Ոմանց համար համակարգիչների տեսնելու և որոշումներ կայացնելու կարողություն կարող է առաջացնել «Սև հայելի» սերիալի ոճի մղձավանջներ: Բայց հայ եղբայրներ Տիգրան և Վահան Պետրոսյանների համար նման տեխնոլոգիան թեկնածուական թեզ է:
Հաիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կնոջ առողջական վիճակն անհանգստություն չի առաջացնում: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել է կազմակերպությունում Հաիթիի մշտական ներկայացուցիչ Անտոնիո Ռոդրիգեն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք մտնեն Աֆղանստանի կառավարության կազմ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությամբ պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բագչիի հետ:
Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի բժիշկներն աղիների վիրահատությունից հետո չորեքշաբթի դուրս են գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։ Այս մասին տեղեկացնումէ Արցախի ԱԻՊԾ-ն:
Շուրջ մեկուկես ամիս թափուր մնացած ԱԳ նախարարի պաշտոնում առաջիկայում կնշանակվի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ ՍԴ որոշումը և ՀՀ Կառավարության ձևավորումը Արմեն Գրիգորյանը կպաշտոնավարի՝ որպես ՀՀ ԱԳ փոխնախարար, որից հետո կնշանակվի նախարար:
Այսօր ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Վեներայի խոսքով՝ սաների ոգևորությունը և ցուցաբերած ակտիվությունը շատ բարձր է. «100-ից ավելի երեխաներ են արդեն սովորում մեր լաբորատորիայում, և դեռ ունենք երեխաներ, որ սպասում են իրենց հերթին: Երեխաներն ունեն արդեն պատրաստի աշխատանքներ՝ անիմացիաներ, խաղեր: Երեխաները սիրով են գալիս, շատ ոգևորված են այն ամենից, ինչ հիմա անում ենք և հետագայում պետք է անենք՝ մեր դասընթացների ընթացքում: Երեխաներին շատ է հետաքրքրում թե՛ ինժեներությունը, թե՛ ծրագրավորումը»:
Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից նախորդ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է «Թվիթեր»-ին ներկայացված դիմումների թիվը՝ պահանջով հեռացնել լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից հրապարակված գրառումները: Այս մասին նշվում է «Թվիթեր»-ի կողմից հրապարակված թափանցիկության զեկույցում:
Ոչ միայն հայ-իրանական սահմանին են հերթեր, այլև պատվաստման շրջիկ կետերի մոտ, հատկապես Հյուսիսային պողոտայում: Զբոսաշրջության կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ Հայաստան այս տարվա մարտ ամսին 4953 Իրանի քաղաքացի է ժամանել, իսկ հունիսին` 8597:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ալաշկերտ»-ը պատասխան խաղում հյուրընկալեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս»-ին: Մեկնարկային 10 րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, բայց դարպասի գրավում չկար: Խաղակեսի ավարտին մոտ տեղատարափ անձրև սկսվեց, ինչն ազդեց խաղի արագության վրա: «Ալաշկերտ»-ը մի քանի հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն գնդակը չէր հայտնվում դարպասում: Ի վերջո, մեկնարկային 45 րոպեներն ավարտվեցին առանց դարպասի գրավման:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանն է:
Ճանապարհային ոստիկանությունում թանկարժեք, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշ ձեռք բերելու համար, մի քանի օր է, հերթ է:
Նավթի արդյունահանման աշխատանքներն իրականացվելու են Պարսից ծոցում՝ Աբու Դաբիից 84 կմ հեռավորության վրա:
Չինաստանը կոչ է անում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին ուժեղացնել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերում: Այս մասին Դուշանբեում ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:
Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Facebook-ը թողարկել է խմբերում փորձագետների ընտրելու գործառույթ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Միացյալ Արաբական Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հուլիսի 14-ին պաշտոնապես դեսպանություն է բացել Իսրայելում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դեսպանատան բացման արարողությանը ներկա է եղել նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, խոսելով սահմանային լարվածության, հայկական կողմից զոհ ու կորած զինծառայողներ ունենալու հանգամանքի մասին, նշեց, որ սա արցախյան պատերազմում պարտվելու և այդ պարտված իշխանությամբ մեր կյանքը շարունակելու հետևանք է։
Ու խոսքն էլ այն խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ խախտումները:)
Պարսից ծոցում Իրաքի նավթային ընկերություններից մեկին պատկանող նավն այրվել է, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր ինն անդամները մահացել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստ աղիքի շրջանում վիրահատության ենթարկվելուց 11 օր անց վերադարձել է Վատիկան, որտեղ շուրջ երկու շաբաթ հանգստի և վերականգնման փուլի մեջ կլինի: Հայտնում է Reuters-ը:
Այսօր առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, հուլիսի 10-ին խուզարկեցին մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։
Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք, մինչև վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար։
Երասխում զինվոր է զոհվել….. փոխվել է ամեն ինչ, ոչ արձագանքն է նախկինը, ոչ պահանջները, անգամ մարդու իրավունքներ գոռացող հկ-ներն էլ չկան ….. ով է տերը զինվորի, ես միայն գիտեմ՝ ով է ցավի տերը:
Ադրբեջանական կողմը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարել մինչ օրս, որով պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց: