Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ։
Ուկրաինայի հակամարտությունը չի վերացնում կլիմայական փոփոխությունների եւ համավարակի խնդիրը, դրանք պետք է մնան միջազգային հանրակցության ուշադրության կենտրոնում: Մայիսի 11-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) նոր պայմանագիր է կնքել ղազախական կողմի հետ, որով նախատեսվում է Նուր-Սուլթանին մատակարարվելիք թուրքական ԱԹՍ-ներն արտադրել Ղազախստանում:
Այսպիսով, փաստորեն, Մաթևոսյանը չի օգտվել իր կենսագրության այս դրվագը պարզաբանելու հնարավորությունից, ինչպես դա ժամանակին չէր արել ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը դատապարտված է եղել բանակում սպային դանակահարելու համար։ Նշենք նաև, որ Համբարձում Մաթևոսյանը այդպես էլ չի ծառայել զինված ուժերում։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից ս/թ ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու եմ տուժողի իրավահաջորդ հանդիսացող նրա հոր՝ Մնացական Մնացականյանի օրինական շահերը։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ներկայացրեց, թե մայիսի 8-ին ինչ միջադեպ է իրականում տեղի ունեցել Գյումրիում, և ինչպես և ինչ նպատակով են մայիսի 10-ի վաղ առավոտյան քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու դիմակավորված անձինք այցելել իր բնակարան:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պահվող գերիների վերաբերյալ հարցին՝ Նիդերլանդների վարչապետն ասաց. «Նիդերլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որ այդ գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է գնաճի պատճառներն ու հետևանքները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը:
2022 թվականի ապրիլին Ռուսաստանում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքները տարեկան չափմամբ ընկել են 78,5 տոկոսով կամ 2,7 անգամ, հասնելով 32 հազար 706-ի՝ 2021 թվականի ապրիլի 151 հազար 964-ի դիմաց, ցույց են տվել Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի (ԵվԲԱ) ավտոարտադրողների կոմիտեի տվյալները:
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հերթական հանրային քննարկումը, որի ընթացքում «Հայկական նախագծի» փորձագետները պատասխանում են ժողովրդին հուզող հարցերին:
Հայաստանում այսօր ընթացող քաղաքական դիսկուրսն իրականում ազգային խայտառակության վկայություն է։ Երկրում շարունակում է իշխանություն պահպանել այն ուժը, որի պաշտոնավարման շրջանում հանձնվել է պատմական հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, հասարակությունը տվել է շուրջ 5000 զոհ, այսօր ակտիվորեն քննարկվում է Հայաստանի տարբեր տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը։ Ահա այս իշխանության դեմ պայքարի են դուրս եկել տարբեր քաղաքական ուժեր, որոնք և որոնց ներկայացուցիչներից ոմանք անբասիր չեն, ունեն ոչ մաքուր անցյալ, կապված են եղել արատավոր երևույթների հետ, և այդպես շարունակ։
Պարբերականը հայտնում է, որ այս գործարքը առանցքային կարող է լինել Անկարայի կողմից 40 նոր F-16 կործանիչներ գնելու հարցումը կյանքի կոչելու տեսանկյունից:
ՔՊ-ն Քաղաքապետարանը դարձրել է իր «դուքյանը», մարդկանց ճնշում են հայացքների համար․ Իշխան Սաղաթելյան
Տեսանյութ՝ նվիրված Մարտունիում զոհված 73 տղաներին
«Պատգամավորին բացակայության համար մանդատից զրկելը, որքան հասկացա, կարգապահական պատասխանատվության ենթարկելու եղանակ է։ Բայց դա որևէ կապ չունի նրանց հանրային գործունեության հետ, որովհետև չէ՞ որ նրանք հանրային գործունեությամբ չեն զբաղվում՝ որպես պատգամավոր։ Պետք է նայել ու տեսնել, թե դա ինչի հիման վրա է, պետք է նայել ԱԺ կանոնակարգ օրենքը։ Տարբեր երկրներում նման դեպքերում պատգամավորների նկատմամբ կան նման սանկցիաներ՝ լիազորությունների ժամանակավոր դադարեցում մի քանի ամսով, կամ նիստերին մասնակցելու իրավունքից զրկում, և այլն»,-նշեց Արա Ղազարյանը։
Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ չենք հաշտվել պարտության հետ, չենք հրաժարվելու Արցախից․ Արթուր Ղազինյան
Հաղթանակին հասնելու համար պայքարելու ենք ամեն օր․Հրաչ Ջաբրայան
Հաագայում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Փաշինյանին դիմավորել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնը՝ ողջունելով նրա այցն ինստիտուտ: Նիկոլ Փաշինյաը ինստիտուտում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին, Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: «Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի […]
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Տուժածի վիճակը ծանր էր, ի վիճակի չէր որևէ բան հայտնել:
Եթե Աստված մի արասցե, դուք լիկվիդ մնաք այս քննությանը, մենք բոլորս ենք լիկվիդացվելու․ Լևոն Նազարյան
Երբ իշխանությունը ահաբեկում է ժողովրդին՝ ի շահ թշնամիների, սա չի կարելի ընկալել․ Վահե Հակոբյան
Ապրիլի 17-ից Հայաստանում սկսված ու մայիսի 1-ից նոր թափով ծավալվող համազգային շարժման հաղթանակն այլընտանք չունի. գործող իշխանությունը պետք է հանրային ճնշմամբ հեռանա՝ իշխանությունը հանձնելով ազգային ուժերին։
Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Խաղաղության պալատում, մասնակցել պալատին Հայաստանի նվիրած խաչքարի բացման արարողությանը:
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքում, Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա առաջին կեսին:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Պատերազմական գործողությունների ժամանակ, կրկնում եմ, ԶՈՒ հիմնական կազմը՝ ստորաբաժանումներ, զորամասեր, կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Բազմաթիվ փաստաթղթերից, նաև՝ պատերազմի ժամանակ մեր ձեռքն ընկած հակառակորդի մարտական փաստաթղթերից երևում է, որ Ադրբեջանն իր առջև խնդիր էր դրել դուրս գալ նախկին Խորհրդային Միության սահմաններին՝ 7-10 օրվա կտրվածքով:
Ֆրանսիայի հրապարակը՝ հիմա. ՈՒՂԻՂ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանը կանցկացվի նոր ձևաչափով:
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ: