Շանհայի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրությունը գտնվում է վերահսկողության ներքո, տարածաշրջանն ավելի քան մեկ ամիս ապրում է կարանտինի պայմաններում, որում հայտնվել են 25 միլիոն բնակիչներ:
Մայիսի 5-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի և ազդրի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Եվրամիությունն առաջարկել է Ռուսաստանից նավթի մատակարարումների բռնարգելքի սահմանումը Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի համար տարկետել մինչեւ 2024 թվականը:
«Այսինքն՝ այսօրվա «խաղաղության դարաշրջանի» ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, ցանկանում են փոխել արժանապատիվ խաղաղության ծրագրով՝ ուժի մեջ թողնելով Արցախի ինքնորոշման իրավունքի խնդիրը և ըստ էության թարմ պահելով կարգավիճակի հարցը։ Երկու մոտեցումներն էլ խաղաղության մոտեցումներ են, պարզապես մեկի պարագայում, ինչպես տեսնում ենք, նշաձողն իջեցնելու, ընդհուպ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորության դիտարկումն է,՝անվտանգության ինչ-որ երաշխիքների դիմաց, մյուսի պարագայում՝ արժանապատիվ խաղաղության ծրագիրն է՝ բացառելով Արցախն Ադրբեջանի կազմում հարցը։ Այսինքն՝ արտաքին քաղաքականությունը պետք է որ փոխվի»,- նշեց Վիգեն Հակոբյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնակատար Հեղինե Պետրոսյանի խոսքով՝ էլեկտրոնային դեղատոմսերն ավելի են հեշտացնելու բժշկի աշխատանքը, ինչպես նաև օգտակար են լինելու քաղաքացիների համար:
Մայիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել ընդդիմության քաղաքական միջոցառումներին և ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որը, նրա խոսքով, կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 20 – 24-ը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարելիք այցի ժամանակ մտադիր է այդ երկրների ղեկավարության հետ քննարկել Ուկրաինային ցույց տրվող աջակցությունը, հակառուսական միջոցները, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին վերաբերող հարցեր: Մայիսի 5-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ սկսվել է հանրային քննարկում, որի հիմնական բանախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը:
Երևանում վաճառվող բնակարանների գները բարձրացել են: Կենտրոն վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ի գինը գերազանցել է 1400 դոլարը: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները 1 քմ համար փետրվարին կազմել է 490.000 դրամ, մարտին՝ 506.000, Քանաքեռ-Զեյթունում 361.000-ի փոխարեն՝ 372.000, Նուբարաշենում 191.000-ի փոխարեն՝ 197.000 դրամ, և այլն:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Իշխանությունն ամեն ինչ փակ է պահում, խորհրդարանական ընդդիմությունն էլ տեղյակ չէ, որովհետև որևէ տեսակի համագործակցություն, ենթադրում եմ, չկա։ Հետևաբար՝ պետք է հասկանանք, որ ժամանակն ի վնաս մեզ է աշխատում՝ իրականում իրավիճակը շատ բարդ է, պետք է բոլորն ազնիվ լինեն և ասեն, որ իրավիճակը շատ բարդ է»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը։
Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր՝ ինչպես է մի կին պատշգամբից մի քանի անգամ միջնամատը ցույց տալիս ցուցարարներին ու թքում նրանց ուղղությամբ։ «Ազատության» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հաստատել է, որ տեսանյութում իր մայրն է:
Ակբա բանկի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի բաժնետերերին 2021 թվականի ընթացքում ձևավորված շահույթից վճարվել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին:
Օր 6-րդ. շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդվզումը
#Հիմա. Սերժ Սարգսյանը միանում է ցուցարարներին
Ամբողջ քաղաքը վերցնում ենք հենց այդ օրը. Իշխան Սաղաթելյան
168.am-ը պատերազմի հանգամանքների և դրա շրջանակում հարուցված քրեական գործերի հետ կապված հարցեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Ուժային կառույցների ղեկավարներին անձնապես ճանաչում եմ. ոչ ոք չի մտնելու դրա տակ. Էդուարդ Շարմազանով
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Խմբային նպատակ չկա, կա ազգային և պետական շահ. Արսեն Գրիգորյան
Քննիչներն ասում են՝ հուպ տվեք՝ ձեզ հետ ենք, բայց հետո շարունակում են՝ դե ինչ անենք՝ վերևից հրաման կա․ Արամ Վարդևանյան
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը հաստատել է, որ Բեռլինը «Panzerhaubitzen 2000» յոթ հաուբից կմատակարարի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է Spiegel հրատարակությունը: Այդ մասին նախարարը հայտարարել է Սլովակիա կատարած այցի ընթացքում:
Մեզնից խլել են մեր բոլոր արժեքները և դրանց շարքում՝ Շուշին. Սեյրան Օհանյան
Արցախում ատելության մթնոլորտ կա Փաշինյանի նկատմամբ. Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյան
Նիկո՛լ, տունդ քանդվի. Տիգրան Եղոյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ավտոմեքենան վնասելու, խուլիգանության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը. պետք է հեռանա. էլ չենք լռելու. Գրիգորյան
Վաշինգտոնը միակողմանի կարգով դադարեցրել է Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ սպառնալիքի տակ դնելով սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հիմքերը:
54 օր դիրքերից չիջած, վիրավորում ստացած տղուն այսօր բերման են ենթարկել. Սևակ Ղազարյան
Փախչողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք. Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին