Ժամը 20.10-ին հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Միավորված ազգերի կազմակերպությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Մարիուպոլից և դրա շրջակայքից քաղաքացիական անձանց տարհանելու հեռանկարները:
Սոցցանցերի թուրքական տիրույթում բացասական արձագանք է գտել Էրզրումի Քարայազըի շրջանի տարրական դպրոցներից մեկի ուսուցչուհիների ռասիստական պահվածքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ծրագիր է նախապատրաստում, որը թույլ կտա երկրում գտնվող մեկ միլիոն սիրիացի փախստականների կամավոր վերադառնալ իրենց հայրենիք:
Ի վերջո, ներկա փուլում, երբ մեր բանակը փլուզված է, իսկ պետությունն ու դիվանագիտությունը կազմաքանդված, չնայած Մոսկվայի ունեցած հսկայական պրոբլեմներին, ռուսական անվատանգության երաշխիքներին մենք այլընտրանք չունենք։
Չորս տարին, անշուշտ, ոչ շատ երկար, բայց բավարար ժամանակ է ցանկացած իշխանության համար, որպեսզի երկիրը դնի զարգացման հիմքերի վրա։ Սակայն այն, ինչ ունեցանք անցած 4 տարիներին, ուղղակի ողբերգալի է. փողոցից իշխանության եկածները, որոնք հեռու էին պետական կառավարումից, ոչ միայն երկիրը չկարողացան դնել զարգացման հիմքերի վրա, այլև 4 տարում հասցրեցին եղածն էլ քանդել ու կործանել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 07․00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 07․00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից։
Հետաքրքրաշարժ պարույր՝ իոնացված գազով. Հարավային կիսագնդի աստղագիտական հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը հրապարակել է NGC 3627 գալակտիկայի տպավորիչ պատկերը Առյուծ համաստեղությունում, որը նաև հայտնի է՝ որպես Messier 66: Այն գտնվում է Երկրից մոտ 31 միլիոն լուսատարի հեռավորության վրա:
Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ սկսվել է հանրային երրորդ քննարկումը, որի բանախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը, քաղաքատնտեսագետ Հրանտ Միքայելյանը:
Իսկ ԱԺ բոլոր ծակերից երեք միլիոն վարչապետերի վրա իրենց ավտոմատներն էին ուղղել երեք միլիոն վարչապետերին սիրող ու բոլորին համբուրող Նիկոլի սնայպերները։
2022թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1% և 7.2% գնաճ: Իսկ այս տարվա ապրիլին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 22.4% և 41.5%-ով, 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% և 17.8%-ով:
Նշվում է, որ հանդիպումն իրականացվել է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 09:00-18:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ գյուղերի գազասպառողների, «Սեգազ» ՍՊԸ-ի, «Սեր Գրիգ» ՍՊԸ-ի, «Էկոտոմատո» ՍՊԸ-ի և հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Առանց Նիկոլ Հայաստան» լինելու է. համաժողովրդական պայքարի 4-րդ օրը
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ–ում տեղի ունեցած իրադարձություններին՝ գրելով․ «Աժ-ի կադրերը չէի տեսել, փաստորեն ծափերը ուղղված էր ընդդիմադիրների կոչին: Ի լրումն, ծափ տվեք արա՛»։
ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային ու պաշտպանել իր արևելյան ճակատը: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի զրույցի արդյունքներով:
Իսրայելի իշխանությունները բանավեճեր են անցկացնում են Ուկրաինային օգնության մատակարարումների ավելացման հնարավորության շուրջ, այդ թվում դրանում ընդգրկելով պաշտպանական համակարգերը: Այդ մասին մայիսի 3-ին հաղորդել է «Հաարեց» թերթը:
Նիկոլ Փաշինյանը այս մասին չի՞ իմացել, չգիտի՞, որ իրենք էլ այլ, այդ թվում՝ թուրք առաջնորդների գաղափարներն են ընդօրինակել և հարմարեցրել հայկական իրականությանը կամ գուցե հակառակը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում պատմել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանափակիչ միջոցների առաջարկվող վեցերորդ փաթեթը ներառում է SWIFT միջազգային միջբանկային համակարգից «Սբերբանկ»-ի անջատումը։
Եվրամիությունը մտադիր է այս շաբաթվա ընթացքում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Եվրամիությունը քննարկում է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները եւ կոչ էանում խուսափելու Մերձդնեստրում լարվածության էսկալացիայից: Մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որն այցով գտնվում է Քիշնեւում։
#Հիմա. Ընդդիմության բազմահազարանոց երթը հասնում է Ֆրանսիայի հրապարակ. ՈՒՂԻՂ
ԱՄՆ ղեկավարությունը բաց է՝ քննարկելու Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների կիրառման հարցը:
Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Իշխան Սաղաթելյանն Արցախի դրոշով մուտք գործեց ԱԳՆ շենք՝ դրոշը տեղադրեց շենքում
Բելառուսի զինված ուժերում սկսվել է հակազման ուժերի հանկարծակի ստուգում, որի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները պետք է կատարելագործեն մարտական պատրաստության բերելու, նշանակված շրջաններում երթի անցկացման եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման հարցերը:
«Առանց Նիկոլ Հայաստան». Հաղթանակը շատ մոտ է. Վանեցյան
Հունգարիան եւ Սլովակիան կարող են ռուսական նավթ գնել մինչեւ 2023 թվականի վերջը գոյություն ունեցող պարտավորագերի շրջանակներում՝ որպես նավթային բռնարգելքի բացառություն, որը ենթադրում է ՌԴ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:
Արկադիի «Мой Дом – Моя Крепость» երգի տեսահոլովակի հերոսները երգչի կինն ու երեխաներն են: Երգիչը կարծում է, որ չկա ավելի թանկ բան, քան ընտանիքն ու ընկերներն են, ու այդ միտքը իր երգերի միջոցով փորձում է հասցնել շատերին: