Ընտրությունների անվավերությունը չճանաչելու` ՍԴ որոշումը պայմանավորված է առնվազն 5 դատավորների խիզախության բացակայությամբ. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ,

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու Սահմանադրական դատարանի որոշումը բնական է՝ պայմանավորված է առնվազն հինգ դատավորների խիզախության բացակայությամբ։ Ընտրական իրավախախտումների հաստատված զանգավածային բնույթը, Սահմանադրական դատարանում նիստի ընթացքում նույնիսկ դրանց արձանագրումը, հակափաստարկների բացակայությունը՝ այլևս փաստ է, որը կախվածության մեջ չէ ՍԴ որոշումից։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ովքեր ամեն օր հետևում էին այս դատավարությանը, աջակցում էին մեզ և հենց Ձեր օգնությամբ այս զանվածային խախտումները դարձան հանրությանը հասանելի։

Հիշեցնեմ ընկերներ ջան, նման «որոշումներից» երբեք չեմ ընկրկել, այլ լրիվ հակառակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031