
Վաշինգտոնում հնչած կրակոցներից երեխա է մահացել

Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, իսկ հինգ մեծահասակ վիրավորվել են: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 6-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Վիրավորում ստացած երեք տղամարդու և երկու կանանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Կրակոցների առնչությամբ ձերբակալություններ դեռ չեն եղել: