Լույս աշխարհ է եկել հանրահայտ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի և նրա կնոջ՝ Ջավահիր Եղիկյանի որդին:
Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հերիք է հայաստանցի ու ղարաբաղցի, լոռեցի և իջևանցի, երևանցի ու գյումրեցի բաժանարար գծեր քաշեք։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Հռոմի Ֆրանցիսկոսի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել. նա գտնվում է ապաքինման փուլում:
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռները հուլիսի 8-ից ուղիղ թռիչքներ են սկսում Նալչիկի (Կաբարդինո-Բալկարիա) և Երևանի միջև: Այս մասին հայտնել է Նալչիկի օդանավակայանի ներկայացուցիչ Իսլամ Շոմախովը:
Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչում է հեղափոխություն՝ հայ քաղաքական մտքի զարգացման պատմության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի տնօրենը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի, միայն, երբ պատվաստումների մակարդակը հասնի առնվազն 70 տոկոսի:
Դիվանագետի մահվան պատճառը չի նշվում:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժերի դիմումները կքննվեն մեկ վարույթում։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Շաբաթ օրը հայ ռազմագերիների՝ Արցախի հանձնված երկու տարածքների ականապատ տարածքների դիմաց վերադարձված հերթական խմբաքանակից հետո, ինչ-որ կոճակի սեղմմամբ գործի դրվեց արցախցի-հայաստանցի կործանարար բաժանման հերթական արարի մեկնարկը:
«Հայաստանի բոլոր նախագահներն իրենց համար գրել են Սահմանադրություն, բայց չեն վայելել ու ժառանգություն են թողել իրենց հետևորդներին։ Ես հույս ունեմ, որ Փաշինյանը կգնա սահմանադրական փոփոխությունների, թեև, հավանաբար, Սերժ Սարգսյանի կոստյումը շատ ավելի հարմար է»,- ասաց մեր զրուցալիցը։
«Ռավեննա» փառատոնի շրջանակում հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ-իտալական աննախադեպ համերգային երեկո: Քսան տարի անց Հայաստան էր ժամանել մեր ժամանակների ամենաականավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, որը ղեկավարեց երեկոն:
Եվրամիությունը որոշում է կայացրել ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան այցելել ԵՄ ոչ պարտադիր, ներառյալ՝ տուրիստական ուղևորություններով: Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ պետությունները կարող են սահմանները բացել այնպիսի երկրների համար, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, չճանաչված Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Կատարը և Սաուդյան Արաբիան:
Մեծ Բրիտանիայում COVID-19-ի «դելտա» շտամը շատ արագ տարածվում է, չնայած դրան հոսպիտալացումների և մահացության թիվը ցածր է:
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած «Ford Transit» մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ընտրական «տասովշիկների» դեմ պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարեց, թե մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ կփորձեն ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանցով պողպատե մանդատով անձամբ ինքն է զբաղվելու՝ հատ-հատ:
«Լրագրողներ առանց սահմանի»-ն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչներ 2021» ցուցակում, որտեղ պետությունների և կառավարությունների 37 ղեկավարներ են:
-Անկեղծ ասած՝ ես աշխատասեր եմ: Սիրում եմ մարզումները, սիրում եմ ջանասեր աշխատանքը: Իմ ջանասեր աշխատանքի շնորհիվ է, որ այսօր արդյունքներ ունեմ գրանցած: Իմ հաջողության բանալին աշխատանքն է:
«Իրավունքի» զրուցակիցն է օրեր առաջ գերությունից վերադարձած մեր հայրենակից 40-ամյա Սիսակ Ենգոյանը, ով Շիրակի մարզից ՄՈԲ-ի 60 տղաների հետ գերի էր ընկել պատերազմի ավարտից հետո` Խծաբերդում:
Կորոնավիրուսը համառորեն դիրքերը չի զիջում, այդուհանդերձ, համավարակի դեմ պայքարը թույլ կտա 2021-ի ամռանը արտերկրում՝ ծովային հանգստի մեկնել՝ առանց պատվաստվելու, թեստավորվելու։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Սքայ Տուր» տուրիստական ընկերությունից հայտնեցին, որ մինչև հինգ երկիր հնարավոր է մեկնել ամառային արձակուրդներին։
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է արտասահմանցի մի տղամարդու վրա: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը, հարձակում իրականացնողը ձերբակալվել է:
«Մեզ այսօր ոչ թե պրոֆեսիոնալ, այլ ազգային բանակ է հարկավոր։ Իշխանությունների կողմից ուղղակի մանիպուլյացիա է, երբ խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, որովհետև հասարակության 90 տոկոսը չի էլ հասկանում, թե դրա տակ ինչ է թաքնված։ Պարզապես մտածում են, որ, եթե պրոֆեսիոնալ է, ուրեմն իմպրտներ, բոեվիկներ են լինելու՝ առանց հաշվի առնելու, որ Հայաստանն այսօր ունի ոխերիմ թշնամիներ, որոնք հոխորտում են հայ ազգի բնաջնջման մասին։ Այսքանով հանդերձ, մենք չենք կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ, քանի որ դա իրենից ենթադրում է հատուկ թվով ու քանակով զրահատեխնիկայով ու հնարավորություններով բանակ, որը գործելու է ուղղակի մեխանիզմի նման։ Մենք իրականում այս տարածաշրջանում գոյատևել ենք ու կարողացել ենք մեր երկիրը պահել ազգային բանակի ու ոգու ամրության շնորհիվ»,- նշեց Գևորգ Գևորգյանը։
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ հուլիսի 2-ին ներկայացրած նախագծով մտադրություն կա արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 hամերգաշրջանի փակման համերգային երեկոն կնվիրի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին։
Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը մեկ գլուխ բարձ էր թուրք մրցակցից:
168.am-ը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում: Եվ, որ Գրիգորի Խաչատուրովից ազատվելը, ըստ էության, ադրբեջանափաշինյանական ծրագրի մաս է, որի հետևանքները դեռ տեսնելու ենք՝ Տավուշի տարածքների և 3-րդ բանակային կորպուսի վերահսկողության տակ գտնվող դիրքերի կորստի տեսքով:
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում խոտհարքի խնդիրը շարունակում է գյուղացիների համար չլուծված մնալ։ Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները ստիպված դաշտերի ներքևի հատվածում են սկսել խոտը քաղել, սակայն ավելի վերև գտնվող հատված չեն կարող առաջ գնալ՝ ադրբեջանցիների նշանառության տակ կհայտնվեն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն:
«Մեր դարպասները բացեցին ու թուրքին ասացին՝ ներս արի, առաջ պայքարում էինք, որ թուրքի ոտքը Հայաստանում չհայտնվի, հիմա մենք ասում ենք, թե՝ բա իմացաք՝ թուրքերի հետ բարեկամ երկիր ենք դառնալու։ 2019 թվականին, երբ մենք պայքարում էինք, մեզ մեղադրում էին, թե՝ դուրս են եկել, փող են ուզում, ախր գիտեի՞նք, թե մեր տղաների թափած արյան տեղը սրանք վաճառելու են։ Ինչո՞ւ, իմ ճակատին գրա՞ծ էր, որ որդիս ու փեսաս պետք է Ջաբրաիլում զոհվեն, մեր ընտանիքից երեք տղամարդ զոհվեցին, վերջ՝ այլևս ոչինչ չունենք տալու, մենք այլևս մեռած հոգիներ ենք։ Մենք ամեն օր ժամը 17։00-ից մինչև 23։00-ն այցելում ենք նրանց վերջին հանգրվանը՝ «Եռաբլուր»։ Ինքս այլևս այլ տեղ չունեմ գնալու, մնացել է միայն «Եռաբլուրը»»,- հավելեց նա։