Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով վկաների հարցաքննության փուլը:
«Metal World»–ի արտադրության բարձրորակ կափարիչների ու թիթեղյա տարաների մասին գիտեն բոլորը՝ տնային տնտեսուհիներից մինչև տեղական խոշոր արտադրություններ և միջազգային հեղինակավոր գործընկերներ։
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել մի քանի շրջաններ երկրի հյուսիսում եւ կենտրոնում:
Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։
«Կալանավորված մեր համայնքապետերն առաջինն են, բայց ոչ վերջինը, ովքեր Սյունիքում և առհասարակ Հայաստանում ունեն դեմք, դիմագիծ, սեփական կարծիք, հայրենասիրություն, բոլորի հանդեպ այս նույնը բանը կատարվելու է։ Այսինքն՝ այս իշխանությանը պետք են մարդիկ, որոնք դիմագիծ ու կարծիք չունեն, որոնք հայրենիք չունեն և հակված են ավելի շատ, այսպես ասած, հակապետական ու հակահայրենասիրական քայլերի ու գաղափարների։ Իսկ ովքեր հայրենիք ունեն ու տեր են կանգնում իրենց հայրենիքին և գիտակցում են, որ օրվա իշխանությունն այդ հայրենիքը ծախում է, և այդ իշխանություններն այլ երկրների դրածոներ են, նրանց բոլորին կկալանավորեն»,- նշեց Աշոտ Մինասյանը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական միջադեպերի քանակի աճը կասկածի տակ է դնում երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման հարցը, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը` նկատելով, որ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը հանգստացրել է Բաքվին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին ընդդիմության` իշխանության վերադառնալուց:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ:
Մուսուլմանական երկրները պետք է ինքնուրույն կառուցեն իրենց ապագան եւ դիմակայեն Արեւմուտքի կողմից իրենց գործերի միջամտությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը:
Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից հայտնաբերված և «Մուրացան» հիվանդանոց տեղափոխվածն նորածին երեխայի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտորի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա:
Օգտվելով առիթից` ներկա և նախկին աշխատողներին իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում սրտացավ ու արդյունավետ աշխատանքի համար։
Առնվազն 13 ոստիկաններ են զոհվել՝ հայտնվելով ավազակների դարանում Նիգերիայի հյուսիս – արեւմուտքում:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաղթերը՝ գրելով․ «ՀՔԾ մամուլի քարտուղարը այս հայտարարությունը տարածելիս հանդես է գալիս, որպես քրեական գործ հարուցելու զեկուցագիր կազմող քրեադատավարական սուբյեկտ, թե զուտ հանրությանը տեղեկատվություն փոխանցող: Հենց այս տեղեկությունը պարզաբանվի սպառիչ արձագանք կտանք:
Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության աղմկահարույց միջադեպին, ըստ լրատվական ու սոցիալական տարբեր հարթակներում շրջանառվող տեղեկությունների, մասնակցել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ավելին՝ նա է եղել հրազենից կրակոցներ արձակած անձը:
Հուլիսի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 649 դեպք, որից 287-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 170 հրդեհի, 2 քարաթափման, 3 ուժեղ քամու, 13 ինքնասպանության փորձի դեպք, 88 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 187 կենցաղային կանչ. տուժել է 154 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի շրջագայությանը Հարավային Կովկասի երկրներով, մասնավորապես` Երևան և Բաքու կատարած այցելություններին:
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի «ազատագրված» տարածքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման ու էներգետիկ ենթակառուցվածքների ձևավորման ադրբեջանական ծրագրին թուրքական, բրիտանական, իսրայելական, իտալական, ճապոնական ընկերություններից բացի միացավ նաև «Գազպրոմբանկը»:
ՍԴ–ն՝ մեխ, Փաշինյանի մուրճին․ Սոս Հակոբյանը՝ ՍԴ որոշման մասին․ ՈՒՂԻՂ:
«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ կութեցիները լքեն գյուղը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։
Քաբուլում ԱՄՆ-ի եւ մի շարք այլ արեւմտյան երկրների դեսպանությունները «Թալիբան» շարժմանը կոչ են արել անհապաղ դադարեցնելու իր մարտական ջոկատների հարձակումը:
Հուլիսի 17-ին, ժամը 15.45-ի սահմաններում. Երևան-Մեղրի ճանապարհի 368-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին. 55-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 80-ամյա ուղեւոր Էլյա Բունիաթյանը տեղում մահացել է:
Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի մաքսային կետ-բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ: Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 257 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: