Պետք է կանգնել զոհված, անհետ կորած հերոսների ընտանիքների կողքին, աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր ընկերներին։
«Վեկտոր» պետական գիտական կենտրոնը Ռուսաստանի առողջապահության նախարարությանը հայտ է ներկայացրել ծաղկախտի դեմ չորրորդ սերնդի պատվաստանյութի գրանցման համար:
«Ռոսավիացիա»-ն 14-րդ անգամ երկարացրել է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը։
Ռուս-ուկրաինական բարդ իրավիճակով պայմանավորված՝ ակտիվացել է Ուկրաինայից, Ռուսաստանից Հայաստան ներգաղթի գործընթացը:
Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:
Նրա խոսքով՝ բանակցային ուղիների պահպանումն անհրաժեշտ է «հեռանկարում Ուկրաինայում հրադադարի հասնելու տեսանկյունից»։
«Հայաստանի կողմից որևէ կետ ներկայացնելը դիվանագիտական ձեռքբերում չի կարող կոչվել, որովհետև դիվանագիտական ձեռքբերում կլիներ, եթե իքս պետությունը ներկայացնում է կետեր, որն իգրեկ պետությունն ընդունում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:
Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ։։
2021 թ. օգոստոսի 3-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանի ընկեր Վահան Նարիբեկյանը՝ հենց Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը և ինքնությունը:
«Նիկոլ Փաշինյանը խնդրել է Կրեմլին ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան Ղազախստանի օրինակով»,-ուկրաինական «Ունիան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Բազա» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պատճառն, ըստ այդ աղբյուրների, Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա ռեժիմով ընդդիմության կողմից անցկացվող մասսայական բողոքի գործողություններն են, որոնք վախեցրել են երկրի ղեկավարին (Փաշինյանին,-հեղ.)։
Ինչպես 168.am-ը տեղեկացրել էր, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը պետք է կայացվեր 21:20-ին։
Արթուր Գալեյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել․ Վահան Հովհաննիսյան
Ոստիկանությունը կարճ ժամանակով կոնկրետ դեպքերի վերաբերյալ հայտարարություն կանի. Իշխան Սաղաթելյան
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հերթական հանրային քննարկումը, որի ընթացքում «Հայկական նախագծի» փորձագետները պատասխանում են ժողովրդին հուզող հարցերին:
Մինչև 2018 թվականի իրադարձություններն ընդունված էր համարել, որ չնայած ժողովրդավարության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, այդուհանդերձ Հայաստանում կայացած է դեմոկրատական երկրներին բնորոշ ամենակարևոր ինստիտուտներից մեկը՝ քաղաքացիական հասարակությունը՝ հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները, իրավապաշտպանները և այլք։
Հերի՛ք ա, ինչքան կարելի ա նվաստացնել մեզ․զոհվածի հարազատ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մայիսի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը քննարկել է իրադրությունն Ուկրաինայում:
Կառավարության արդյունավետ աշխատանքի լավագույն ցուցիչն ասֆալտն է: Ճանապարհների ասֆալտապատումը, անկասկած, ժողովրդի աչքին թոզ փչելու և աշխատանքի տպավորություն ստեղծելու հրաշալի մեթոդ է:
«Մեր ընկերոջը բերել են այստեղ, մենք էլ դեմ ենք։ Սա այն հարցը չէ, որ մի ախպորը որպես զոհվածի ծնող թողես՝ էն մի ախպորը բռնես, թե՝ տանում եմ կալանավորման։ Ո՞նց ես որոշում անել կալանավորման՝ առանց հիմնավորման։ Բոլոր ծնողներն էլ թող իմանան, որ Գարիկ Գալեյանի հետ կապված պայմանականորեն վերևը իրար մեջ նստել՝ որոշում են կայացրել, որ Գալեյան Գարիկի մասով բաց թողնեն, քանի որ ինֆարկտային վիճակ է, բայց Արթուրի հետ կապված որոշել են, որ չէ՝ պետք է տանեն կալանավորման»,-քիչ առաջ Զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ առավոտից սկսված և մինչ այս պահը շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Սարգիս Մարտիրոսյանը՝ Գալեյանների ընտանիքի ընկերը՝ հայտարարելով, որ օրինակ ինքը որոշել է մնալ այդտեղ։
Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են այս տարվա միասնական քննության օրերը: Այսպիսով՝ քննաշրջանը մեկնարկում է հունիսի 7-ին և ավարտվում հունիսի 24-ին:
Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները քայլերթով հասել են Ոստիկանության կենտրոնական շենք, որտեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ոստիկանության բռնի գործողություններին՝ նշելով, որ գերազանցել են իրենց լիազորությունները:
Ոստիկանապետը պատրաստ է մեզ հետ հանդիպման. Իշխան Սաղաթելյան
Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճն ապրիլի արդյունքներով ռեկորդային է դարձել 1982 թվականի մարտից ի վեր՝ մեկ ամիս առաջվա 7 տոկոսի դիմաց կազմելով 9 տոկոս: Այդ մասին վկայում են երկրի Ազգային վիճակագրական բյուրոյի (Office for National Statistics, ONS) տվյալները:
Քիչ հետո՝ 21.20 րոպեին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, կհրապարակի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է:
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը: Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին:
«Իշխանության, նրան ենթարկվող մարմինների նկատմմաբ վստահություն չկա։ Հստակ կարելի է որևէ բան փոխանցել միայն այն ժամանակ, երբ մարդը կլինի ազատության մեջ»-168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մեկ ժամ առաջ հայտնել էին, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվելու։
Այս արևի տակ ոչինչ հավերժ չէ. հավերժ չէ նաև իշխանությունը, ուստի Ազգային ժողովի իրենց սենյակներոմ կյանքը վայելող իշխանական պատգամավորներին կոչ եմ անում մի պահ դուրս նայել պատուհանից. դուրս նայել ու տեսնել, թե ի՞նչ պետություն ստացան ու ի՞նչ վիճակում են պետությունը հանձնելու ուր որ է՝ ուզած թե չուզած։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին նման կոչով դիմեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով.
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ու Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: