Բաժիններ՝

«Հորը զգուշացրել եմ, պրոբլեմ եղավ, ինձնից չնեղանաս». Դեբեդ գետից աղջկան փրկած երիտասարդ

Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանը, որ ապրիլի 28-ին փրկել էր Դեբեդ գետն ընկած փոքրիկ Արևին, կարողացել է տեսնել աղջկան, սակայն մի փոքր դժգոհ է՝ երկու րոպեից ավելի թույլ չեն տվել մնալ հիվանդասենյակում:

«4 օր առաջ եմ երեխային տեսել: Սնունդ, խաղալիք, շոր էինք տարել: Ես ու կինս էինք գնացել, բայց մենակ ինձ թողեցին, որ ներս մտնեմ: Երեխան քնած էր: Հորն ասել եմ, երբ դուրս գրեն, ինձ ասի, որ գնամ, նորմալ տեսնեմ, ավելին, զգուշացրել եմ, որ եթե երեխային տարավ, պետք է շատ լավ նայի, այնպես, ինչպես ես եմ ուզում: Ասել եմ՝ պրոբլեմ եղավ, ինձնից չնեղանաս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայրը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ժիրայը ասել էր. «Ես երեխային պատահաբար չեմ գտել, բոլորը, այդ թվում՝ և ես, փնտրում էինք նրան: Ես տարածքին ծանոթ եմ, դե, այստեղ եմ մեծացել: Եկա, կամրջից նայեցի, տեսա, իջա, ափ հանեցի: Տեսա՝ շնչում է, գլխի վրա պահեցի, բերանից ջուր գնաց, վազելով մոտեցրի մեքենային, ու տեղափոխեցինք հիվանդանոց»

Հարցին՝ Դուք ասել էիք, որ հնարավոր է՝ երեխային տանեք, պահեք: Այդ ցանկությունը կա՞ դեռ. երիտասարդը պատասխանել էր. «Այո, այդ ցանկությունը կա առաջին օրվանից մինչև հիմա»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ պարգևատրվել է ցուցաբերած արիության, խիզախության, քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Հիշեցնենք, որ 2-ամյա երեխային գետն էր գցել 31-ամյա մայրը։ Երեխային անգիտակից վիճակում գետից դուրս էր բերել որոնողական խմբին միացած քաղաքացին։ Դեպքից հետո երեխայի մայրը ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031