Երգչուհի Ռոզա Լինը, որը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը, Իտալիայում է: Երգչուհին արդեն անցկացրել է իր ելույթի առաջին փորձը Թուրինում՝ «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում:
Եվրամիությունը պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի ներմուծումը, իսկ մինչեւ տարեվերջ ԵՄ-ի երկրները մտադիր են հրաժարվել նաեւ ռուսաստանյան նավթից: Այդ մասին The Indian Express-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ:
Երկրորդ ֆինանսական եռամսյակը շատ հաջող էր Apple-ի համար։ Այն ավարտվել է մարտի 26-ին, իսկ հետո ընկերությունն ամփոփել է արդյունքները։ Կուպերտինոյի խաղացողները գրանցել են նախորդ եռամսյակի ռեկորդային եկամուտ:
Մայիսի 2-ին Երևանի փողոցներում բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների դեմ ոստիկանության, ոստիկանության համազգեստով անհասկանալի ծագման տարրերի կողմից կիրառվեց բիրտ ուժ, իսկ տեսանյութերից մեկը, որում սև համազգեստավորը սադիստի նման հարվածում էր տղամարդուն, ցնցեց համացանցը։
Փողոցային անիմաստ ու անհեռանկարային քաշքշոցը պետք է դադարեցվի ու կենտրոնացվի Ազատության հրապարակում մի շարք կազմակերպչական խնդիրներ լուծելու համար:
Րոպեներ առաջ, անսպասելիորեն, բաց երկնքի տակ ընթացող քննարկմանը միացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթ փողոցի թիվ 8, 10, 12, 14, 16, 18 հասցեների բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 26/2, 3, 5 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Ընդդիմության այսօրվա երթը՝ երկնքից
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ հանրային քննարկում է տեղի ունենում:
Իրանը եւ Վենեսուելան կարող են մայիսի 2-ին մի շարք համաձայնագրեր կնքել էներգետիկայի ոլորտում: Մայիսի 1-ին այս պնդմամբ հանդես է եկել Bloomberg գործակալությունը:
«Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցներն առավոտյան փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Փակված փողոցները բացելու ոստիկանության գործողություններն ակնհայտորեն տեղի էին ունենում անհամաչափ ու բիրտ ուժի կիրառմամբ:
Մանվել Փարամազյանը քիչ առաջ դուրս եկավ Քրեակատարողական հիմնարկից
Եվրահանձնաժողովը կարող է Հունգարիային եւ Սլովակիային թույլ տալ ռուսական նավթի մատակարարումների արգելք չսհամանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում: Մայիսի 2-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության երկու ներկայացուցիչների։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի պարապած սրիկա հանած՝ ոստիկանները հայ տղերք են։ Մեր նման այս հող ու ջրի տղերք են։
«Նիկոլ, դու իրավիճակին չես տիրապետում, մի հատ ժողովրդի կամքը նայիր»,- Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Արեւմուտքի պատժամիջոցները պատճառ են դարձել միջազգային համակարգից Ռուսաստանի դուրս գալուն, ինչը կհանգեցնի միջազգային փոխհամաձայնության ձախողման, որն ստեղծվել է վերջին տասնամյակների ընթացքում:
«Համբերատար, առանց սադրանքների, առանց ավելորդ էմոցիաների պետք է գնալ նպատակին հասնելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Առավոտյան շարունակում ենք. Արթուր Վանեցյան
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Սասունցի Դավթի, Աճեմյան, Գլինկայի, Լիսինյան, Բուռնազյան, Ծխախոտագործների, Ծատուրյան, Միչուրին, Երկաթգծի փողոցների, Տ.Մեծի 71, Լ. Մելիքյան 1-30, Մուրացանի 1-36, Սուվորովի 1-36, Օստրովսկու 1-11, Խորենացու 112-146 համարների և Խորենացու 2-րդ, 3-րդ փակուղիների ջրամատակարարումը:
«Կար մի ժամանակ, երբ ընդդիմությանը մեղադրում էին անգործության մեջ, էդ մեղադրանքը աստիճանաբար հասնում է նվազագույնի, համենայն դեպս ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում, որովհետև եթե ընդդիմությունը պետք ա խախտի օրենքը, նա բարոյական իրավունք չի ունենա իշխանությանը օրինազանցման մեջ մեղադրելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ֆրանսիայի հրապարակը «Զարթնիր, լաոն» է երգում
Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթը հայտարարվել է այս տարի:
«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ Հայաստանը հաղթեց մրցույթում, և «Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը քավր տարբերակով կատարել են շվեդ երգչուհի Լորինի «Էյֆորիա» (Euphoria) երգը, որը հաղթել է «Եվրատեսիլ-2012»-ին: Երգչուհիների կատարումը հրապարակվել է Armenia In Eurovision-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Կա՛մ կհաղթի Հայաստանը, կա՛մ Նիկոլը կմնա վարչապետ ու Հայաստան չի լինի. Շարմազանով
Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի հրապարակում շփվում է թիմակիցների հետ
Շուշիի անցակետի ուղղությամբ պայթուցիկ նետած Նորայր Միրզոյանը Ֆրանսիայի հրապարակում է
Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում Mediahub լրատվական կայքի մեր գործընկերները փորձել են մոտենալ ու հարցեր ուղղել տարածքում գտնվող պետական պահպանության անվտանգության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին: Ծառայության աշխատակիցները քիչ չէ, որ խոչընդոտել են մասնագիտական պարտականությունները կատարող մեր գործընկերներին, դեռ մի բան էլ ՊՊԾ պետը, որ նախկինում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետն է եղել, հարվածել է կայքի օպերատորին:
«Նիկոլ, հեռացիր, դու իրավիճակին չես տիրապետում, վիճակդ վատա լինելու, գնա, վիճակդ լավ չի, արյուն չթափես, ոստիկաններին բռնության չդրդես»,- 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին կոչով դիմեց ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: