ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ, արծարծվելու են պաղեստինա-իսրայելական հարաբերությունները եւ Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրադրությունը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, մայիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկում հայտնաբերել ու քրեական ՔՈԳՎ բերման են ենթարկել առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա մի տղամարդու։
Ու ընդհանրապես, դուք իմ գործունեությանը առհասարակ հետևե՞լ եք) Գոնե մեկ անգամ երգերս լսե՞լ եք))
Իլոն Մասկը բանակցություններ է վարում խոշոր ներդրումային ընկերությունների և հարուստ անհատների հետ՝ Twitter-ը գնելու համար լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու համար: Ձեռնարկատերն այս կերպ փորձում է նվազեցնել սեփական միջոցների մասնաբաժինը գործարքում։
COVID-19-ով հիվանդացության անկման ֆոնին Պեկինը կրճատել է կորոնավիրուսի կարանտինի ժամկետն արտասահմանից ժամանողների համար, Հոնկոնգը վերստին բացել է լողափերն ու լողավազանները: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Միացյալ Նահանգները Լիտվա են ուղարկել կիբեռանվտանգության բնագավառի մասնագետներ՝ հաքերական գրոհի դիմակայան համար, որոնց վտանգն աճել է Ուկրաինայի իրադրության պատճառով: Նեշվիլում (Թենեսիի նահանգ) այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար, գեներալ մայոր Ջո Հարթմանը։
Թատրոնը համեմատելով կնոջ հետ՝ արտիստներն ասում են՝ որքան պարզ ու մատչելի է ներկայացումը, այնքան այն շատ մարդկանց ուշադրություն է գրավում, և նույնը կարելի է ասել նաև թեթևամիտ կանանց մասին, ուստի միշտ չէ, որ անհասկանալի ներկայացումը վատն է, ավելին՝ նշանակում է, որ նրանում ինչ-որ հետաքրքիր բան կա, ինչպես և անհասկանալի կնոջ մեջ: Նշում են, որ բեմը կարելի է զարդարել և գեղեցկացնել հազար մեթոդով ինչպես կնոջը, բայց եթե մեջը հոգի չկա, ոչ ոքի պետք չէ: Ըստ դերասանների՝ թատրոնը կնոջ նման խանդոտ, մոր նման ջերմ, սիրուհու նման քմահաճ է:
Շվեյցարիայում տարեկան գնաճն ապրիլ ամսվա արդյունքներով հասել է 2,5 տոկոսի, ինչն առավելագույն ցուցանիշն է 2008 թվականից ի վեր:
Մեծ Բրիտանան 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (57 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինայի հակամարտության հետեւանքով տուժած առավել խոցելի անձանց օգնություն ցույց տալու համար: Ինչպես ասված է թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, այդ միջոցները կուղղորդվեն ՄԱԿ-ի կառույցներին եւ հումանիտար կազմակերպություններին:
Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 180 աստիճան: 20 սմ տրամագծով կլոր անջատվող կողքերով կաղապարը պատել յուղաթղթով:
Գերմանիայի, Իսրայելի և Ֆինլանդիայի յոթ ինստիտուտների գիտնականների խումբն աշխատում է խելացի սենսորների ստեղծման վրա, որոնք կֆիքսեն մարմնի հոտը և դրա հիման վրա կորոշեն մարդու առողջության վիճակը: Հեղինակները հուսով են, որ «Smart Electronic Olfaction for Body Odor Diagnostics» (կարճ SMELLODI) նախագիծը կդառնա արագ և ճշգրիտ ոչ ինվազիվ ախտորոշիչ գործիք:
Ծնվել է 1971 թվականին, Հռոմում: Մինչև կինոկարիերայի սկիզբը Բովան եղել է արհեստավարժ լողորդ: Առաջին ֆիլմը, որտեղ Ռաուլը կատարել է նշանակալից դեր, եղել է «Փոքր մեծ սեր» ֆիլմը: Մյուս ֆիլմերն են «Դիմացի պատուհանը», «Մեռիր սիրո համար», «Տոսկանայի երկնքի տակ» և այլն:
Հավելվածն ունի շատ երկար ներածություն, որը մանրամասնում է իր առանձնահատկությունները: Եթե համբերություն ունենաք այն մինչև վերջ դիտելու, ապա կտեսնեք, որ այն իսկապես լավն է։ Հավելվածը որակապես վերլուծում է լուսանկարները։ Դասավորում է կրկնօրինակները, նմանատիպ շարքերը և սքրինշոթները թղթապանակների մեջ: Եթե ցանկանում եք ավելի մոտիկից նայել նկարին, պարզապես պահեք այն ձեր մատով։ Այս հատկությունը շատ էր պակասում այլ ծառայություններում:
Երեկվանից հանրության ամենատարբեր հատվածներ քննարկում են, թե ի՞նչ բացահայտում էր պատրաստվում հրապարակել Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, որն այդպես էչ չհնչեցրեց՝ իբրև թե ընդդիմադիրների բացակայության պատճառով։
Ճիշտ է, ամեն ինչ չէ, որ ընթացավ ըստ պլանի։ Գրեթե երեք տարվա նախապատրաստումից հետո Կալիֆոռնիայի Rocket Lab ընկերությունն առաջին անգամ բռնեց բազմակի օգտագործման Electron հրթիռի ընկնող մասը: Այս առաքելությունը նախատեսված էր ապրիլի 19-ին, սակայն տեղի չունեցավ մինչև մայիսի 3-ի գիշերը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև՝ գողության փորձի մի շարք դեպքեր:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը` Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակում:
Կորոնավիրուսի՝ քովիդի դեմ պայքարելու համար կառավարությունը պետական բյուջեից միլիարդավոր դրամներ է հատկացրել։ Միայն 2020թ., երբ համավարակը նոր էր սկսել տարածվել, այդ նպատակի համար տրամադրվել է շուրջ 26,5 միլիարդ՝ շուրրջ 55 մլն դոլար։ Թե ինչպե՞ս են անխնա ու անհաշիվ ծախսվել այդ գումարները, տեսնում ենք Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության մեջ։
«4 օր առաջ եմ երեխային տեսել: Սնունդ, խաղալիք, շոր էինք տարել: Ես ու կինս էինք գնացել, բայց մենակ ինձ թողեցին, որ ներս մտնեմ: Երեխան քնած էր: Հորն ասել եմ, երբ դուրս գրեն, ինձ ասի, որ գնամ, նորմալ տեսնեմ, ավելին, զգուշացրել եմ, որ եթե երեխային տարավ, պետք է շատ լավ նայի, այնպես, ինչպես ես եմ ուզում: Ասել եմ՝ պրոբլեմ եղավ, ինձնից չնեղանաս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայրը:
«Մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրում հայ ժողովուրդը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելու հետևանքով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է որպես սադրանք գնահատվել: Այդ մասին գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետի, չճշտելով, թե երկրների անդամակցությունը դաշինքին հատկապես ում համար կարող է այդպես կգնահատվել:
Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ սկսվել է հանրային չորրորդ քննարկումը, որի հիմնական բանախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը:
Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին։
Մի քանի օր առաջ 168.am-ի տեսախցիկը Կառավարության շենքի մոտ ֆիքսել էր, թե ինչպես են սորոսական աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչները շտապում Փաշինյանի հետ հանդիպման:
Օր 5-րդ. Համաժողովրդական պայքարի մասնակիցները Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ են փակում
Պարոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ սեղան նստելու չունենք. Իշխան Սաղաթելյան
«Պատերազմից հետո հասարակությունը պետք է միավորվեր: Իշխանությունը պարտվեց պատերազմում, որովհետև հայտարարեց պատերազմ իր քաղաքացիների դեմ: Ես այս երկրի քաղաքացի եմ, իշխանությունը 4 տարի ինձ հետ պատերազմի մեջ է: 4 տարի ինձ կանչում են ինչ-որ հարցաքննությունների, դատավարությունների: Ուղղակի, քանի որ ոչ իշխանական հայացքներ ունես, դրա համար քո դեմ պատերազմում են: Ուզում եմ, որ Հայաստանում գա մի իշխանություն, որը չի պատերազմի իր ժողովրդի հետ, որը չի դնում բարիկադներ՝ իր ու ժողովրդի միջև, չի ասում՝ սև ու սպիտակ, նախկիններ:
Կոլումբիայի իշխանությունները «Ծովածոցի կլան» թմրակարտելի պարագլուխ Օտոնիել մականունով Անտոնիո Ուսուգային հանձնել է ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը:
Այս պատերազմը եղել է պայմանավորված. Արցախի Ավետարանոց գյուղի բնակիչ
Նիկոլը իշխանություն ունի մենակ դաչեքում, էն էլ վիճելի է՝ ով է էնտեղ իշխանությունը. Հայկ Մամիջանյան