Նուրբ սերուցքային կրեմով և գարեջրով տորթ
Բաղադրիչներ
1. Գարեջուր Գինես – 250 գ
2. Շաքարավազ – 400 գ
3. Կակաո – 100 գ
4. Ձու – 2 հատ
5. Կարագ – 250 գ
6. Թան – 100 գ
7. Վանիլինի էքստրակտ – 1 թ/գ
8. Ալյուր – 250 գ
9. Սոդա – 2 թ/գ
10. Աղ – 1 թ/գ
Կրեմի համար՝
1. Կարագ – 130 գ
2. Սերուցքային պանիր – 180 գ
3. Վանիլինի էքստրակտ – 1 թ/գ
4. Շաքարի փոշի – 500 գ
5. Կակաո
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 180 աստիճան: 20 սմ տրամագծով կլոր անջատվող կողքերով կաղապարը պատել յուղաթղթով:
2. Կաթսայի մեջ գարեջուր լցնել, ավելացնել շաքարավազ, կակաո և կարագ, դնել ցածր կրակի վրա և հալեցնել կարագը: Վերցնել կրակից և թողնել, որ գարեջրային զանգվածը մի փոքր սառչի:
3. Մեծ թասի մեջ հարել ձուն, թանը և վանիլինը: Այդ զանգվածին ավելացնել գարեջրային զանգվածը և լավ խառնել:
4. Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, սոդան և աղը: Ստացված զանգվածն ավելացնել գարեջրային զանգվածին, լավ խառնել, մինչև համասեռ զանգված ստանալը:
5. Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել մոտ 45 րոպե: Պատրաստի շերտը սառեցնել և հանել կաղապարից:
6. Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Թասի մեջ լավ հարել կարագը, ավելացնել սերուցքային պանիրը, խառնել, հետո ավելացնել վանիլինը, շաքարի փոշին, նորից խառնել: Առատ կրեմով պատել պատրաստի բիսկվիթը, վրան կակաո շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը