168․am-ը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են այդ տեղեկատուները, նա պատասխանեց․ «Անդրանիկ Քոչարյանը, ժամանակին բեղավոր էր, հետո՝ մորուք պահեց․․․ Անդրանիկ Քոչարյան, մի ճաղատ, մորուքով ու ակնոցով մեկը կա՝ Արթուր Հովհաննիսյանը, ում դատի ենք տվել, Արփի Դավոյանը»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիհյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Երեկ գիշերվանից Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ակցիան շարունակվել է նաև այսօր։ Տավուշի մարզ էր մեկնել նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ բնակիչների հետ զրուցելու, նրանց մտահոգող հարցերին պատասխանելու նպատակով: Բայց այդպիսի մի զրույցի ժամանակ նախարարի և բնակիչներից մեկի՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի միջև վեճ տեղի ունեցավ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե Արցախից բռնի տեղահանված զինվորականները, ոստիկանները կարո՞ղ են դիմել ՀՀ պարեկային ծառայության անցնելու համար, պատասխանեց. «Պետք է կարողանան ստանալ ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո արդեն առանց խոչընդոտի կարող են դիմել»: