
Բերման են ենթարկվել նաև Վահեի Հակոբյանի քենին ու նրա ամուսինը

Այսօր` հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել նաև «Հայաստան» դաշինքի անդամներ Մարիա Պետրոսյանին և Նիկողոս Հովհաննիսյանին: Այս մասին Հովհաննիսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Մեզ բերման ենթարկեցին այ էս պաստառների համար…
Թուրքի վաստակներ, էս տղերքն ազատության մեջ են լինելու, ու բոլորիդ դաժան օրեր են սպասվում։ Ազատություն քաղբանտարկյալներին
Հ.Գ. Նկարներն արվել են ոստիկանությունում»,-գրել է նա:
Նշենք, որ Մարիա Պետրոսյանը «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահեի Հակոբյանի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի քույրն է։