Բաժիններ՝

Պեկինում և Հոնկոնգում մեղմացրել են քովիդ-սահմանափակումները

COVID-19-ով հիվանդացության անկման ֆոնին Պեկինը կրճատել է կորոնավիրուսի կարանտինի ժամկետն արտասահմանից ժամանողների համար, Հոնկոնգը վերստին բացել է լողափերն ու լողավազանները: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Այսպես, արտասահմանից Պեկին ժամանողներն այժմ առաջվա 14 օրվա փոխարեն պետք է 10 օր ինքնամեկուսացվեն հյուրանոցում, բայց նրանց առաջվա պես հարկավոր կլինի եւս մեկ շաբաթ տանը կարանտինում գտնվել՝ կանոնավոր կերպով ստուգելով առողջական վիճակը:

Հոնկոնգում մարդկանց կրկին թույլատրել են հաճախել լողավազաններ ու լողափեր, դրսում սպորտով զբաղվել առանց դիմակների: Ռեստորաններում այցելուներին թույլատրել են մինչեւ ութ մարդ նստեցնել մեկ սեղանի շուրջը: Հաջորդ մեղմացումները, ինչպես սպասվում է, սահմանվելու են մայիսի 19-ին, երբ ռեստորաններին կթույլատրեն աշխատել մինչեւ կեսգիշեր, իսկ բարերին ու ակումբներին՝ վերսկսել աշխատանքը:

Հոնկոնգում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացությունը հասել է զրոյի այն դեպքում, երբ մարտ ամսին այնտեղ օրական գրանցվում էր քովիդ-ախտահարվածների մինչեւ 300 մահ, հիշեցնում է գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալներ:

Չինաստանի իշխանությունները զրոյական հանդուրժողականություն են դրսեւորում կորոնավիրուսի նկատմամբ եւ վարակման առաջին դեպքերը հայտնաբերելիս արագորեն խիստ սահմանափակումներ են մտցնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս