Համացանցում է հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարիի և դքսուհի Մեգան Մարքլի մասին պատմող «Հարի և Մեգան. փախչելով պալատից» ֆիլմի հոլովակը, հայտնում է korrespondent.net լրատվականը` հղում տալով Liftime հեռուստաալիքի յութուբյան ալիքին:
Վարսակը շիլաների մեջ ալյումինի, բորի և երկաթի պարունակությամբ ռեկորդակիր է: Այն պարունակում է վիտամին B, բիոտին, թաղանթանյութ: Սպիտակուցների պարունակությամբ զիջում է միայն հնդկաձավարին:
Պետական հատվածում աշխատողների թիվն այս տարի զգալիորեն ավելացել է։ Մայիսի նախնական տվյալներով՝ այստեղ զբաղված է եղել 207 հազար 253 մարդ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ պետական համակարգում զբաղվածների քանակն ավելացել է գրեթե 7000-ով։
«Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Երբ ընտանիքում ընդունված արարողակարգ է եկեղեցում լինելը, մոմ վառելը, դժվար կացության կամ գոհանալու պահին Աստծուն դիմելը, երեխան ծննդյան պահից ինքնաբերաբար այդ դաստիրակաությունը ստանում է: Նա ընդօրինակում է ծնողներին, և դա էլ լավագույն դաստիարակությունն է:
Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, իսկ հինգ մեծահասակ վիրավորվել են:
«Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել. ինչ կար մայիսի 12-ից սկսած և դրանից հետո տեղի ունեցածը նույնն է մնացել: Այսինքն՝ իրավիճակը մնում է լարված, Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում և կարծես թե համաձայն չեն այդ հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտում է գյուղացիների և՛ անասնապահությամբ, և՛ հողագործությամբ զբաղվելուն:
Հարցին, թե այս առնչությամբ ԱԳՆ-ի կողմից ինչ-որ հայտարարություն կամ պատասխան ակնկալել պե՞տք է՝ իրանագետը պատասխանեց. «Ընդհանրապես, մենք պետք է նախ ունենանք ԱԳՆ, որպեսզի որևէ բան ակնկալենք, և, առհասարակ, պետք է ունենանք պետական կառավարման հստակ աշխատող համակարգ, որպեսզի կարողանանք որևէ գործողություն ձեռնարկել: Ցավալիորեն, ԱԳՆ գոյություն չունի արդեն երկար ժամանակ, և, հետևաբար, տարբեր գործողություններ ակնկալելն անտեղի է:
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է ավելի զգոն լինել խարդախության միջոցով գումարի հափշտակման դեպքերի վերաբերյալ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ովքեր ամեն օր հետևում էին այս դատավարությանը, աջակցում էին մեզ և հենց Ձեր օգնությամբ այս զանվածային խախտումները դարձան հանրությանը հասանելի։
Ապրի՛ ՀՀ Սահմանադրական դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը։
Փորձելով շեղել թեման՝ ՀՀ իշխանության խոսափողները և Հանրային խորհրդի նախագահը հայտարարում են, թե ինձ մոտ կա 2020թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի բնօրինակը, ինչը իբրև թե ինձ են փոխանցել այլ քաղաքական ուժեր՝ այլ նպատակներով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի`Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունները:
Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2021 թվականի պետական բյուջեում՝ Պետական եկամուտների կոմիտեին հատկացնելով 186 միլիոն դրամ։
Սահմանադրական դատարանը մերժեց 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 4 քաղաքական ուժերի դիմումները:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքնի շնորհիվ հուլիսի 16-ին ոստիկանության Ավանի բաժանմունք է ներկայացել 44-ամյա Գագիկ Պ.-ն:
ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ:
«Իրականում Սահմանադրական դատարանում (ՍԴ) դատավորների մեջ չպետք է լինի վեճ՝ քննարկե՞լ տվյալ հարցը, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս քննարկել: ՍԴ-ում նիստը պետք է վարի դատարանի նախագահը, և ինչպես որ ասում է, այնպես էլ պետք է լինի: Ու ես կարծում եմ, որ անգամ եթե նախագահը ինչ-որ մի կարգադրություն անելիս սխալվում է, ոչ մի դատավոր չպիտի ձայն խնդրի, ասի՝ դու սխալ ես անում, սկսեն իրար հետ վիճել: Սահմանադրական դատարանին դա չի սազում ընդհանրապես: Հետո երբ որ կառանձնանան, կարող են քննարկել, պարզել, թե այսուհետ ինչպես են անելու, որ հարցը երբ են քննարկելու, քվեարկելո՞ւ են, թե՞ չեն քվեարկելու»։
Շիրակի մարզում մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի դեմ 9904 պատվաստում, որը կազմում է մարզի բնակչության 4.1 տոկոսը:
Հուլիսի 15-ին ադրբեջանական կրակոցների փաստը գեղարքունիքի մարզում պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա:
«Աշխարհում չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան շահեր ունեցողներ, և յուրաքանչյուրը գործում է՝ իր շահից ելնելով: Այսինքն, մենք պիտի դառնանք այնպիսի գործոն, որ կարողանանք մեր շահը ձևակերպել այդ ուժեղ խաղացողների շահերի շրջանակում, որ նրանք էլ հասկանան՝ ինչը մեզ համար շահեկան է, շահեկան է նաև իրենց համար»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սրա համար ուժեղ իշխանություն և երկիր պետք է ունենալ:
Կարդում ես, իրենց քաղ․ հասարակություն, նաև իրավապաշտպան համարող անձանց տեսակետները քաղբանտարկյալ հասկացողության մասին և հիշում ԽՍՀՄ-ը։
Այսօր` հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նաև «Հայաստան» դաշինքի անդամներ Մարիա Պետրոսյանին և Նիկողոս Հովհաննիսյանին: Այս մասին Հովհաննիսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Դատարանը որոշեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորել 2 ամսով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 27-ամյա Արտյոմ Զ.-ին:
Աշխարհն այսօր ապրում է շրջադարձային մի ժամանակահատվածում, երբ ավարտվում է անգլոսաքսոնյան ազդեցության դարաշրջանը, և շուտով սկսվելու է Չինաստանի գերակայության փուլը: Այս մասին «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք» խորագրով, «ուղեղային գրոհ» ձևաչափով անցկացված համաժողովին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումների դինամիկային և գլոբալ անվտանգության խնդիրներին:
Ամարասն է, թշնամու զորքերին դեմ առ դեմ մնացած հայոց հինավուրց հոգեւոր եւ կրթական կենտրոնը։ Վայր, որտեղ Սուրբ Մաշտոցը հիմնել էր առաջին հայկական դպրոցը։