Փոքր սարքը կարելի է ամրացնել հագուստի, կոշիկի և նույնիսկ հեծանիվի վրա: Ընկերությունը գաջեթը ներկայացրել է Միլանում կայացած համաշխարհային շնորհանդեսի ժամանակ։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 110 հազար ԱՄՆ դոլար տուգանք է վճարել դատարանի նկատմամբ անարգալից վերաբերմունքի համար։
Acer-ը ներկայացրել է բարձր արդյունավետությամբ նոութբուքերի նոր մոդելներ՝ որպես իր հանրահայտ Swift և Spin շարքի մի մաս: Բոլոր նոր տարրերը հագեցած են 12-րդ սերնդի Intel Core պրոցեսորներով և աշխատում են Windows 11-ով: Հրաշք Predator-ը ցուցադրվել է՝ որպես բոնուս:
«Այսօր Արցախում շունչները պահած՝ սպասում են Հայաստանում փոփոխությունների, քանի որ պատերազմից հետո այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում, շարունակում է մնալ թե՛ սոցիալական հարցերում, թե՛ անվտանգային հարցերում: Բոլորը զգում են, որ եթե այսօր Հայաստանը փորձում է ձեռքերը լվանալ Արցախից, ապա Արցախը մնալու է մեն-մենակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Մենք հույսով սպասում ենք, որ այս փողոցային պայքարով օր առաջ այդ իշխանություններին կհեռացնեն։ Թեպետ այս իշխանություններին հեռացնելը քիչ է, դրանք պետք է անշիրիմ մնան, ինչպես անշիրիմ են մեր բազմաթիվ զոհերը։ Միայն դրանց հեռացնելուց հետո երկիրը երկիր կդառնա։ Դուք հասկանո՞ւմ եք, մենք ինչ էինք ու այսօր ինչ ենք դարձել։ Երբ իշխանափոխությանն ուղղված այդ պայքարը նայում եմ, տեսնում եմ, որ իշխանափոխությունը նոր-նոր է գաղափարապես հասունանում։ Մեր հանրության մի մասի մոտ ուղեղները ստամոքսների մեջ է, նրանք պետք է ուշքի գան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կամո Աղաջանյանը։
168.am-ը երեկ գրել էր, որ պահեստազորի գեներալները պահանջում ենքրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի նկատմամբ, որն անհնազանդության ակցիաների ժամանակ «հատուկ վերաբերմունք» է դրսևորել զինվորականների, պահեստազորի գնդապետներինկատմամբ:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում որոշել են զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը և այդ նպատակով կրճատել են, օրինակ, գյուղացիներին տրվող վարկերի սուբսիդավորման, անասնաբուծության, ոչխարաբուծության զարգացման և այլ նպատակների համար պետական բյուջեով հատկացված գումարներն ու մոտ 80 միլիոն դրամ տրամադրել հանրային իրազեկվածության բարձրացման գործին։
Հետքայլ չկա.վաղվա անելիքների մասին. Իշխան Սաղաթելյան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ի՞նչ են ստորագրելու Բրյուսելում. ՈւՂԻՂ:
«Շատ կարճ ժամանակ անց ունենալու ենք հաղթանակ». Արթուր Վանեցյան:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում բազմաբնույթ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտում, Կոնգրեսում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում, սակայն այդ հանդիպումներին խոսք անգամ չի եղել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50 դեպքի առնչությամբ մասնագետներն ուսումնասիրություններ են անում:
«Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից։ Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատվեց ռազմաբազայից, հետո գնաց պատերազմի։ Այս իշխանությունը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի խնդիրը, առջևում ռազմաբազայի հարցն է։ Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պետք է հանվի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակվում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, և մենք չենք կարող համեմատվել։ Ի վերջո՝ այս ամենի արդյունքը Հայաստանում Թուրքիայի հայտնվելն ու նրա գերիշխանությունն է»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը:
Փետրվարի 10-ին ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի՝ բացառապես իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների ստորագրությամբ, 6 ամիս ժամկետով ստեղծվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։
Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին ներկա էր նաև ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Նա հանրահավաքի ընթացքում ջերմ շփվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ էր:
ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, 168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս հայտարարություններին, նկատեց՝ յուրաքանչյուր դեսպանի աշխատանք ունի քաղաքական բովանդակություն, և միշտ չէ, որ նրանց խոսքերն արտահայտում են իրական գնահատականը:
Մեր նպատակը մինչեւ վերջ գնալն է. Արամ Վարդեւանյան:
Նիկոլ, տես քանի վարչապետ է եկել քո հետեւից. շանս չունես ու պետք է գնաս. Իշխան Սաղաթելյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը հավաքվում են Բրյուսելում, որպեսզի վերահաստատեն Արցախը Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի որոշ տարածքներ թրքացնելու նիկոլական հանձնառությունը: Նիկոլը Բրյուսելում նորից հայտարարելու է, որ որպես հայ ժողովրդի պատմության բացառիկ հակահայ երևույթ` պատրաստ է շարունակել Հայն ու Հայաստանը կործանելու իր ստանձնած գործը:
«Լիտվայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը շեշտում է, որ խաղաղությունը միակողմանի չի լինում, իսկ մենք քանի՞ ամիս է՝ նույն բանն ենք կրկնում, ես ինքս մի քանի անգամ ասել եմ Փաշինյանին, որ խաղաղությունն այդպես չեն կառուցում, կամ, որ Նիդեռլանդներում հայտարարում է, որ Արցախը պետք է Ադրբեջանին առանց հայերի, եթե կա այս գիտակցումը, ապա ինչո՞ւ պետք է հետքայլ կատարել մեր կենսական շահերից: Մենք իրավունք չունենք հանձնվելու, քանի դեռ վաղ փուլում է գտնվում հարցը, և քանի դեռ հնարավոր է կասեցնել այս ամենը»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ անդրադառնալով մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին՝ ընդգծեց՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներն այսօր իրենց ներկայությամբ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ հայ ժողովրդի ու Հայաստանի անունից բանակցություններ վարելու։
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հյուսիս-արևմուտքում վերջին 30 օրերի ընթացքում գրանցվել է Էբոլայի վարակից մահվան չորրորդ դեպքը: Այս մասին հայտնել է Կոնգոյում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ հարցրեց՝ արդյո՞ք նրանք Տիգրան Մեծի սերունդն են, ապա թե՝ իսկ ո՞ւմ տվեցին Տիգրանի գահը, և առանց երկար սպասելու պատասխանին՝ շարունակեց.
Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
«Պարզ է, չէ՞, թե այս իշխանությունն ինչի՞ է վախենում պատերազմի հանգամանքների բացահայտումից, ինչո՞ւ է վախենում մեղավորների, պատասխանատուների՝ հետագայում պատասխանատվության հարցը բարձրացնելուց, որովհետև բոլոր թելերը տանում է դեպի իրենց: Իշխանափոխությունից հետո պետք է ամեն բան անենք, որ հասկանանք՝ ինչ է եղել պատերազմից առաջ, ինչ է եղել պատերազմի ընթացքում և հետո»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ֆրանսիայի հրապարակում ընթերցեցին Ավետիք Չալաբյանի և մյուս քաղբանտարկյալների կոչը՝ ՔԿՀ-ից
«Ես Մկրտչյան Սարգիսն եմ, ծնվել եմ Իրանում, 2001թ.-ից կնոջս հետ հաստատվել եմ Հայաստանում: Ունեմ մեկ տղա, ով ծնվել ու մեծացել է Հայաստանում: Անցնող 21 տարիների ընթացքում, ապրելով Հայաստանում, կիսել և կիսում եմ հայրենի մեր ժողովրդի ամեն օրը՝ լավը, վատը, ուրախությունն ու տխրությունը»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց սոցիոլոգ, իրանահայ հայրենադարձ Սարգիս Մկրտչյանը՝ շեշտելով, որ այսօր ներկայացնելու է զուտ իր տեսակետը, այլ ոչ՝ սփյուռքահայերի կամ Հայաստանում հաստատված իրանահայերի:
«Մոսկվան գործընթացում է ու դեռ կլինի։ Գործընթացները հուշում են, որ միայն պատերազմից հետո Մոսկվան կկարողանա նորովի ներկայանալ ամենուր, միայն պատերազմում հաղթելուց հետո նոր թափով կաշխատի Հարավային Կովկասում։ Իսկ մինչ այդ, եթե Երևանն ու Բաքուն իրենք որոշել են, որ Բրյուսելը ևս պետք է զբաղվի, թող զբաղվի, այդ դեպքում Մոսկվայից ի՞նչ են ակնկալում։ Ակնհայտ է, չէ՞, որ Ռուսաստանի համար պատերազմն Ուկրաինայում հիմնական խնդիրն է բոլոր ճակատներում, դրանից է կախված նաև Հարավային Կովկասի ապագա տեսքը, սակայն այս պահին կանխատեսումներ անելու համար շատ վաղ է»,- ասաց նա։