Սաթիկ Սեյրանյան
գլխավոր խմբագիր
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է «Շրջան» (1994-1997թթ.), «Հայկական ժամանակ» (1997թ.), «Առավոտ» թերթերում: Թղթակցել է «Ազատություն» ռադիոկայանում (2000թ.), «Գարուն», IN VITRO, ամսագրերին և այլ թերթերի: 2001-2002թթ. եղել է իտալական «Renco» ընկերության և նրա մեջ ընդգրկված կառույցների տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարը, PR հարցերով պատասխանատուն: 2003-2004թթ. եղել է «Արսօյլ» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարը: 2004թ. սեպտեմբերից հիմնադրել է «168 Ժամ» թերթը և 168.am կայքը: