6 ամենագեղեցիկ իտալացի դերասանները
Ռաուլ Բովա
Ծնվել է 1971 թվականին, Հռոմում: Մինչև կինոկարիերայի սկիզբը Բովան եղել է արհեստավարժ լողորդ: Առաջին ֆիլմը, որտեղ Ռաուլը կատարել է նշանակալից դեր, եղել է «Փոքր մեծ սեր» ֆիլմը: Մյուս ֆիլմերն են «Դիմացի պատուհանը», «Մեռիր սիրո համար», «Տոսկանայի երկնքի տակ» և այլն:
Ալեսիո Բոնի
Նա ծնվել է 1966 թվականին, Բերգամոյում: 20 տարեկան հասակում Ալեսիոն մեկնում է Կալիֆոռնիա, որտեղ աշխատում է՝ որպես մատուցող, պիցցայոլա, ցրիչ, իսկ վերադառնալով Իտալիա՝ տեղավորվում է աշխատանքի տուրիստիական կոմպլեքսում՝ որպես անիմատոր: 2000 թվականին տեղի է ունեցել նրա դեբյուտը կինոյում, իսկ հաջողությունը եկել է «Երիտասարդության լավագույն տարիները» ֆիլմից հետո: Բոնին նկարահանվել է բազմաթիվ սերիալներում, իսկ ամենավառ կերպարը համարվում է Կարավաջոյի դերը համանուն սերիալում:
Լուկա Արջենտերո
Ծնվել է 1978 թվականին, Թուրինում: Կինոյում հայտնվել է «Մեծ եղբայր» ռեալիթի շոուից հետո: Նկարահանվել է շատ հայտնի ռեժիսորների մոտ, այդ թվում՝ Ֆերզանա Օսպետեկայի, Ֆաուստո Բրիցիի, Քրիստինա Կոմենչինիի մոտ:
Ռիկարդո Սկամարչո
Ծնվել է 1979 թվականին, Տրանիում: Պատանեկության ժամանակ աչքի է ընկել վայրագ բնավորությամբ: Նրա դերասանական տաղանդը բացահայտվել է «Պատանեկության լավագույն տարիները» ֆիլմում, սակայն ճանաչում է ձեռք բերել «3 մետր երկնքից վերև» մելոդրամայից հետո: Դերասանն այնուհետև նկարահանվել է «Քրեական վեպ», «Մեծ երազանք», «Առաջին գիծ», «Ոսկե տղան» և այլ ֆիլմերում:
Ստեֆանո Ակորսի
Ակորսին առանձնանում է ինտելեկտուալ գեղեցկությամբ: Ծնվել է 1971 թվականին, Բոլոնիայում: Առաջին հաջողությունը եկել է «Ջեք Ֆրուշանտեն դուրս է եկել խմբից» ֆիլմից հետո: Ստեֆանո Ակորսին կատարել է առանցքային դերեր շատ հայտնի ֆիլմերում. «Վերջին համբույր», «Քրեական վեպ», «Արագ, ինչպես քամին», «Ֆորտունատա» և այլն: Բազմաթիվ անգամներ ստացել է մրցանակներ՝ որպես լավագույն դերասան:
Գաբրիել Գարկո
Ծնվել է 1972 թվականին, Թուրինում: 1990 թվականին հաղթել է գեղեցկության տեղական մրցույթում, իսկ մեկ տարի անց դարձել է «Իտալիայի ամենագեղեցիկը» մրցույթի հաղթող: Հաջողությունը եկել է «Պատիվ և հարգանք» սերիալից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը