ՍԴ-ն անփոփոխ թողեց արտահերթ ընտրությունների արդյունքները

Սահմանադրական դատարանը մերժեց 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 4 քաղաքական ուժերի դիմումները: Այսպիսով ընտրությունների արդյունքները մնացին անփոփոխ:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով բարձր դատարանը դատաքննությունն ավարտվել էր հուլիսի 14-ին, և հեռացել էր խորհրդակցական սենյակ՝դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար:

Ընտրությունների արդյունքները վիճարկում են 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները: Պատասխանող կողմն էր ԿԸՀ-ն, հարալից պատասխանողներ էին ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատաքննությանը մասնակցում էր որպես երրորդ կողմ:

Տեսանյութեր

Լրահոս