Արգենտինայի հարավում Կորֆոյի ծովածոցը վարդագույն է դարձել, հայտնում է Euronews-ը և հավելում, որ ջուրն իր գույնը փոխել է ձկնորսական ընկերությունների արտանետած թափոնների պատճառով։
«ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը: Վերջին 3 տարիներին Բաքուն Վաշիգտոնից շուրջ 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել»,
Հուլիսի 21-ի երեկոյան գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնում: Վերջին երկու ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չէր եղել, մտել էին Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկը և գողացել սննդամթերք:
Հնդկաստանի հյուսիսային հատվածներում մուսսոնային անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 16 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Ախորժակը ուտելիս է բացվում. անցնող ամիսներին Ադրբեջանը, արձանագրելով Հայաստանի իշխանությունների զիջողական, պարտվողական, կրավորական կեցվածքը, որոշել է ավելի շատ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Պատահական չէ, որ մայիս ամսից ՀՀ տարածքում գտնվում են ադրբեջանական զորախմբեր և գրեթե արձագանք չկա իշխանությունների կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար:
Վտանգված է Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը: Գիտաշխատողները պնդում են՝ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումը:
Ուզում եք ունենալ Հայաստան, էդ երկու վախի մոտիվատորները պետք ա վերականգնել, այլ տարբերակ չկա»։
Հայաստանի կառավարությունը մտադիր է գնել կորոնավիրուսի դեմ Sinopharm (Չինաստան) և Pfizer/BioNTech (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութերը: Համապատասխան հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 29-ի նիստի օրակարգում:
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի 40-ամյա մի բնակիչ ծրագրել է բնակարանային գողություն անել:
Մինչ Երասխում և Վարդենիսում շարունակվում է ադրբեջանական ագրեսիան, ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հանգիստն է վայելում Կիպրոսի Պրոթարաս թանկարժեք հանգստավայրի հյուրանոցներից մեկում:
Հիմա փորձում ենք երկխոսություն ծավալել Էկոնոմիկայի նախարարության հետ։ Եթե մի կողմից՝ Ֆինանսների նախարարությունը կհայտարարի, որ ծրագիրը դադարեցնում են, մյուս կողմից՝ կառաջարկի, օրինակ, հիպոթեքային վարկավորման տոկոսները 12 տոկոսից իջեցնել 2-4 տոկոսի, ապա մենք այդ առաջարկը կողջունենք, չէ՞ որ հիպոթեքային շուկան զարգացնելու համար Հայաստանին տրվում են 2 տոկոսանոց վարկեր, որոնք 12 տոկոսով են հասնում մեր քաղաքացիներին։ Հիմա մենք առաջարկում ենք հետևյալը՝ եթե դադարեցնում եք եկամտահարկի վերադարձը, ապա եկեք վարկերի տոկոսադրույքը իջեցնելու գործիքը կիրառենք։
Իրավապահ մարմինների գնահատմամբ՝ հեղեղումների պատճառով ընդհանուր առմամբ տուժել է 766 մարդ:
Մասնագետների խոսքով՝ օդի փորձաքննությունը ցույց է տվել, որ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:
«Ոչ միայն ուռճացված են հաստիքացուցակները, այլև այս իշխանության կողմից էլ ավելի են ուռճացվել, և մեր դիրքորոշումը եղել ու մնում է այն, որ աշխատավարձային ֆոնդը պետք է վերանայել միայն օպտիմալացումների միջոցով, հիմա այն, ինչ-որ արվում է, իրականացվում է պարգևատրման ֆոնդի հաշվին, բայց այդուհանդերձ կա մեծ օպտիմալացման անհրաժեշտություն, որն այդպես էլ չնախաձեռնվեց, խոստացվեց, բայց չնախաձեռնվեց այս իշխանության կողմից»,- ասաց Խաժակյանը:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգություն է առաջացնում Միավորված ազգերի կազմակերպության մոտ:
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ի ժամը 06.00-16.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի՝ Կենտրոն թաղամասի ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Վարորդները նկատել են, որ նաև քիչ են լցնում գազ՝ ի տարբերություն առաջվա ու չափման հետ կապված բողոքում են: Իրենք իրենց բաքի տարողությունը գիտեն, ու ասում են, որ նախկինի համեմատ քիչ է լցվում: Դժգհում են նաև որակից: Բազմիցս դիմել եմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:
Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին:
Արարատի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են հուլիսի 28-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շենթոփի խոսքի սղագրությունը՝ նշելով, որ համատեղ բանակի ստեղծման մասին որևէ խոսք չի գնացել:
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակելիությունն աճել է8 տոկոսով, իսկ մահացությունը՝ 21 տոկոսով:
Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է հատկացնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում, որտեղ գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը:
Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները հայ-ադրբեջանական սահմաններին: Մայիսի 12-ից սահուն կերպով հայ-ադրբեջանական սահման տեղափոխված ադրբեջանական սադրանքները ժամանակ առ ժամանակ բռնկվում են սահմանի տարբեր հատվածներում:
Ոստիկանության Սիսիանի բաժնում գողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնց ստուգման արդյունքում պարզվեց հետևյալը։ Արարատի մարզում բնակվող 31-ամյա մի կին հյուրընկալվել էր Անգեղակոթ գյուղի բնակիչներից մեկի տանը:
Իրաքի հակաահաբեկչական վարչության աշխատակիցները երկրի տարբեր նահանգներում ձերբակալել են ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 14 անդամի: Այս մասին հայտնել է Իրաքի զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը: