Ակցիա անող տղամարդկանց հավաքագրելու Անդրանիկ Քոչարյանի առաջարկին վերաբերում եմ ժպիտով. Վարդևանյան։
Ո՞նց կարող է հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին՝ ձերբակալելով Համբիկ Սասունյանին. Վարդևանյան։
Մի քանի տասնյակ կարմիրբերետավորներ հարձակվեցին խաղաղ ակցիա իրականացնող Իգոր Խաչատուրովի ու փոքրաթիվ անձանց վրա
Աննա Գրիգորյանի և Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂՒՂ:
Հատ-հատ հրավիրել են բոլոր գործարարներին. սպառնացել, որ չգնան հանրահավաքների. Սաղաթելյան։
Փակ են Սևան-Երևան, Սևան-Մարտունի ճանապարհները. Իշխան Սաղաթելյանը:
Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, ԱԱԾ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար:
#Հիմա. պարալիզացվել է Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։
Մարգարյան ծննդատան բուժաշխատողները ողջունում են ընդդիմության երթի մասնակիցներին։
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ։
Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կյանքը փրկել չի հաջողվել։ Այս մասին գրառում է արել թիվ 1 համասարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան Լոնդոնում տեղի ունեցող հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինան, Ռուսաստանի վրա ճնշումը եւ ռուսական էներգամատակարարումներից կախվածության նվազեցումը: Այդ մասին հաղորդել է Միացյալ Թագավորության վարչպետի դիվանատունը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլայ, ի՞նչ եղավ Ալիեւի վերաբերյալ «բացահայտումներդ», որը պետք է ապակայունացներ վիճակն Ադրբեջանում։ Տնաշեն, 2 տարի անցել է, դեռ ծպտուն չես հանել, ո՞ւմ ես սպասում։ Բա հրապարակի քո ու կառուցողական ընկերոջդ զրուցները, ապակայունացրու վիճակը Բաքվում։ Թե՞ քո գործը Արցախն ու Հայաստանը «պարտության» տանելն է, կապիտուլյանտ։ Դու հեռանալու ես ու […]
Երկու տարի պայքարում եմ, 6 ամիս կալանավորված եմ եղել, բայց ոչինչ չի փոխվել. Արթուր Սարգսյան:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անհասկանալի է համարել ընդդիմության այն պնդումները, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով՝ անկլավների հարց է առաջանալու։
Ցուցարարների մեջ «դուխով» երգը միացրած սադրիչն իրականում ոստիկան է․ «Հայկական ժամանակ»-ի ներկայացրած քաղաքացին «միլիցա ծյոմիկն» է, նույն ինքը՝ Արտյոմ Չոբանյանը, գրում է Alternativ.am-ը:
Իշխանության ուղիղ հրահանգներով, կոպիտ կերպով բերման են ենթարկվում ոչ միայն քաղաքացիական ակտիվիստները: Քիչ առաջ, անհայտ պատճառաբանությամբ, տուգանային հրապարակ է տարել նաև խաղաղ երթն ուղեկցող ավտոմեքենան` դրոշնորով հանդերձ»:
Պահանջում ենք՝ զերծ մնալ հայ հասարակության հանդեպ ենիչերիական վերաբերմունքից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը:
Հստակ գիտեն՝ պատգամավոր եմ, բայց էլի երեք անգամ փորձեցին բերման ենթարկել, ավտոբուսի մոտից փոշմանեցին։
Փաշինյանի հրաժարականը պահանջող Հանրապետականներին քաղաքացիները ողջունում են պատուհաններից:
Ոստիկաններն եկան, սադրեցին, որ մարդկանց բերման ենթարկեն. Լևոն Քոչարյան։
Բախում՝ ոստիկանների ու երթի մասնակիցների միջև. բիրտ ուժի կիրառմամբ մարդիկ բերման են ենթարկվում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։
Կառավարության նիստին քննարկման էր դրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:
«Նիկո՛լ հեռացիր». ցուցարարները վանկարկում են Կառավարության շենքի բակում:
Կառավարության շենքը հսկում են հսկայական ուժեր:
Լուսինե Ավանեսյանը մասնավորապես պատասխանեց. «Երևանում ընթացող բողոքի ակցիաները և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները որևէ կերպ չենք մեկնաբանում և պահպանում ենք չեզոքություն։ Արցախի պաշտոնական դիրքորոշումը սա է՝ չեզոքության պահպանում»։
Վրաստանի հատվածում մոտ 12000 բեռնատար է կուտակվել, 1000-ից ավելին՝ հայկական. Քերոբյան:
Ոստիկանների քանակը քայլերթ իրականացնողների չափ է եւ սա խոսում է Նիկոլի վախերի մասին. Շարմազանով: