Ավտոերթ Կապանում`Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 9-ղին պլանավորում է այցելել Բեռլին՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Հասկանալի է, չէ՞, ինչ կարելի է մտածել կենսաբանական իմաստով տղամարդու մասին, ով իրականում իր ժողովրդից պաշտպանվում էր երեկ հազարավոր ոստիկաններով, սպեցնազի զորքերով, հատուկ տեխնիկայով, օլիգարխների ախրաննիկներով, իսկ դահլիճի ներսում ընդդիմությունից պաշտպանվում էր սեփական ախրաննիկներով, հասկանո՞ւմ եք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում և հարակից տարածքում հսկայական ուժայինների կուտակմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանապետը, որոշ բարձրաստիճան ոստիկաններ (ներքևի օղակներին դեռ չեմ անդրադառնում) ակնհայտորեն պաշտպանում են գործող իշխանությունների թուրքական օրակարգը, ինչի համար դեռ պատասխան են տալու»։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պայքարը մտնում է նյարդերի և մարտավարական պիկերի փուլ: Պայքարի և առհասարակ յուրաքանչյուր գործի և առաքելության մեջ ամենավտանգավորը հիասթափությունն է, այն զրկում է էներգիայից և տանում դեպի հուսահատություն: Համառությունը լավագույն օգնականն է յուրաքանչյուր նախաձեռնության: Էնպես, որ մի կողմ նետեք հուսահատությունը, ամրապնդեք նյարդերը և առաջ տարեք յուրաքանչյուրիդ բաժին գործն ու պատասխանատվությունը ձեր երկրի ու կերպի համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 5-ին հայրապետական կարճատև այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ այսօր Ֆրանսիայի հրապարակում գրանցված մահվան դեպքին, նշելով, որ կազմակերպչական առումով այդ մահը իշխանությունների խղճին է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքին: ՄԻՊ-ը խիստ դատապարտելի է համարում նման մոտեցումը և նշում, որ այն որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։
Մարդը, ում ավտոշարասյունը մեկ շաբաթ առաջ սպանել է հղի կնոջ և ով անգամ ցավակցության խոսք չի հղել այդ կապակցությամբ, դիվային ծիծաղով խորհրդարանում ծափահարում է սեփական սատանիստների խմբակի ձայնակցությամբ։
Այսօր հարկադիր կատարողի օրն է: Ըստ ամենայնի, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունում այսօր օրը տոնական է, և այդ կապակցությամբ ԴԱՀԿ-ում պատրաստվում են 17:30-ին ընդունել Նիկոլ Փաշինյանին:
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։
Ես իրոք մոլուցք ունեմ շինարարություն անելու. չեմ թաքցնում. Աղվան Հովսեփյան:
Հանրահավաքի մասնակիցներից մեկի հանկարծամահության լուրը փաստորեն ինչորները օգտագործում են՝ չունենալով բացարձակապես ոչ մի տեղեկատվություն, ոչ մի փաստ։ Ավելորդ է խոսել բարոյական սահմանների մասին։
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։
«Ուզում եմ անդրադառնալ քննչական մարմնի ղեկավարին: Իհարկե, ես այս մասին չէի բարձրաձայնի, եթե հարգարժանը հարցազրույց չտար և իր հարցազրույցով չաղավաղեր հանրային կարծիքը: Ես կլռեի այս մասին, բայց քանի որ դուք շատ լավ գիտեք, որ յուրաքանչյուր հանրային հարցազրույց հանրային կարծիք ձևավորելու միտում ունի, և ակնհայտ էր իմանալ, որ հենց դրա համար քննչական մարմնի ղեկավարը հայտարարեց, թե ինքը բազում անգամներ պարգևատրվել է Հովսեփյանի կողմից, բայց դա իրեն չի խանգարում, որ Հովսեփյանին կալանավորի և նրա գործը քննի»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քննում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։
Ուկրաինան այս պահին օրական 12 հազար տոննա մարդասիրական օգնության կարիք ունի, բայց ստանում է սոսկ այդ ծավալի մեկ քարորդ մասը: Մայիսի 5-ին Լեհաստանի մայրաքաղաքում կայացած դոնորական խորհրդաժովում, որը նվիրված էր Ուկրաինայի համար օգնության հանգանակությանը, հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին։
Շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, փակվող փողոցներն ու երթերը չեն։ Դրանք տեխնոլոգիական դրսևորումներն են։ Շարժման բովանդակությունը նոր սոլիդ իշխանության հանրային պահանջն է։ Եվ եթե տեխնոլոգիական դրսևորումները կարող են ուժեղանալ կամ թուլանալ, դադարել կամ վերսկսվել, ապա բովանդակությունը միայն ուժեղանալու է, ավելի մոտիվացվելու։ Ու այդ բովանդակությունը պետք է լուծում ստանա։
ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումները:
Մարտունի-Երեւան մայրուղին փակված է։
Աշտարակ–Երևան մայրուղին փակ է
Ս.թ. մայիսի 5-ի ժամը 14։00-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին միացած քաղաքացիներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել սիրտ–անոթային անբավարարության խնդրով։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացին հիվանդանոցում մահացել է։
«Բավական է տրոհեն, մարդկանց հանեն իրար դեմ, քաղաքացիական պատերա՞զմ են ուզում։ Ես չեմ հասկանում, այդքան քաղցր բա՞ն է իշխանությունը, երկրից քա՞ղցր է, եթե երկիրը կործանվեց, ի՞նչ իշխանություն է ունենալու, թուրքի լծի տակ է ապրելո՞ւ։ Գուցե իրենց հաճելի է այդպես ապրել, որովհետև իրենց գրպանները փող կլցվի, բայց մենք պետք է հասկանանք, որ այդպես շարունակվել չի կարող։ Իզուր չէ, որ հազարամյակների պատմություն անցել ու հասել ենք այդ կետին, այսպես հեշտ քացով տանք շպրտե՞նք»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը։
Մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Քննվում է Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը՝ ՈւՂԻՂ:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը… ցեմենտատարի վարորդին կանգնեցնում են, ասում, որ ղեկավարությունը հանձնարարել է մեքենան տեղափոխել ոստիկանության զորքերի զորամաս, իսկ վարորդին էլ բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Անդրանիկ Քոչարյան, ձեր որդուն ուղարկեք սահման՝ որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ. Աննա Գրիգորյան։