«Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի`Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունները: Այս մասին գրում է haqqin.az կայքը:

«Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան և, ինչպես գիտեք, մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսվել են այս տարածքից, վերջին անգամ 1988 թվականին: Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի նույնպես պատմական իրողություն է: Մեր հայրենակիցների վերադարձը այս տարածքներ նրանց ամենաբնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների իրենց տներ վերադարձ, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում»,-ասել է Աբդուլաևան:

Տեսանյութեր

Լրահոս