լուծել: Բայց կա մի տարբերություն: Այն ժամանակ 80%-ը հայկական ֆուտբոլային դպրոցի սաներ էին, հիմա լրիվ հակառակն է: Այդ աշխատանքը սկսվել էր դեռ այն ժամանակվանից, երբ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկն» էր գլխավորում: Ու նա փոխեց ակումբի փիլիսոփայությունը՝ ասելով, որ թիմում կարող են լինել 1-2 լեգիոներներ»,- ասաց Վարդան Մինասյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և նրան նվիրել իր մարզաշապիկը։Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Համաշխարհային ֆուտբոլային աշխարհում հայտնի սպորտային La Gazzetta dello Sport-ի լրագրող Մարկո Աստորը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագին ու կիսապաշտպանին՝ Հենրիխ Մխիթարյանին, ակնարկ է նվիրել, որում գովեստի խոսքեր է շռայլել ֆուտբոլիստի տաղանդի հասցեին:
Հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների չմարող աստղը՝ Հենրիխ Մխիթարյանը, փայլում է իտալական «Ինտերի» կազմում: Հայկական «Փյունիկից» իր ֆուտբոլային կարիերան սկսած Հենրիխ Մխիթարյանը, ով հետո խաղաց դոնեցկյան երկու ակումբների՝ «Մետալուրգի» և «Շախտյորի» կազմում, ապա տեղափոխվեց գերմանական Բունդեսլիգա՝ փայլուն մրցելույթներ ունենալով Դորտմունդի «Բորուսիայում», հետագայում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում», ապա՝ Հռոմի «Ռոմայում», այժմ փայլուն է խաղում իտալական «Ինտերում», և դա այն տարիքում, երբ շատերն արդեն մեխից են կախում խաղակոշիկները:
Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումներով հետեւորդներին տեղյակ է պահել Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական ագրեսիայի մասին։