Ավստրիան մայիսի 16-ից հանում է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար, մուտք գործելիս նրանց այլեւս հարկավոր չի լինի պատվաստման հավաստագիր, հիվանդության մասին տեղեկանք կամ թեստ ներկայացնել: Այդ մասին հաղորդում է երկրի պաշտոնական տուրիստական պորտալը:
Իրանի եւ ՌԴ-ի ընկերությունները կարող են նավթագազային ոլորտի համար սարքավորումների արտադրության համատեղ գործարան հիմնել եւ հետագայում արտահանել դրա արտադրանքը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 17-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 21-122 առանձնատների, Անկախության փողոցի մի հատվածի (ձախ) գազասպառողների գազամատակարարումը:
Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ ոստիկանությունն օր օրի կոշտացնում է շարժման մասնակիցների նկատմամբ գործողությունները, անցնում ավելի բիրտ մեթոդների:
Գործադիրը հաստատել է Կառավարության օրակարգում որպես չզեկուցվող հարց ներառված Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների ներկայացրած՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը:
«Տեղեկություններ կան, որ ահաբեկիչներին մեզ չեն հանձնի։ Մենք «այո» չենք ասի այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները:
Ի դեպ, Վանեցյան-Սասուն Խաչատրյան հայտնի ձայնագրության մեջ հիշատակվող Հրաչը հենց Հրաչյա Մուշեղյանն է, թեպետ զրուցակիցները խառնել էին գործող անձին։ Իրականում կալանքը պետք է տար դատավոր Վաչե Մարգարյանը, բայց քանի որ այդ գործով պակաս դերակատար չէր Հրաչյա Մուշեղյանը, նրա անունը խառնել են դատավորի անվան հետ։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի՝ անդամակցության վերաբերյալ հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ո՞վ է հնարում քաղաքական միֆերը. Ուղիղ
2018-ից հետո ՀՀ գործող վարչախումբը պետական ամենաբարձր մակարդակով բազմաթիվ սխալներ է թույլ տվել Իրանի հետ հարաբերություններում, իսկ 2020-ի պատերազմից հետո դրանք Իրանից ավելի կոշտ արձագանքի արժանացան: Խոսքը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը փաստացի Ադրբեջանին հանձնելու մասին է:
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի խոսքով՝ դիվանագետները պետք է մտածեն ոչ միայն տնտեսության հրատապ խնդիրների, այլև իրենց պատմական առաքելության մասին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պետք է քննարկվեր Փաշինյանի առաջարկած 6 կետերը, որոնք կարծես Ադրբեջանի ԱԳՆ-ի չորրորդական կարգի աշխատողն էր գրել:
ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն: Այդ մասին հայտարարել է կոնգրեսական Միթչ Մակքոնելը՝ հանդես գալով Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ Հելսինկիում կայացած համատեղ ճեպազրույցում։ «Մենք մտադիր ենք դառնալ առաջին երկիրը, որը վավերացնում էայդ փաստաթուղթը (ՆԱՏՕ-ին Ֆինլանիդայի հայտը):
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդլայնվի նոր անդամների, գործընկերների և դիտորդների շնորհիվ:
Նիկոլ Փաշինյանն օրերս Կառավարության նիստում հայտարարեց, որ քննարկում են կենսաթոշակառուներին քարտով առևտուր անելու դեպքում մինչև 10 % զեղչ տրամադրելու նախագիծ, ու առաջարկեց այն կազմակերպություններին, որոնք կաջակցեն Կառավարության այս գաղափարին, համագործակցել նախագիծը մշակողների հետ։
Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը նշանակվել է երկրի վարչապետ: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», Բնագիտություն, Հայրենագիտություն, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց եկեղեցու պատմություն, Ինֆորմատիկա, Հասարակագիտություն, «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կսպասեմ ձեզ վաղը 07:40-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան նայող եզրին, պարեկային ծառայության մեքենաների հարեւանությամբ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 12-ի կարգադրությամբ՝ Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական:
Իտալական «Ռոմա»-ի բժշկական անձնակազմը փորձելու է արագացնել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման գործընթացը:
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկար տարիներ աշխատելով Ազգային ժողովում և ունենալով լավ կապեր տեղեկացա, որ Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այս օրերին պլանավորած այցը Հայաստան:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լիարժեք աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:
Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի շրջանակում Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ:
ՀՀ իշխանությունը մեր հասարակությանը փորձում է համոզել, որ եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չկնքի Հայաստանը, պատերազմ ենք ստանալու: Այսինքն, ըստ իշխանության ներկայացուցիչների, «ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան ոչ այլ ինչ է, քան պատերազմի քարոզ»:
Հետեւաբար՝ վաղվանից ավելի մեծ թափով պետք է պայքարել հակապետական կապիտուլյանտ ռեժիմի դեմ:
Տիկին վարչապետուհին, կեղծ ժպիտը դեմքին պարբերաբար այցելում է պատերազմի ժամանակ , «հանուն ոչնչի» զոհվածների հարազատներին, նրանց հյուրասիրում, «քաղցր» խոսքերով «մխիթարում»։Տիկին վարչապետուհին, կարծես ոչինչ չի եղել, նաև վոյաժներ է կատարում Հայաստանի մարզեր, շոշափում ժողովրդի կարծիքը և ամենայն հավանականությամբ որոշումներ կայացնում, ոմանց պատժելու, ոմանց խրախուսելու։ Իրականում գործում է Լեդի Մակբեթի սինդրոմը, այն է՝ լվանալ արյունոտ ձեռքերը։
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:
«Վստահ կարող եմ ասել, որ Արագածավանի 90 տոկոսից ավելին դեմ է խոշորացմանը, մեզ պետք չէ՛ այդ խոշորացումը։ Արագածավանն արդեն իսկ խոշորացված համայնք է, ունի մի քանի հազար բնակիչ, կան դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, հանքեր, մեր համայնքի բյուջեն մեծ է, մենք չենք ուզում, որ մեր բյուջեն տանեն Թալին ու ինչ-որ անհասկանալի խմբակ դա տնօրինի։ Եթե կարծում են, որ Արագածավանը ձայն է տալու Տավրոս Սափեյանին, ապա չարաչար սխալվում են։ Իշխանությունը թող լավ իմանա, իրենց պատկերացրածի լրիվ հակառակ էֆեկտն է լինելու, այս անգամ ոչ ոք չի խաբվելու իրենց սուտ խոստումներին։ Բոլորն էլ նույնն են, գյուղացին հոգնել է արդեն այդ կեղծիքից, մեզ միայն ընտրությունների ժամանակ են հիշում․․․»,- ասացին մեր զրուցակիցները։